Հայաստանի դպրոցների փոխկապակցում ծրագիրը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կրթական եւ մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը Ազատության աջակցության գործընթացի ֆինանսավորմամբ իրականացնում է Փրոջեքթ Հարմոնին: Այն հզորացնում է տեղական ցանցի հնարավորությունները` ապահովելով ծրագրի երկարաժամկետ պարտավորությունները: Ծրագիրը աշխատում է երեք ուղղությամբ` տեխնոլոգիաներ, կրթություն եւ համայնքներ:

Ծրագիրը Հայաստանի 11 մարզերից ընդգրկված դպրոցներին ապահովում է ռեսուրսներով, Ինտերնետ կապով եւ վերապատրաստմամբ: Ծրագիրը աշակերտներին, ուսուցիչներին եւ համայնքի անդամներին ապահովում է կապի, ինֆորմացիայի տարածման, օնլայն ծրագրերում ընդգրկվելու հնարավորությամբ ու զարգացնում է թվային աշխարհում գործելու հմտություններ: Ծրագիրը մեծացնում է դպրոց-համայնք փոխհարաբերությունը, ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը դպրոցի ու համայնքի մակարդակում եւ քաղաքացիական մասնակցությունը տեղական, ազգային եւ միջազգային մակարդակով: Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը նպատակ ունի ինտեգրելու կրթական տեխնոլոգիաները ի նպաստ ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման ու միջմշակութային փոխըմբռնման:

  Latest News   Upcoming Events    

Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի ԱՄՆ կառավարությունից ՀՀ կառավարությանը փոխանցման եզրափակիչ արարողությունը

Ս.թ. մայիսի 23-ին ՀԴՓԾ-ն անցկացրեց ծրագրի փոխանցմանը նվիրված ամփոփիչ միջոցառում: Միջոցառման ընթացքում ստորագրվեցին շահառու դպրոցների համար ՀԴՓԾ-ի շրջանակներում ծրագրի իրականացման նպատակով ձեռք բերված սարքավորումների նվիրատվության պայմանագրեր: Բացի ... Read More



ՀԴՓԾ ֆինանսավորման և ղեկավարման փոխանցումը ԱՄՆ կառավարությունից ՀՀ կառավարությանը

Վերջին երկու տարիների ընթացքում Փրոջեքթ Հարմոնին սերտորեն համագործակցում էր ՀՀ կառավարության հետ Հայաստանի Դպրոցների Փոխանցման Ծրագիրը Փրոջեքթ Հարմոնիից ՀՀ կառավարությանը փոխանցելու հարցով: Ծրագրի փոխանցման արդյունքում կնքվեց պաշտոնական համաձայնագիր առ ... Read More



Երիտասարդության ծառայության համաշխարհային օրը Հայաստանում

Հայաստանը միացավ աշխարհի ավելի քան 100 երկրների միլիոնավոր երիտասարդներին նշելու 8-րդ տարեկան երիտասարդության ծառայության համաշխարհային օրը (ԵԾՀՕ) և իրականացնելու համայնքային ծառայության ծրագրեր: Արդեն երրորդ անգամ է ինչ Փրոջեքթ Հարմոնին ստանձնել ... Read More



«Օնլայն Հուշագիրք» մրցույթին մասնակցելու հրավեր

Փրոջեքթ Հարմոնիի հայկական գրասենյակը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում հայտարարում է "Օնլայն Հուշագիրք" խորագրով մրցույթ-նախագիծ:

"Օնլայն Հուշագիրք" ծրագիրը հանդիսանում է Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակի Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի վեց ... Read More



 
 
330Ինտերնետին միացված դպրոցներ




Փրոջեքթ Հարմոնի Հայաստան

Փրոջեքթ Հարմոնի Հայաստան




ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրո

ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրո



Հայկական օնլայն ֆորումներ



Միջազգային կրթության խաչմերուկներում





 
 
 
 
 



Project Harmony ARMENIA ECA