Համաշխարհային նախաձեռնություններ

“Շրջակա միջավայր” օնլայն ծրագիր

2005-2006 թվ. ուսումնական տարվա սկզբից Արարատի մարզի Ազատավան գյուղի միջնակարգ դպրոցի 8 աշակերտներից և անգլերենի ուսուցչուհուց բաղկացած աշխատանքային խումբը միացավ Ֆինլանդիայի կողմից կազմակերպված ENO, կամ շրջակա միջավայրն օնլայն (http://eno.joensuu.fi/basics/briefly.htm) միջազգային ծրագրին, որն իրենից ներկայացնում է շրջակա միջավայրի զարգացման համար համընդհանուր վիրտուալ դպրոց, ուր մեկ ուսումնական տարվա ընթացքում ուսումնասիրվում են շրջակա միջավայրին նվիրված տարբեր թեմաներ: Այս ինտերնետային ծրագրի հիմնական նպատակն է խորացնել կրթության մեջ շրջակա միջավայրին առնչվող թեմաների ուսումնասիրությունը, ընդլայնել միջազգային ճանաչողականությունն այս ոլորտում կրթական գործընթացում ինտեգրել նախագծային աշխատանքների նոր մեթոդներ, զարգացնել նոր հմտություններ ուսուցիչների և աշակերտների մոտ, ոլորտը ընդգրկել դասապլանում, ներմուծել կրթական բնագավառ և աջակցել դրա զարգացմանը: Այս նպատակներին հասնելու համար ENO –ն համագործակցում է UNEP-ի, UNESCO-ի, UNICEF-ի, UNDP-ի և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և այլ համացանցերի հետ:

Այս տարի ծրագրում ընդգրկված էին 75 տարբեր երկրներից մոտավորապես 200 դպրոցներ, որոնց թվում էր նաև Հայաստանի Արարատ մարզի Ազատավանի միջնակարգ դպրոցը:

Ծրագրի ամբողջական հաշվետվություն

ՀԱՅԱՍՏԱՆ- “Բնական աղետներին նվիրված երիտասարդական համաժողով” (NDYS) ծրագիր

Մենք ապրում ենք մի երկրում, ուր բնածին աղետները շատ հաճախ են հանդիպում: Ահա թե ինչու էր Ճապոնիայի հեռահաղորդակցման և կրթամշակութային ծրագրի կողմից (jEARN, iEARN կազմակերպության Ճապոնիայի մասնաճյուղը) կազմակերպված բնական աղետներին նվիրված ծրագիրը (http://ndys.jearn.jp/eng.html) այդքան կարևոր մեր երիտասարդ սերնդի համար: Միջազգային ծրագրի նպատակն էր ամբողջ աշխարհում բարձրացնել ընտանիքների, դպրոցների և համայնքների տեղեկացվածությունը բնածին աղետների պատճառների և հետևանքների մասին: Ծրագրի ավարտին աշակերտները որակավորվեցին որպես NDYS դեսպաններ, որոնք մարդկանց կներկայացնեն աղետներին պատրաստված լինելու կարևորությունը և կկիսեն իրենց գիտելիքները աղետների կառավարման ոլորտում: Ծրագրի ընթացքում աշակերտները սովորեցին տեղի ունեցած աղետների և իրենց համայնքներում գործածվող աղետների ղեկավարման մեթոդների, աղետների առաջ գալու խնդիրների, նվազեցման ու պատրաստվածության մասին: Արդյունքում` աշակերտների միացյալ ուժերով կուտակված ինֆորմացիան հավաքագրվեց ինտերնետային կայքում և կառուցվեց դպրոցների աղետային անվտանգության քարտեզներ: Յուրաքանչյուր դպրոցի քարտեզ միացվեց համընդհանուր ապահովության քարտեզին, որի միջոցով աշակերտները կսովորեն հաղթահարել անսպասելի աղետները, ուր էլ որ լինեն. http://ndys.jearn.jp/gsmap/top.htm.

Նախնական հանդիպումներից և քննարկումներից հետո մասնակիցներն օգտագործել էին տարբեր տեղեկատվական աղբյուրներ. դասագրքեր, հանրագիտարաններ և ինտերնետ: Մասնակից խմբերը գծել էին իրենց դպրոցների քարտեզները, որոնք կարելի է օգտագործել աղետների դեպքում, ստեղծել էին ինտերնետային էջեր և բուկլետներ` ամփոփելով այն աղետների տիպերը և յուրահատկությունները, որոնք ցնցում են իրենց շրջանները և աշխարհը` ընդհանրապես: Աշակերտները փորձեցին համակարգված գործողությունների ուղեցույց տալ յուրաքանչյուր աղետի համար:

Հաջորդ փուլը նվիրված էր դպրոցի անվտանգության քարտեզի ստեղծմանը, որը ներկայացվել էր դպրոցի տնօրինությանը` գնահատման համար: Աշխատանքային խմբի առաջարկով անվտանգության քարտեզները փակցվել էին համապատասխան հարկերում: Կեղծ ահազանգերի միջոցով մի քանի տարահանումներ են իրականացվել յուրաքանչյուր դպրոցում, համոզվելու համար, որ աշակերտները ծանոթ էին քարտեզներին և գիտեին շենքի անվտանգ մասերը և, թե ինչպես է պետք հեռանալ շենքից անհարժեշտության դեպքում` առանց խուճապի:

Այլ համայնքների աշակերտներին հավաքած տեղեկատվությունը հասցնելու համար Հայաստանի NDYS-ի աշխատանքային խմբերը ստեղծեցին ինտերնետային կայք, որը ներառում է 7 PPt շնորհանդես` իրենց ուսումնասիրած աղետների մասին: Ինտերնետային ռեսուրսները իրենցից ներկայացնում են բնածին աղետների մասին աննախադեպ հայալեզու կրթական նյութեր: Ինտերնետային կայքը կարելի է գտնել հետևյալ URL հասցեով http://projects.ascp.am/disasters/hm.htm, իսկ PPT շնորհանդեսը` http://projects.ascp.am/disasters/bnakan_axetner.ppt հասցեով:

NDYS  ամբողջական հաշվետվություն

«Գլոբալ կրթական նախաձեռնության» ծրագիրը ընթացքի մեջ

Փրոջեքթ Հարմոնին Ֆորդ Հիմնադրամի «Գլոբալ կրթական նախաձեռնության» հետ համատեղ սկսեց «Ջրի մաքրման ու էկոհամակարգերի պահպանման» ծրագիրը: Ծրագրի գործընկները՝ ԱՄՆ, Հարավային Աֆրիկա, Նիգերիա, Հնդկաստան, Հայաստան ու Ադրբեջան ներկայացնող մասնակիցներ էին:
Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին «Գլոբալ կրթական նախաձեռնության» տնօրեն Ջեքի Վարման կազմակերպել էր կողմնորոշման դասընթաց մասնակից երկրների թիմերի՝ առաջնորդող ուսուցիչների համար` օգտագործելով վեբ կոնֆերանսի համացանցը: Օգոստոսի 29-ին և սեպտեմբերի 1-ին, Փրոջեքթ Հարմոնիի հայկական մասնաճյուղի ու Փրոջեքթ Հարմոնի - Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցեցին կողմնորոշման դասընթացներին: Թեմաները, որոնք քննարկվեցին հանդիպման ժամանակ շատ բազմազան էին՝ ծրագրի կառուցվածքի ու գալիք հանդիպումների վերանայում, աշակերտների հետ օֆլայն ու Ջեքի Վարմայի հետ օնլայն հանդիպումների օրակարգ: Դասընթացի ընթացքում տիկին Վարման պատասխանեց առաջնորդող ուսուցիչներին հետաքրքրող՝ բիզնես պլանի, խմբի անվանման, ծրագրի նպատակների իրականացման հարցերին ու առանձնահատուկ նշեց թիմի նախագահի շաբաթական հաշվետվությունների ուղարկման կարևորությունը: Հաշվի առնելով նախորդ ծրագրի ժամանակ առաջացած խնդիրները՝ տիկին Վարման առաջարկեց հանդիպումներից մեկի ժամանակ հրավիրել Ջրային հարցերով զբաղվող կառավարական մարմնի մի ներկայացուցչի:

Հիմնվելով կողմոնորշման դասընթացների ու ստացած ինֆորմացիայի վրա, Փրոջեքթ Հարմոնիի հայկական մասնաճյուղի աշխատակիցն իրականացրեց մասնակից դպրոցների ու պատանիների ընտրությունը Ֆորդ Հիմնադրամի «Գլոբալ կրթական նախաձեռնության» «Ջրի մաքրման ու էկոհամակարգերի պահպանման» ծրագրում սեպտեմբերի 15-ից` դեկտեմբերի 8-ը մասնակցելու համար: Աշակերտներն ընտրված էին Երևանի թիվ 100, 51 ու Ֆիզմաթ միջնակարգ դպրոցներից, հիմնված նրանց Անգլերեն լեզվի, համակարգչային հմտությունների իմացության ու էկոլոգիայով հետաքրքրված լինելու փաստի հիման վրա:
Շաբաթը երկու անգամ աշակերտները հանդիպումներ էին ունենում ուսուցչի հետ, իրականացնում օնլայն հետազոտություններ, ստանում տեխնիկական աջակացություն ու ուսումնասիրում ջրի աղտոտման հետ կապված թեմաներ: Նրանք ստեղծել էին նաև իրենց բիզնեսի անունը, որը անգլերենից թարգմանած նշանակում էր Բնություն՝ Նոր հայացք Երկրի ռեսուրսների օգտագործման գործում, արտահայտության հապավումն է: Պատանիների խումբը մշակել էր նաև իրենց առաքելությունը՝ պահպանել Տիեզերքը ապագա սերունդների առողջության համար, ընդունելով, որ հարգանքը բնության նկատմամբ կարևոր է մարդկության համար: Աշակերտները նաև իրականացրեցին իրենց վիրտուալ բիզնեսի՝ նախագահի, փոխնախագահի, մարքետինգի, առաքումների պատասխանատուների, քարտուղարի ու գանձապահի ընտրություններ:
Արդյունավետ հաղորդակցության համար ստեղծվեց նաև խմբային էլեկտրոնային հասցե՝ nature@projectharmony.am

Ծրագիրը տևեվ մինչև դեկտեմբեր ամիսը, որի ընթացքում իրականացվեցին ջրի ստուգման թեսթեր, օնլայն հետազոտություններ ու կանոնավոր աուդիո հաղորդակցություն «Գլոբալ կրթական նախաձեռնության» ներկայացուցիչների հետ: Վերջում խումբը իր բիզնես պլանը ներկայացրեց միջազգային ժյուրիի դատին:

Համագործակցություն Ֆորդ հիմնադրամի հետ.
Ջրի մաքրման ու էկոհամակարգի պահպանության ծրագիր

2005 թվի փետրվարի 7-ից մինչեւ մայիսի 12-ը Փրոջեքթ Հարմոնին Ֆորդ Հիմնադրամի «լոբալ կրթական նախաձեռնության» հետ համատեղ իրականացրեց «Ջրի մաքրման ու էկոհամակարգերի պահպանման» ծրագիրը:

Ծրագրում ընդգրկված էին 800 մասնակիցներ աշխարհի տարբեր մասերից՝ Տեխաս, Կոլորադո, Միսսուրի նահանգներից, Քեյփ Թաունից, Նիգերիայից, Հայաստանից ու Ադրբեջանից: Հայաստանը ներկայացված էր Երեւանի թիվ 67, 83, 129, 132 եւ 172 միջնակարգ դպրոցի պատանիներից ընտրված թիմով:

Հայ պատանիներն իրենց թիմն անվանեցին ՍԵՎԱՆ, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «Ապահով բնապահպանական հայացք հայկական բնությանը»: Պատանիները նաեւ ստեղծեցին իրենց կարգախոսը եւ նպատակի ձեւակերպումը: Կարգախոսն էր՝ մտածել մաքուր ու ուղղորդել առողջ ապրելակերպը չաղտոտված միջավայրում: Իսկ նպատակն էր՝ պահպանել Հայաստանի բնությունը աղտոտումից, սովորեցնելով պատանիներին, ծնողներին ու դպրոցական համայնքին խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին, հասկանալ աշխարհի բնական ռիթմը, ջրի ու էկոհամակարգերի փոխհարաբերությունները: Արդյունավետ հաղորդակցության համար ստեղծվել էր նաեւ խմբային էլեկտրոնային հասցե՝ gei@projectharmony.am :

«Ջրի մաքրման ու էկոհամակարգերի պահպանման» ծրագրի երեք ամիսների հետազոտական աշխատանքների, օնլայն հաղորդակցման, ջրի ստուգման թեսթերի իրականացման արդյունքում, Փրոջեքթ Հարմոնի- Հայաստան պատանեկան թիմը` ՍԵՎԱՆԸ, ամփոփեց իր աշխատանքները բիզնես պլանի մեջ, որի պրեզենտացիան ներկայացվեց միջազգային ժյուրիի դատին հեռահաղորդակցային կամուրջի միջոցով: Պրեզենտացիայից հետո ժյուրին տվեց իր հարցը՝
-Ո՞րն է այն միակ ու կարեւոր քայլը, որ պետք է իրականացնի անհատը իր շրջակա միջավայրը պահպանելու համար:

Պատասխանը հնչեց հետեւյալ կերպ՝
- Մենք ուզում ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել Սեւանի վրա, որպես Հայաստանի բնության ամենավտանգված էկոհամակարգի, որի կենսաբազմազանությունը վերջին տարիներին կտրուկ նվազել է: Այդ պատճառով առաջարկում ենք, որ ձկան ձվադրման ժամանակ խստիվ արգելվի ձկնորսությունը: Այս պատասխանի վերաբերում է կոնկրետ Սեւանին, հաշվի առնելով տեղական պայմաններն ու վտանգները:

Աշակերտները ծրագիրը հաջող իրականացնելու ու ավարտելու համար ստացան վկայականներ ու նվերներ՝ պայուսակ ծրագիրն իչականացնող կազմակերպությունների խորհրդանիշներով, էլեկտրոնային կազմակերպիչներ ու Փրոջեքթ Հարմոնիի հրատարակություններից:

Հունիսի կեսերին Միջազգային ժյուրին կհայտարարի իր վերջնական որոշումը ու մասնակից թիմերին ներկայացված նոմինացիաները:

Հայ աշակերտների խումբը Արարատ մարզի Շահումյան գյուղից I*EARN համաշխարհային ծրագրի "Ուսուցողական շրջանակներ" ծրագրում

Ուսուցումը մեզ մեր ողջ կյանքի ընթացքում ուղեկցող գործընթաց է և ինչպես անցյալի հայտնի մտածողներից մեկն է ասել. "Կրթության վերջնարդյունքը ոչ թե ստացած գիտելիքն է, այլ ձեռք բերած գիտելիքների արդյունավետ օգտագործումը": 2005 թվականի գարնանը Փրոջեքթ Հարմոնին հանդես եկավ ևս մեկ օրինակով, թե ինչպես աշակերտները կարողացան առցանց գիտելիքներ ստանալ և արդյունավետ կիրառել այն ի նպաստ իրենց հասակակիցների և համայնքի անդամների:

"Ուսուցողական շրջանակները" I*EARN համաշխարհային ծրագրի տարեկան երկու անգամ իրականացվող նախագծերից մեկն էր: Դա իրենից ներկայացնում էր մեծ առցանց դասարան, որտեղ տարբեր խմբերի պատկանող աշակերտներ հաղորդակցվում էին` ստեղծելով կրթական միջավայր: 12 հայ աշակերտներ Արարատ մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցից իրենց ուսուցչուհու` Գայանե Եփրեմյանի և մարզի կրթական կոորդինատոր Ֆենյա Եփրեմյանի հետ միասին, ՓՀ-ի ծրագրերի պատասխանատու Նունիկ Նահապետյանի ղեկավարությամբ, 17 այլ երկրների հետ մեկտեղ մասնակցեցին ուսուցողական շրջանակի "Վայրեր և հեռանկարներ" նախագծին, որը բաղկացած էր հետևյալ փուլերից`

1. Լինենք պատրաստ (հունվարի 31 - փետրվարի 4) - որի ընթացքում ուսուցիչները ստացան ծրագրի ուղեցույցը և սկսեցին նախապատրաստական աշխատանքները
2. Շրջանակի բացում (փետրվարի 7 - փետրվարի 18) - Շրջանակի հաղորդակցումների սկիզբ, որի ընթացքում մասնակիցները առցանց ծանոթացան միմյանց հետ` ներկայացնելով իրենց դպրոցը, համայնքը և երկիրը:
3. Շրջանակի նախագծի պլանավորում (փետրվարի 21 - մարտի 4) - Քննարկումներ և շրջանակում հովանավորման համար ծրագրային մասի ընտրություն
4. Աշակերտների աշխատանքների փոխանակում (Մարտի 7 - ապրիլի 22) - Ծրագրային մասի իրականացման պլանավորումից հետո յուրաքանչյուր խումբ սկսեց փնտրել, գտնել և ուսումնասիրել ինֆորմացիան, պարբերաբար հարցաշարեր ուղարկել մյուս մասնակիցներին` իրենց ծրագրային մասը կատարյալ և հարուստ դարձնելու համար և պատասխանել մյուս մասնակիցների հարցումներին:
5. Շրջանակի հրապարակումների կազմակերպում (ապրիլի 25 - մայիսի 13) - Աշակերտները ուսումնասիրեցին, ընտրեցին և վերջնական տեսքի բերեցին իրենց և մյուս մասնակիցների կողմից ստացված նյութերը` իրենց ծրագրային մասը ավարտուն տեսքի բերելու համար
6. Շրջանակի ամփոփում (հունիսի 10) - Ուսուցիչներն ու աշակերտները տեղադրեցին իրենց հրապարակումներն ու կրթական նյութերը I*EARN-ի ուսուցողական շրջանակների պաշտոնական ինտերնետային էջում և բոլոր մասնակիցներին ուղարկեցին իրենց հրաժեշտի հաղորդագրությունները:

Հայ աշակերտների խմբի կողմից հովանավորված նախագիծը կոչվեց "Գարնանային տոներն ամբողջ աշխարհում" և, թեման շրջանակին ներկայացնելուց և գրանցելուց հետո աշակերտները սկսեցին միացյալ ուժերով թեմայի շրջանակներում անհրաժեշտ նյութերը հավաքագրել` միաժամանակ ուղղելով իրենց հարցերը շրջանակի մասնակիցներին և պատասխանելով նրանց հարցերին: Շատ տպավորիչ էր տեսնել աշակերտների խանդավառությունն իրենց աշխատանքները ներկայացնելիս և Իրանից, ԱՄՆ-ից, Մորոկոյից, Եգիպտոսից, Նիդերլանդներից, երմանիայից, Թունիսից, Թայվանից, Վրաստանից, Տաջիկստանից, ՈՒզբեկստանից, Ռուսաաստանից և այլ մասնակիցներից արձագանքներ ստանալիս:

2005 թվականի հունիսի 6-ին հայկական խումբը ամփոփեց շրջանակի իրենց նախագիծը, որի ընթացքում դպրոցի անգլերենի մեթոդ միավորմանն ու աշակերտներին ներկայացվեցին աշակերտների ուժերով պատրաստված ինտերնետային էջն ու փոքրիկ գրքույկը: Հայ աշակերտների ստեղծած նյութերը տեղադրված են ՓՀ-ի ինտերնետային էջում. http://projects.ascp.am/studentս, և I*EARN-ի ինտերնետային էջում. http://www.iearn.org/circles/spring2005/index.htm: Ստեղծված բոլոր նյութերը շատ օգտակար կրթական աղբյուրներ կհանդիասանան հայկական դպրոցներում անգլերեն լեզվի դասավանդման համար:

Մասնակիցների ուսումնական գործընթացը այդքանով չավարտվեց: Բոլոր մասնակից երկրների աշակերտները շարունակում են միմյանց ուղարկել հաղորդագրություններ, շնորհավորագրեր և ընկերական նոթեր: Հույս կա, որ այս համագործակցությունը կվերածվի տարբեր ավանդույթների և կրոնների յուրահատուկ ընկերության: Աշակերտները միմյանց մասին ավելին սովորեցին, քան պարզապես ծանոթությունը. նրանք սովորեցին հարգել հարևան ազգերին և տարբեր կրոններին:

Բնական աղետներին նվիրված Հյոգոյի համաժողովը Ճապոնիայում

1995 թվականին Հյոգոն (Ճապոնիա) ականատես եղավ Հանշին-Աուաջիի մեծ երկրաշարժին, և հսկայական մարդկային կորուստներ կրեց: “Մենք չենք կարողանա դադարեցնել բնական աղետները, սակայն կարող ենք փոքրացնել դրանց պատճառած վնասները: Սա այն է, ինչ մենք սովորեցինք մեր կյանքի փորձից”: Այս նշանաբանով ավելի քան 1000 աշակերտներ աշխարհի 12 տարբեր երկրներից, որոնց թվում էին նայև Փրոջեքթ Հարմոնիի ներկայացուցիչներ Հայաստանից, մասնակցեցին Հյոգոյում տեղի ունեցած բնական աղետներին նվիրված համաժողովին, որը կազմակերպվել էր I*EARN կազմակերպության ճապոնական մասնաճյուղի կողմից: Նախագծի հիմնական նպատակն էր հզորացնել երեխաներին ընդդեմ բնական աղետների, խթանել գլոբալ քաղաքացիությունն ու կայուն ապրելակերպը: Նախաձեռնության նպատակներից էր նաև երեխաներին սովորեցնել կյանքի արժեքն ու համագործակցության նշանակությունը և թե ինչպես լինել ավելի պաշտպանված բնական աղետներից:

Հայաստանի կողմից ընտրվել էին հայ երեխաների 2 խմբեր` ՀԴՓԾ-ի ցանցի Վանաձորի և Գյումրու դպրոցներից, որոնք Փրոջեքթ Հարմոնիի ղեկավարությամբ և վերահսկողությամբ մասնակցեցին ծրագրի օնլայն քննարկումներին: ՓՀ-ի ներկայացուցիչ Նունիկ Նահապետյանի ղեկավարությամբ հայ մասնակիցներից ընտրվեցին 2 ներկայացուցիչներ Գոհար Սիմոնյանը Գյումրու թիվ 29 դպրոցից և Լուսինե Կառլովիչը Գյումրու թիվ 18 դպրոցից, որպես հայ երիտասարդ պատվիրակության փոքրիկ դեսպաններ` մասնակցելու Հյոգոյի համաժողովին Ճապոնիայում: Եւ ընտրված փոքրիկ խումբը մասնակից դարձավ իրական միջազգային համաժողովին` Ամերիկայի միացյալ նահանգների, Արգենտինայի, Իրանի, Ինդոնեզիայի, Եգիպտոսի, Սենեգալի, Սլովակիայի, Թայվանի, Նեպալի և Ռուսաստանի պատվիրակությունների հետ միասին և իրենց դպորցներին ու մասնակից մյուս աշակերտներին բերեցին ծրագրի ամփոփիչ հռչակագրի ուղերձը:

Համաժողովին լավ պատրաստված լինելու և դրված նպատակներին հասնելու համար ծրագրի բոլոր մասնակիցները 6 ամիս անընդմեջ օնլայն քննարկումներ ունեցան հետևյալ թեմաների շուրջ.

  1. Ի՞նչ են բնական աղետները (Բնական աղետներն անցյալում)
  2. Ինչու՞ են դրանք պատահում (Բնական աղետների կառուցվածքը)
  3. Ի՞նչ կարող եմ ես անել (Ինչպես պաշտպանվել աղետից)
  4. Ի՞նչ պետք է անեմ վաղվա օրվա համար (Պլանավորում ապագայի համար)
  5. Ինչպ՞ես կարող եմ օգնել քեզ (Կառուցել ապահով աշխարհ, հոգատարություն)

Համաժողովը սկսվեց UNICEF-ի կողմից Ակաշի Ստրեյթ այգում կազմակերպված “UNICEF PARK PROJECT” երկօրյա ծրագրով: “Կառուցենք այգին աշխարհի տարբեր ծայրերի մեր ընկերների հետ: Ստեղծենք հանգստի վայր` բնությունից սովորելու համար”, այս նշանաբանով UNICEF-ի ավագ ծրագրային աշխատակից Քեն Մասքալը օգնեց աշակերտներին հասկանալու, որ բնությունից վախենալու փոխարեն պետք է սովորել, հասկանալ և զգալ այն: Այգում անցկացրած երկու օրերը օգնեցին տարբեր ազգությունների ու սովորույթների աշակերտներին համախմբվելու, զգալու իրենց որպես երկրագնդի ընդհանուր քաղաքացի և հասկանալու, որ բնական աղետի ընթացքում չկան ազգություններ ու տարբերություններ:

Ծրագրի երկրորդ օրվա ավարտին (մարտի 26-ին), տեղի ունեցավ ցուցահանդես վաճառք, որի ընթացքում մասնակիցները սովորեցին միմյանց մշակույթի, կուլտուրայի և սովորույթների մասին: Վաճառքից գոյացած գումարն ուղարկվեց Ինդոնեզիա` դպրոցաշինությանը խթանելու նպատակով:

Մարտի 27-ին և 28-ին Յումիբութայի և Աուաջիի միջազգային համաժողովների կենտրոններում աշակերտները ներկայացրեցին իրենց աշխատանքները, ցուցանակները, պաստառները և “Բնական աղետների փոքրիկ դեսպանների ճամփորդությունն աշխարհի շուրջ” ծրագիրը: Հայկական դեսպանները` Արի անունով 2 առյուծները ներկայացվեցին Ռուսական լաշա բուին, ճապոնական և թայվանական Սաքուրա արջուկներին ու իրանակաան կատվին, որոնք արդեն սկսել էին իրենց ճամփորդությունը` աշակերտներին բնական աղետների մասին ուսուցանելու համար:

Մասնակիցներն այցելեցին Կոբեի աղետների կանխարգելման և մարդկային վերականգնման կրթահամալիրը, որտեղ նրանց ներկայացվեց տեղի ունեցած երկրաշարժն իր բոլոր դասերով: Համաժողովն ամփոփվեց հռչակագրով, և բոլոր մասնակիցներն անցկացրեցին մեկ օր ճապոնական ընտանիքներում` ծանոթանալու Ճապոնիայի կուլտուրային, սովորույթներին և ապրելակերպին:

Թայվանցի Դորիս Ցույլինգ Վուի տպավորությունները համնկնում էին մասնակիցներից շատերի տպավորությունների հետ: “Բնական աղետների այս համաժողովի շնորհիվ մենք սովորեցինք միմյանց երկրների ու դրանց սովորույթների մասին, և կիսվեցինք բնական աղետներին պատրաստված լինելու վերաբերյալ մեր գիտելիքներով: Քննարկումներն օգնեցին մեզ զարգացնելու և քննարկելու բավական արդյունավետ մտքեր: Մենք հուսով ենք, որ կարող ենք շարունակել փոխանցել նախաձեռնության հիմնական հոգին այլ մարդկանց նույպես` սովորեցնելու որպես մի ամբողջական թիմ հանդես գալու անհրաժեշտությունը”:

Գոհարն ու Լուսինեն Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո սկսեցին նախապատրաստվել իրենց դպրոցներին ներկայացնելու ծրագրից քաղած գիտելիքներն ու փորձը:

Աշխարհի աշակերտները ներկայացրեցին յուրօրինակ ծրագրեր Միջազգային Կրթական Շաբաթի առթիվ

Ավելի քան 300 տարբեր դասարանների աշակերտներ ԱՄՆ-ից, Հայաստանից, Ադրբեջանից և Հարավային Աֆրիկայից մասնակցեցին 10-շաբաթյան հատուկ ծրագրին, որը ֆինանսավորվում էր Փրոջեքթ Հարմոնիի և Ջոն Ֆորդ Ծրագրի (John C. Ford Program)` Համաշխարհային Կրթական Նախաձեռնության կողմից: Համաշխարհային Հանրագիտարան ստեղծելու նախաձեռնությունը իրականացվել է դպրոցներում և համայնքային կրթական կենտրոններում: Ծրագրի իրականացումը պահանջել է համակարգիչների օգտագործում, նյութերի քաղում ինտերնետից, ծանոթացում տարբեր մշակույթների հետ և եզրակացություններ անելու հմտություններ: Ծրագրի վերջնական արդյունքը եղավ Power Point շնորհանդեսների և վեբ էջերի ներկայացումը, որոնք պատրաստվելու են երիտասարդ մասնակիցների կողմից: Այս ծրագիրը ներկայացրեց մասնակից աշակերտների երկրների յուրահատկությունները` Միջազգային Կրթական Շաբաթի ընթացքում, 2004 թ-ի նոյեմբերի 15-19: Աշակերտների աշխատանքները գնահատվեցին միջազգային հանձնաժողովի կողմից, որը կազմված էր Համաշխարհային Կրթական Նախաձեռնության և LearnLinc-ի հետ համատեղ:

Ծրագրի մասնակիցներն էին` Ալամոսայի դպրոց, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-12-րդ դասարանցիներ, Ալամոսա, Կոլորադո, ԱՄՆ,
Հայաստանից` Երևանի թ.198 և թ. 105 թ դպրոցներ, Երևանի Հ. Հայրապետյանի անվան թ.78 դպրոց, Երևանի Չարենցի անվան թ.67 դպրոց, Երևանի Ռ. Միրոյանի անվան թ.77 դպրոց, Երևանի այի անվան թ.129 դպրոց
Ադրբեջանից` Բաքվի թ.49, թ.119, թ.245, թ.220, Սումգայիթի թ.27 Եվրոլիցեյ, գյանջայի թ.2, թ.4 և թ.28 դպրոցներ, Մինգիչաուրի թ.3 և թ.13 դպրոցներ, գյոյչայի թ.7 դպրաց,
գրեյթեր Դալլասի տղաների և աղջիկների ակումբ, Դալլաս, Տեխաս, Դալլասի 8 կենտրոններ, րանդ Պրերի, Մեսքյութ և Ռիչարդսոն, Տեխաս, ԱՄՆ,
Ջեյմս Վորդ Նախակրթարան, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ,
Նազեմա Իսաքս գրադառան, Քեյփ Թաուն, Հարավային Աֆրիկա
Օվերի բնակավայր, Օվերի, Իմո նահանգ, Նիգերիա

Միջազգային հանձնաժողովը ներկայացնում էին`
Քլեյտոն Ադամս, Միացյալ Ազգերի Շրջակա Միջավայրի ծրագրեր, ԱՄՆ,
Էլ գուդման, Ջրային Միջավայրի Ֆեդերացիա, ԱՄՆ
Դորսիա Ջոնսոն, Պիթսկո, Պիթսբուրգ, ԱՄՆ
Սանջեվ Պրասադ, Մումբայի, Հնդկաստան
Մայք Ռոբինսոն, Պիթսկո, Պիթսբուրգ, ԱՄՆ
գրեյդի Սիրսի, EDS հիմնադրամ, Պլանո, Տեխաս, ԱՄՆ
Վիբհայ Սինա, Մումբայի, Հնդկաստան
Դայան Սփրեդլին, EDS հիմնադրամ, Պլանո, Տեխաս, ԱՄՆ





^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA