Վեբ կայքեր

Արարատ
Այս կայքը պարունակում է Արարատի մարզի մասին պատմող ինֆորմացիա և ընդգրկում է մարզի պատմա-աշխարհագրական, պատմական ակնարկները, մարզի վարչատարածքային բաժանումները, ինքնակառավարման մարմինների կազմը և գործունեությունը, մարզի գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, մարզի քաղաքները, մարզում գործող ուսումնա-դաստիարակչական, առողջապահական հաստատությունները, մարզում ծնված նշանավոր մարդկանց մասին նյութեր, ու մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին պատմող ինֆորմացիա:
Արարատի մարզի 11 դպրոցների` Կանաչուտի, Շահումյանի, Արարատ քաղաքի թիվ 2, Մասիս քաղաքի թիվ 1, Արտաշատ քաղաքի թիվ 4, Ղուկասավանի, Փոքր Վեդու, Այնթապ գյուղի թիվ 1, Ազատավանի, Վերին Դվինի և Քաղցրաշենի աշակերտների ջանքերով հավաքված նյութերը խմբագրվել են Արարատի մարզային աշխատակազմի կողմից, թարգմանվել անգլերեն , իսկ կայքը պատրաստել է Կանաչուտի Ինտերնետ համակարգչային կենտրոնի(ԻՀԿ) աշխատակից Էլմիրա Գալստյանը:
Երկլեզու այս հրատարակությունը օգտակար և ինֆորմատիվ ռեսուրս է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեղեկություններ իմանալ հնագույն այս տարածքի` Արարատյան դաշտավայրի և նրա տարածքային ստորաբաժանման` Արարատի մարզի մասին: Արարատի մարզի ինտերնետային կայք մուտք գործելու համար այցելեք http://projects.ascp.am/ararat/

Olympiada.am
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան կրթակամալիրը Փրոջեքթ Հարմոնիի հայկական մասնաճյուղի Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի Փոքր դրամաշնորների ծրագրի ֆինանսավորման ներքո իրականացրել է ՙOlimpiada.am՚ նախագիծը: Ծրագրի նպատակը դպրոցական առարկայական օլիմպիադաների վերաբերյալ տեղեկատվության տարածումն ու հանրությանը մատչելի դարձնելն է: Այդ իսկ պատճառով ստեղծվել է դպրոցականների բնագիտական առարկաների օլիմպիադաների կազմակերպմանը և նախորդ տարիներին առաջադրված հարցերի և խնդիրների լուծմանը նվիրված ինտերնետային հայալեզու մի էջ, որը կծառայի հանրապետության մարզերի և տարբեր քաղաքների դպրոցականների և ուսուցիչների համագործակցության կայացմանը, օլիմպիադաների նախապատրաստմանը, առարկաների դասավանդման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև` օլիմպիադաների լիարժեք և բարձր մակարդակով նախապատրաստմանը:
Կայքից կարող եք տեղեկանալ այս բանագավառի վերջին նորություններին, ուսումնասիրել նախորդ տարիների առաջադրված առարկայական խնդիրները, ինչպես նաև կարող եք մեզ ուղարկել Ձեզ անհանգստացնող բոլոր հարցերը. խոստանում ենք, որ դուք կստանաք Ձեզ բավարարող պատասխաններ: Էջի կենսունակության ապահովման համար ակնկալում ենք Ձեր աջակցությունը: Ալցելեք մեզ http://projects.ascp.am/olimpiada/

Օնլայն ռեսուրսների գրադարան
Գրադարանը, որ ստեղծվել է Արագածոտն մարզի ԻՀԿ-ների միացյալ ուժերով, իրենից ներկայացնում է տարբեր առարկների վերաբերյալ հիանալի հղումների մի հավաքածու։ Այն հանդիսանում է երկլեզու լրացուցիչ ռեսուրսների մի փաթեթ, որն անցած 3 տարիների ընթացքում կիրառվել է դպրոցի ուսուցիչների և աշակերտների կողմից դասապրոցեսում։ Աշտարակի Գեղարվեստի Դպրոցում այս ինֆորմացիայի հավաքումը, 6 բաժիններից բաղկացած`(1. տարրական դպրոց, 2. միջին և բարձր դասարաններ, 3. Հայաստանը և Արցախը, 4. հումանիտար գիտություններ, 5. բնական գիտություններ, 6. արվեստը և սպորտը) ինտերնետային կայքի ձևավորումը և ստեղծումը տևեց մոտ 6 ամիս։
Ինտերնետային կայքը ներկայումս ծառայում է որպես լրացուցիչ ռեսուրս` պատմություն, աշխարհագրություն, արվեստի պատմություն, գրականություն և այլ առարկներ դասավանդելու համար։ Այն նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար։ Առաջարկում ենք ուսուցիչներին օգտագործել այս կայքը` այցելելով այն և կիրառելով օգտակար կրթական ռեսուրսները` դասերն ավելի հետաքրքիր ու մատչելի դարձնելու նպատակով։ Դեռ ավելին, աշակերտները կարող են ինքնուրույն կատարել ուսումնասիրություններ իրենց սիրելի առարկների վերաբերյալ ինտերնետի միջոցով։ Կայք կարող եք այցելել http://schools.ascp.am/ashtarakart/My Web Sites/index_natural_sciences.htm

Բնածին աղետներ
Ինտերնետային կայքը և Power Point շնորհանդեսը իրենցից ներկայացնում են Հայաստանում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող բնածին աղետներին նվիրված կրթական ռեսուրսներ: Դրանք հանդիսանում են բնածին աղետներին նվիրված միջազգային նախագծի հայ մասնակիցների աշխատանքների հակիրճ ամփոփումը: Իրենց աշխատանքների ամփոփ նկարագիրը այլ համայնքների աշակերտների հետ կիսելու համար, Արարատ և Վայոց Փոր մարզերի 4 դպրոցների (Կանաչուտի, Վերին Դվինի, Նոր Խարբերդի և Եղեգնաձորի թիվ 3) 40-ից ավելի մասնակիցները ներառեցին իրենց աշխատանքները այս կրթական կայքում և շնորհանդեսում:

Պարույր Սևակին նվիրված ինտերնետային կայք - Այս ինտերնետային էջը նվիրված է Պարույր Սևակի կենսագրությանը և ստեղծագործական կյանքին: Էջը պարունակում է Պ.Սևակի կյանքի մասին հետաքրքիր փաստեր ու տվյալներ, պատկերասրահ, մեծ մարդկանց խոհերը տաղանդավոր հեղինակի մասին, ինչպես նաև առաջադրանքներ աշակերտների համար: Ինտերնետային էջր ստեղծվել է Ստեփանավանի թիվ 5 դպրոցի գրականության ուսուցչուհու Էսթերա Ազոյանի, աշակերտների համատեղ ջանքերով և Ինտերնետային Կենտրոնի աշխատակից Էլզա Վագրադյանի մեծ աջակցությամբ: Այս կրթական ռեսուրսը կարելի է կիրառել դասապրոցեսում որպես հավելյալ նյութ: http://projects.ascp.am/sevak/

«Վայոց Ձորի մշակութային կենտրոնները»
Այս ինտերնետային էջը նվիրված է Վայոց Ձոր մարզի մի քանի պատմամշակույթային հուշարձաններին` լուսաբանելով մարզի 19 եկեղեցիների պատմությունը: Էջը ստեղծվել է մարզի աշակերտության կողմից` ինտերնետ համակարգչային կենտրոնների աշխատակիցների աջակցությամբ: Այն կհամալրի նայեւ մարզի տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի պաշտոնական էջի ինֆորմացիան: http://projects.ascp.am/v_dzor/

Հայալեզու Ինտերնետային դպրոց (Առարկայական ինտերնետ էջերի մրցույթ ) - 2003 թվ.-ի դեկտեմբերին Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի /ՀԴՓԾ/շրջանակներում հայտարարվել էր առարկայական ինտերնետային էջերի պատրաստման դպրոցական մրցույթ: Մրցույթն ուղղված էր արդի հայկական դպրոցում ուսուցանվող առարկաների վերաբերյալ փորձնական ինտերնետային էջերի պատրաստմանը: Վեց մարզից (Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք եւ Երեւան) 28 դպրոցներ կամավոր արձագանքել էին մեր մրցութային նախաձեռնությանը, իրենց առաջատար ուսուցիչներից եւ աշակերտներից ստեղծել աշխատանքային խմբեր եւ, ԻՀԿ աշխատակազմի տեխնիկական աջակցությամբ, ստեղծել են փոքրիկ ինտերնետային էջեր` նվիրված իրենց կողմից ընտրված դպրոցական որեւէ առարկայի (կենսաբանություն, աշխարհագրություն, տարրական դասարանների թեմաներ, գծագրություն եւ մանրանկարչություն):

Դուք կարող եք գտնել դպրոցական բոլոր աշխատանքները http://projects.ascp.am/ararka/ կայքում:
Մրցանակակիր 6 դպրոցներն են`
  • Արմավիրի մարզ - Էջմիածնի թիվ 2 միջն. դպրոց
  • Կոտայքի մարզ - Հրազդանի թիվ 13 միջն. դպրոց
  • Լոռիի մարզ - Վանաձորի թիվ 20 միջն. դպրոց
  • Շիրակի մարզ - Գյումրիի թիվ 26 միջն, դպրոց
  • Սյունիքի մարզ - Սիսիանի թիվ 2 միջն. դպրոց
  • Երեւանի մարզ - Երեւանի Ա. Ղարիբյանի անվ. թիվ 142 միջն. դպրոց
Փորձնական լինելով, այս մրցույթը նպատակ ուներ ստուգել, արդյոք մեր կողմից դպրոցներում ներդրված ինտերնետ տեխնոլոգիաները ծառայում են կրթական նորարարություններ ներկայացնելու նպատակին, ունեն ռեալ ազդեցություն ու կիրառություն դպրոցական կյանքում եւ ուսումնական գործընթացում, եւ ինչ ծրագրային հեռանկարներ կան հայ աշակերտների ու առաջատար ուսուցիչների կողմից հայալեզու ինտերնետի հիմնման եւ պահպանման գործում: Ստեղծված 28 էջերը վկայում են համաշխարհային ինտերնետում հայկական դպրոցների կողմից մայրենի լեզվով ռեսուրսներ ստեղծելու մեծ ցանկության, հնարավորության եւ անդրանիկ ջանքերի մասին:

ՀԴՓԾ-ի ինտերնետային էջում տեղադրված դպրոցական էջերի գնահատման համար Փրոջեքթ Հարմոնին հրավիրել էր հատուկ հանձնաժողով, որի անդամներն օնլայն տարածքում դիտարկելով էջերը կայացրեցին իրենց որոշումը յուրաքանչյուր մարզից հանձնված լավագույն էջի ընտրության համար: Ապրիլի 07-10-ը հանձնաժողովի գնահատակնները բերվեցին հանրագումարի, եւ ի հայտ եկան 6 մրցանակակիր դպրոցները: Հանձնաժողովի խմբի մեջ ընդգրկված էին Ամերիկյան Խորհուրդների, Կրթության Ազգային ինստիտուտի, Երիտասարդական Նվաճումներ, ՄԱԿ-ի Ծրագրերի Զարգացման գրասենյակի, Ընտրական Համակարգերի Միջազգային հաստատության, Մանկության Մոլորակի, եւ Փրոջեքթ Հարմոնիի ներկայացուցիչներ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում - Այս ինտերնետային էջը հնարավորություն կտա միջնակարգ դպրոցի միջին դասարանների աշակերտներին ծանոթանալ համակարգչի, նրա աշխատանքի սկզբունքների ու ծրագրերի հետ, կօգնի նրանց դասապրոցեսում օգտագործել տեխնոլոգիաները: Այս սայթը պատրաստել են Փրոջեքթ Հարմոնիի մարզային կրթական եւ դպրոցների Ինտերնետ համակարգչային կենտրոնների աշխատակիցներ՝ Անուշ Մանուկյանը, Նարինե Մինասյանը, Ալլա Սարկիսովան, Նաիրա Մալխասյանը, ոհար Դավթյանը, Արեւիկ Մուրադյանը, Լիանա Կարախանյանը, Վիկա Բաղդասարյանը եւ Կարմեն Սակեյանը:
Էջի հետ կապված ցանկացած առաջարկություն, դիտողություն եւ լրացումներ կարող եք ուղարկել Փիրուզա Բարսեղյանին piruza@projectharmony.am regarding any details of the web page, which allows the students to use IT during the learning process. http://projects.ascp.am/guidebook/

Այս փաստաթղթում ներկայացվում է դպրոցական համակարգչային լոբորատորիայում (ինտերնետ կենտրոնում) աշակերտների վարվելակերպի եւ անվտանգության տեխնիկայի տիպային կանոններ:

Հայկական տոների վեբ էջեր (հայերեն) – Այս կայքը պարունակում է Հայաստանի 6 մարզերի 21 դպրոցների 7-ից 9-րդ դասարանների աշակերտների ջանքերով ստեղծված վեբ էջեր, որոնք ներկայացնում են հայկական տարբեր տոների պատմությունը, ծագումնաբանությունը, զարգացումն ու ավանդույթները: Էջերի ստեղծման գործում իրենց մասնագիտական օգնությունն են տրամադրել Հայ ժողովրդի պատմության ուսուցիչները, ԻՀԿ աշխատակիցներն ու հայ մշակույթի գիտակները: Ներկայումս այս ինտերնետային էջերը օգտագործվում են տարբեր տարիքային խմբերի կողմից` կրոնի պատմության, գրականության ու արվեստի պատմության դասաժամերին՝ որպես լրացուցիչ օնլայն ռեսուրսներ: Հայալեզու այս հրատարակությունը օգտակար լրացուցիչ ռեսուրս է այն ուսուցիչների համար, ովքեր կիրառում են տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում` դրանով ստեղծելով երկխոսություն համակարգչի և կրթական գործընթացի միջև, որից շահում են հայ աշակերտները։ Հայկական տոների ինտերնետային էջերը տեսնելու համար այցելեք http://projects.ascp.am/holidays/

Armenian History Web PagesՀայոց պատմության վեբ էջեր (հայերեն) - Այս սայթը պարունակում է վեց վեբ էջեր, որոնք արտացոլում են հայոց պատմության տարբեր դարաշրջաններ եւ իրադարձություններ: Հայոց պատմության վեբ էջը լուսաբանում է վեց տարբեր թեմաներ: Դրանք են` «Հայաստանը հելլենիզմի դարաշրջանում», «Հայաստանի Հանրապետության երկուսուկես տարին», «Հայոց րեր եւ քաղաքներ», «Ֆիդայական շարժում», «Հայ ազգային ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին», «Հայաստանը Բագրատունիների օրոք»: Հայոց պատմության ինտերնետային էջերը տեսնելու համար այցելեք http://projects.ascp.am/history/

Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության նախաձեռնությամբ 2003 թվականի հունիսի 3-ից մինչեւ 2003 թվականի հունիսի 20-ը իրականացված «Աշխատանքի շուկան Հայաստանում» օնլայն ծրագրի արդյունքում ստեղծվեց հետեւյալ ինտերնետային էջը : Էջն իր մեջ ներառում է վերոհիշյալ օնլայն ծրագրի քննարկումների ամփոփումը, ինչպես նաեւ որոշակի գործնական հմտություններ, ինչպիսիք են` ռեզյումե եւ աշխատանքային դիմում գրելը, աշխատաքային շուկայում ավելի մրցունակ եւ վստահ հանդես գալու համար:
http://projects.ascp.am/community/job/





^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA