Վերապատրաստումներ

Փրոջեքթ Հարմոնին գիտակցում է, թե որքան կարևոր է փորձառու, կրթված և որակավորված մասնագետների դերը դժվար և խնդրաշատ ծրագրի իրականացման հարցում: Այդ պատճառով կազմակերպությունը միտված է զարգացնել իր աշխատակիցների, շահառուների և այլ ներգրավված մարդկանց արհեստավարժությունը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը աշխատում է մի բնագավառում, որը միավորում է տեղեկատվական տեխնոլոգիաները և կրթությունը և որը բավականին քիչ զարգացած է Հայաստանում` վերապատրաստումների պահանջը ավելի ակնհայտ է դառնում: Փրոջեքթ Հարմոնին պարբերաբար իրականացնում է մասնակիցների կարիքների գնահատում, որից հետո կազմում է վերապատրաստումների զանազան փաթեթներ` ծրագրի իրականացումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար: Առավելագույն արդյունքի հասնելու և այդ բնագավառում այլ դոնորների կողմից ֆինանսավորված դասընթացների կրկնողությունից խուսափելու համար Փրոջեքթ Հարմոնին խորհրդակցել է համապատասխան կազմակերպությունների հետ, հաշվի է առել գործընկերների խորհուրդները և, որտեղ հնարավոր է, օգտագործել է արդեն իսկ փորձված նյութերը և լավագույն փորձը:

ՙՆոր տեխնոլոգիաները և տարրական դպրոցը

2005 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2006 թվականի մարտի 3-ը ընկած ժամանակահատվածում 81 ուսուցիչներ Հայաստանի 6 մարզերիցª Վայոց Ձոր, Սյունիք, Տավուշ, Արարատ, Շիրակ և Արագածոտն, վերապատրաստման դասընթացներ անցան ՙՆոր տեխնոլոգիաները և տարրական դպրոցը՚ ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակը էր նպաստել տարրական դասարաններում տեխնոլոգիաների և Ինտերնետի վրա հիմնված գործունեության կիրառմանը գրելու, կարդալու ու մաթեմատիկական հմտությունների ուսուցման ժամանակ:

Ծրագրի խնդիրները ներառում էինª տարրական դպրոցի ուսուցիչների ծանոթացում ուսուցման ինտերակտիվ մեթոդների հետ, համակարգչի կիրառում ուսուցման ժամանակ, ինչպես նաև գրելու, կարդալու եւ մաթեմատիկական հմտությունների ձևավորման համար քննադատական մտածողության տարրերի ուսուցում: Ուսուցիչներին ներկայացվեցին նաև այնպիսի ինտերնետային կայքեր, որոնք տեղեկատվություն են պարունակում ուսուցման նորագույն մոտեցումների մասին և օգնում հմտանալ համակարգչային տարրական ու հետազոտական ունակությունների մեջ:

Տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստման այս ծրագիրը, որը հիմնված էր կրթակարգի վրա, իրականացվեց Ինտերնետ համակարգչային կենտրոններում: Յուրաքանչյուր դասընթացին ընդգրկվեց 13 ուսուցիչ: Թեմաները ընտրված էին այնպես, որ ուսուցիչները հմտանում էին գրելու, կարդալու ժամանակ տեխնոլոգիաները կիրառելու մեջ:

Ուսուցիչները ստանձնել էին աշակերտների դերեր. առաջադրանքները կատարում էին քայլ առ քայլ, հրահանգները իրականացնում այնպես, ինչպես պետք է իրականացնեին իրենց դասարաններում, աշակերտների հետ: Վերապատրաստումների ժամանակ կիրառվեցին ուսուցման փոխգործուն մեթոդներ:

Շատ հաճախ մաթեմատիկա առարկան համարվում է դժվար ու տաղտկալի, այդ իսկ պատճառով վերապատրաստումները հնարավորություն ընձեռեցին ուսուցիչներին կատարելագործել իրենց հմտությունները, դասավանդման ժամանակ կիրառել թեստեր ու օնլայն խաղեր:

Մասնակիցների ընտրության չափանիշները ներառել էին` ուսուցչի ցանկությունը ստանալ ու զարգացնել հմտություններ դասապրոցեսում տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ ուսուցման նոր մեթոդների հետ, որոնք հիմնված էին կրթակարգի վրա: Վերապատրաստումների լեզուն հայերենն էր:

Մասնակիցների մեծամասնության համար վերապատրաստումները տրամադրեցին բովանդակալից ինֆորմացիա դասապրոցեսում ՏՀՏ-ների կիրառման վերաբերյալ: Անգամ եթե նրանցից մի քանիսը մինչև այդ չէին իրականացրել նմանատիպ դասեր, ապա վերապատրաստումներից հետո հավանաբար կանեին այդպես: Նրանք սովորեցին ինչպես օգտագործել համակարգիչը գրելու ու մաթեմատիկական խնդիրների լուծման ժամանակ` այն որ մինչև այդ դժվար էր իրականացնել: Վերապատրաստումները բավականին գործնական էին և ուսուցիչները դուրս էին գալիս իբրև նոր մեթոդների սկսնակ իրականացնողներ: Շատ կարևոր էր, որ թեմաները ընտրված էին պետական կրթակարգից:

Որպես ծրագրի վերջնական արդյունք, վերապատրաստված ուսուցիչների կողմից 2005 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում բազմաթիվ բաց դասեր են իրականացվել:

Fun with English and Computers (Սովորենք անգլերեն համակարգչի օգնությամբ)
Անգլերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ


2005 թվականի մարտի 10-ից ապրիլի 5-ը իրականացվեց ՀԴՓԾ ցանցի դպրոցների անգլերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Դասընթացները տեղի ունեցան Հայաստանի տարբեր մարզերի ինտերնետ համակարգչային կենտրոններում: Վերապատրաստումների նպատակն էր` անգլերենի ուսուցիչներին ծանոթացնել ՀԴՓԾ շրջանակներում ստեղծված “Fun with English and Computers” ռեսուրսի հետ, մասնավորապես.
  • ծանոթացնել ուսուցման մեթոդներին, որոնք ընկած են ռեսուրսի հիմքում;
  • տրամադրել ռեսուրսը օգտագործելու վերաբերյալ առաջարկներ ու խորհուրդներ;
  • խրախուսել ուսուցիչների առաջարկներն ու կարծիքները ձեռնարկի վերաբերյալ:
    Վերապատրաստումներն իրականացվեցին համաձայն հետևյալ պլանի`
  • Ներածական մաս. ձեռնարկի ստեղծման պատմությունը և կարևորությունը;
  • Ներկայացված առաջադրանքների դասավանդման հիմունքները (թիմային աշխատանք, <<տեղեկատվական պակասի>> սկզբունքը, համակարգիչը որպես միջոց);
  • Ռեսուրսի կառուցվածքը;
  • Գործնական մաս (ուսուցիչները կատարում էին առաջադրանքներ սկավառակի “English Painting”բաժնից);
  • Առաջադրանքների կատարումից հետո քննարկումների ծավալում ուսուցիչների մասնակցությամբ (Արդյոք այս մեթոդները կաշխատեն դասարանում, Որոնք կլինեն դժվարությունները, Ում կդիմեք այդ դեպքերում);
  • Խորհուրդներ սկավառակը դասավանդման մեջ արդյունավետ օգտագործելու ուղղությամբ; Ծրագրի օնլայն ֆորումի http://forums.ascp.am ներկայացում և ուսուցիչների հետագա արձագանքների կարևորությանը շեշտադրում:
Վերապատրաստումներին մասնակցեց 128 ուսուցիչ Հայաստանի բոլոր մարզերից:

Մասնակիցները մեծ ցանկություն ունեին փոփոխություններ մտցնել իրենց դասավանդման մեջ, հատկապես ներդնելով համակարգիչը դասապրոցեսում: Սա էլ հենց շատ դեպքերում ապահովեց վերապատրաստման հաջողությունը: Շատ ուսուցիչների մեկնաբանությամբ` թեմայի ներկայացման ոճը, առաջադրանքների գործնական մասը, ինչպես նաև ամփոփիչ քննարկումները շատ օգնեցին հասկանալու, թե ինչպես օգտագործել ռեսուրսը: Բոլոր մասնակիցները նշեցին ընտրված վերապատրաստման օգտակարությունը: Նրանք գտան, որ այս վերապատրաստումները համապատասխանում են իրենց հատուկ պահանջներին: Մասնակիցներից մի քանիսը նշել էին, որ բացի նրանից, որ սովորեցին լեզվի ուսուցման ժամանակ համակարգչի օգտագործման մասին, նրանք նաև տեխնիկական որոշ հմտություններ ու խորհուրդներ ստացան համակարգիչը դասապրոցեսում կիրառելու վերաբերյալ:

Վերապատրաստման ժամանակ միևնույն մարզի տարբեր տեղերից եկած ուսուցիչները հնարավորություն ունեցան հանդիպելու ու շփվելու միմյանց հետ: Շեշտվեց ոչ միայն վերապատրաստողից ստացած ուսուցման նոր հմտությունների կարևորությունը, այլ նաև փորձի, փորձառության ու գաղափարների փոխանակումը:


ԻՀԿ-երի կայուն զարգացմանը նվիրված սեմինարների եզրափակիչ հաշվետվություն


Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակը հաջողությամբ ավարտեց Վերապատրաստողների (տվյալ պարագայում` Մարզային Կոորդինատորների) և Ինտերնետ համակարգչային կենտրոնների (ԻՀԿ) աշխատակիցների վերապատրաստումը ԻՀԿ-երի կայուն զարգացման և ինքնաֆինանսավորման ոլորտում, որի նպատակն էր ֆինանսական խոչընդոտների հաղթահարումը:

Վերապատրաստողների վերապատրաստում
ԻՀԿ ռազմավարություննները տեղայնացնելու և զարգացնելու նպատակով Մարզային կոորդինատորների (ՄԿ) աշխատանքը փոխվեց առավել դեպի ԻՀԿ-երի ինքնաֆինանսավորման բնագավառ: 2004թ-ի դեկտեմբերին Մարզային ծրագրային և համայնքային կապերի կոորդինատորները մասնակցեցին “վերապատրաստողների վերապատրաստման” դասընթացին, որպեսզի իրենց մարզերում տեղում դպրոցներին տրամադրեն անհրաժեշտ խորհրդատվություն և վերապատրաստում: Այս վերապատրաստումը Փրոջեքթ Հարմոնի-ի Մարզային կոորդինատորների թիմի համար էր և բաղկացած էր 5-օրյա սեմինարներից և տնային աշխատանքներից:

Ինտերնետ համակարգչային կենտրոնների աշխատակիցների վերապատրաստում
ՀԴՓԾ ցանցի բոլոր դպրոցների տնօրեններն ու ԻՀԿ-երի աշխատակիցները հրավիրվել էին ինքնաֆինանսավորման 1-օրյա սեմինարների հիմնված “Ինտերնետ համակարգչային կենտրոնների կայուն զարգացում” ուսումնական ձեռնարկի վրա: Ընդհանուր թվով 20 սեմինար է անցկացվել Ալեքսանդր Չիլինգարյանի և ՄԿ-երի կողմից. 751 մարդ 290 դպրոցներից մասնակցել են սեմինարներին 2005թ. մարտ-ապրիլ ամիսներին: Յուրաքանչյուր սեմինար կազմակերպված էր 12-15 դպրոցների համար (տնօրեն և ԻՀԿ աշխատակիցներ յուրաքանչյուր դպրոցից): Մասնակիցներին ներկայացվեցին ինքնաֆինանսավորման ընդհանուր դրույթները և հիմնական գիտելիքներն ու հմտությունները:

Բեռնաթափել եզրափակիչ հաշվետվությունը


ԻՀԿ-ների շարունակականության ապահովման ծրագիր

«Փրոջեքթ Հարմոնի»-ն այժմ իրականացնում է «Ինտերնետ համակարգչային կենտրոնների կայուն զարգացում» ծրագիրը, որի նպատակն է.
  • ապահովել ՀԴՓԾ ցանցի դպրոցներին համապատասխան գիտելիքներով և հմտություններով` կառավարման, մարքետինգի և խթանման ոլորտներում
  • մշակել ԻՀԿ-ների համար տեղայնացված ռազմավարություններ` ֆինանսական և ոչ ֆինանսական միջոցների հայթայթման համար
  • զարգացնել մոտիվացիան դպրոցների տնօրենների և ԻՀԿ-ների աշխատակիցների մոտ:
Ծրագրի շրջանակներում «Փրոջեքթ Հարմոնիի» Մարզային ծրագրային և համայնքային կապերի զարգացման կոորդինատորների աշխատանքի գլխավոր տարրը կդառնա ԻՀԿ-ների կայուն զարգացման հայեցակետը: Դա թույլ կտա կենտրոնների ռազմավարությունները դարձնել ավելի տեղայնացված և ինտենսիվ:

Դպրոցների տնօրենները և ԻՀԿ աշխատակիցները հրավիրվում են 1-օրյա սեմինարներին, որոնք հիմնված են դպրոցների համար մշակված հատուկ ձեռնարկի օգտագործման վրա: Սեմինարը վարում են Ծրագրի ինքնաֆինանսավորման գծով գլխավոր մասնագետը և Մարզային Կոորդինատորները: Սեմինարից հետո յուրաքանչյուր դպրոց ստանում է առաջադրանք կոորդինացնել իրենց ԻՀԿ-ի աշխատանքները, կազմել և իրականացնել.

1. 2 ամսյա Աշխատանքային պլան և բյուջե;
2. 2 ամսյա Խթանման պլան:


Սեմինարներից հետո Մարզային կոորդինատորները կայցելեն բոլոր կենտրոնները և կաջակցեն նրանց, տրամադրելով խորհրդատվություն:

Նյութերի փոխանակման համար հատուկ «Խորհրդատու» օնլայն տարածք է բացված, որը պարունակում է պատրաստի մոդելներ և հաջող փորձի օրինակներ:

Օնլայն քննարկումների կոորդինացում


Ծրագրերի ստեղծման և իրականացման հմտություններ և ծանոթացում օնլայն հաղորդակցման գործիքների հետ


2005 թվականի փետրվարից Փրոջեքթ Հարմոնիի հայկական մասնաճյուղը Հայաստանի բոլոր 11 մարզերում իրականացնում էր «Օնլայն ծրագրերի իրականացման և վարման դասընթացների» շարքը, որին մասնակցում էին ՀԴՓԾ ցանցի ԻՀԿ աշխատակիցներն ու ուսուցիչները: Տեսական դասընթացից հետո նրանց հանարավորություն էր ընձեռնվել զարգացնել և ղեկավարել իրենց սեփական ծրագրերը` ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով: Որպես վերոհիշյալ դասընթացների համալրում և շարունակություն, ՓՀ-ն հայտարարեց սեմինարների նոր շարք` նորագույն տեխնոլոգիաների հետ աշխատելու փորձով զինված առավել հմուտ և հետաքրքրված մանկավարժների և ԻՀԿ աշխատակիցների համար: Յուրաքանչյուր դասընթացից հետո մասնակիցները նախաձեռնում և իրականացնում էին օնլայն ծրագիր` օգտագործելով ուսումնասիրած օնլայն գործիքներից որևէ մեկը և, որպես ծրագրի ամփոփում, ներգրավվում էին օնլայն համաժողովում` իրենց ձեռնարկած ծրագրերի արդյունքները քննարկելու և միմյանց հետ կիսելու համար: Մասնակիցների ընտրությունը հիմնված էր ինչպես դիմումաձևերում պարունակվող ինֆորմացիայի, այնպես էլ մարզային աշխատակազմի նոմինացիաների վրա:

Հայաստանի բոլոր 11 մարզերից 525 մասնակից ուսուցիչների համար իրականացրած 25 դասընթացների շարքը հաջողությամբ ավարտվեց 2006 թվականի մայիսի:

Կից կարող եք գտնել մշակված ձեռնարկը և դասընթացների հիման վրա պատրաստված Power Point շնորհանդեսը, ինչպես նաև ամբողջական հաշվետվությունը:


ՈՒՍՈՒՑԱՆՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ (ToT) ՁԵՌՆԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԸ


Փրոջեքթ Հարմոնին /ՓՀ/ հնարավորություն է ընձեռում և քաջալերում է մարդկանց, հատուկ աշխատանքային խմբերի և համայնքների օգտագործել օնլայն հաղորդկացության միջոցը` իրենց խնդիրներն ու կարիքները հոգալու նպատակով: Թեմատիկ օնլայն միջոցառումների, աշխատակցության և համագործակցության միջոցով ՓՀ-ն փորձում է աջակցել նորարարությունները` միավորելով մարդկանց, ովքեր ունեն նույն հետաքրքրություններն ու խնդիրները: Միջոցներից մեկն էլ օնլայն հաղորդակցության և համայնքի օգտագործումն է:

Ընդունելով հաղորդակցման այս նոր ձևը և միավորելով այն մեզ համար նախկինում հայտնի դեմառդեմ հաղորդակցման ավանդական ձևի հետ` մենք սկսում ենք փորձել աշխատանքային նորանոր միջոցներ ու մեթոդներ: Այս ձեռնարկը մշակված է և նպատակ է հետապնդում աջակցել ուսուցանողներին /trainers/ սովորեցնելու և փոխանցելու այս նոր գաղափարներն ու հաղորդակցման ձևերը այն առաջնորդներին, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց օնլայն նախաձեռնությունները: Ձեռնարկը ստեղծվել է 2002-2004թթ.-երին ՓՀ-ի աշխատակիցների և Full Circle Associates կազմակերպության կողմից ստեղծված նյութերի և փորձի հիման վրա:

Այս ձեռնարկը քայլ առ քայլ հստակ կանոնների հավաքածու չէ, այլ մի ուղեցույց, որը պարունակում է տարբեր նյութեր և օգտակար աղբյուրներ: Դրանցից կարելի է ընտրել այն նյութերն ու խորհուրդները, ինչ անհրաժեշտ է Ձեր միջոցառմանը: Խորհուրդ է տրվում այդ նյութերը վերամշակել և փոխել ըստ յուրաքանչյուր միջոցառման: Եթե գտնեք այլ հետաքրքիր նյութեր, կարող եք դրանք ավելացնել այս ձեռնարկին` դարձնելով այն մի «կենդանի, շնչող» աղբյուր Հայաստանում օնլայն հաղորդակցումն իրականցնելու համար:

Ակնկալվում է, որ ձեռնարկից օգտվողներն արդեն իսկ ծանոթ են և ունեն տարրական գիտելիքներ օնլայն հաղորդակցման վերաբերյալ: Փաուերփոինթ (PPT) ներկայացումները, օրինակ, ամբողջական բովանդակություն և տեղեկություն չեն պարունակում: Փոխարենը դրանք կարող են ծառայել որպես Ձեր իսկ գիտելիքներն ու փորձը կառուցելու հենք: Ձեր Առաջարկություններն ու Դիտողությունները գնահատելի են. Խնդրում ենք ուղարկել Ձեր առաջարկությունները ձեռնարկի վերաբերյալ ph@projectharmony.am էլեկտրոնային հասցեով: Եթե ցանկություն ունեք նոր նյութեր տեղադրել ձեռնարկի մեջ, խնդրում ենք ուղարկեք դրանց պատճենները մեզ, և մենք դրանք կմտցնենք ձեռնարկի բովանդակության մեջ: Եթե ձեռնարկի որևէ նյութ Ձեզ համար օգտակար չի եղել դասընթացի վարման ընթացքում, գրեք մեզ այդ մասին, կփորձենք լավագույնս շտկել այն:

Ուսուցանողների դասավանդման ձեռնարկ

Մասնագետների Վերապատրաստման Կենտրոն (Ապրիլի 12 - մայիսի 8, 2004)

Փրոջեքթ Հարմոնին Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի /ՀԴՓԾ/ շրջանակներում վերսկսեց օնլայն ֆասիլիտացիայի դասընթացի հաջորդ փուլը ամերիկյան Full Circle Associates կազմակերպության ղեկավար Նենսի Ուայթի ղեկավարությամբ: Դասընթացը, որն անվանվեց «Մասնագետների վերապատրաստման կենտրոն», ներառում էր այս դասընթացի ավանդական երկու փուլերը` օնլայն հաղորդակցում և գաղափարների փոխանակում ու օֆլայն միջոցառումներ: Դասընթացը տևեց երեք ինտենսիվ շաբաթ` 2004-ի ապրիլի 12-ից մինչև մայիսի 8-ը:

Համայնքային զարգացման բոլոր 11 կոորդինատորները, 7 մարզային կրթական կոորդինատորներ, որոնցից 4-ը առաջին անգամ էին մասնակցում նմանատիպ դասընթացի, և ՓՀ գրասենյակի 4 աշխատակից մասնակցեցին դասընթացին: Քանզի այս տարին /2003-2004/ օնլայն ֆասիլիտացիայի առումով բավականին եռուն և հաջողակ տարի էր այս դասընթացի մասնակիցների համար /դասընթացի հիմնական առաջին փուլը տեղի էր ունեցել անցյալ տարի/ և նրանք բազում պատմություններ ունեին կիսելու իրենց գործընկերների հետ, ապա օնլայն վերածանոթացումը սկսվեց պատմություններով, որոնք տալիս էին նաև օնլայն ծրագրերին վերաբերող հետևյալ հարցերի պատասխանները.
  1. Ո՞րն է ամենալավ բանը, որ դուք իրականացրել եք որպես ֆասիլիտատոր:
  2. Ձեր վատթարագույն սխալն այս ասպարեզում;
  3. Հաջորդ անգամ ի՞նչը այլ կերպ կիրականացնեիք:
Այնքան հաճելի էր լսել այսքան գեղեցիկ պատմություններ ՀԴՓԾ-ի օնլայն ծրագրերի մասին մեր աշխատակիցների կողմից: Դասընթացի օնլայն հաղորդակցման ընթացքում մասնակիցները հասցրեցին նաև ստեղծել «իրենց ճանապարհորդող ներկայացումը» հայաստանյան հարյուրավոր համայնքերի համար: Օնլայն և օֆլայն դասընթացների արդյունքում դասընթացն անցնողներն ի վիճակի էին.
  1. Նկարագրել լավ ուսուցանողի որակներն ու հմտությունները;
  2. հասկանալ չափահասների կրթության հիմնական գծերը;
  3. ստեղծել օնլայն ֆասիլիտացիայի դասընթացի նախագիծ;
  4. ստեղծել օնլայն ֆասիլիտացիայի դասընթացի օրակարգ օնլայն և օֆլայն փուլերով;
  5. հավաքել և ստեղծել անհրաժեշտ նյութեր և աղբյուրներ;
  6. հասկանալ և ի վիճակի լինել իմպրովիզ/ի/; և
  7. ինքնուրույն անցկացնել ֆասիլիտացիայի դասընթացներ:
Որպես դասընթացի վերջնական արդյունք, նոր ձևավորված ուսուցանողների խումբը, լի նորարական գաղափարներով, իրականացրեց մի դասընթաց Իջևանում, #5 միջնակարգ դպրոցի ԻՀԿ-ում: Դասընթացին մասնակցեցին 20 հոգի Տավուշի և Լոռվա մարզերից` ՀԿ-երի ներկայացուցիչներ, ուսուցիչներ և ԻՀԿ աշխատակիցներ: Այն մեծ հաջողություն ունեցավ, քանի որ դասընթացի և ուսուցանողները, և մասնակիցները գոհ էին դասընթացի աշխատանքային խմբերի ընթացքում իրենց առաջ քաշած համագործակցային գաղափարներից:

Բոլոր մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներով մի ցուցակ կազմվեց, որի միջոցով ՓՀ-ն կհամագործակցի նրանց հետ և մոտ ապագայում կիրագործի երկարատև օնլայն ծրագրեր: Ստեղծվում է նաև մի ձեռնարկ օնլայն ուսուցանողների համար` հիմնված դասընթացի նյութերի, անցյալում քաղված դասերի և չափահասների կրթության վերաբերյալ լրացուցիչ աղբյուրների վրա:



Օնլայն փոխհամագործակցման ուսումնասիրություն,
ապրիլի 26 - մայիսի 8, 2003


Փրոջեքթ Հարմոնի (ՓՀ) հայաստանյան գրասենյակը, համագործակցելով Full Circle Associates-ի հետ, 2003 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրականացրեց եՕնլայն փոխհամագործակցման ուսումնասիրություն'' ծրագիրը: Ծրագիրը նախագծված էր մասնակիցների մոտ օնլայն համայնք ստեղծելու գաղափարը զարգացնելու համար, ինչպես նաև ներկայացնելու, թե ինչպես է օնլայն համագործակցությունը, ինտեգրվելով օֆլայն աշխատանքներում, ամրապնդում խմբային և համայնքային կապերը:

Այս ծրագրի հիմնական նպատակն էր մարզային կոորդինատորներին տեսական և գործնական գիտելիքներ ուսուցանել, որպեսզի նրանք կարողանան կազմակերպել արդյունավետ օնլայն ծրագրեր և ստեղծել ակտիվ օնլայն համայնքներ: Մասնակիցների մեջ ընդգրկված էին մարզային կրթական կոորդինատորները, մարզային համայնքային կոորդինատորները և Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից ծրագրի իրականացնողները:

Ծրագրի շրջանակներում Full Circle Associates-ի ղեկավար Նենսի Ուայթը, որն օնլայն համայնքներ կերտելու մասնագետ է, այցելեց Հայաստան և վարեց մի շարք ինտենսիվ դասընթացներ օնլայն ծրագրեր կազմակերպելու վերաբերյալ: ՓՀ-ն հպարտ է Հայաստանում նման հետաքրքիր նախաձեռնության առաջնեկը լինելու համար:

Նախքան Նենսի Ուայթի այցելությունը, երեքշաբաթյա մի ֆորում էր կազմակերպվել` «Օնլայն փոխհամագործակցման ուսումնասիրություն» վերնագրով, որի հիմնական նպատակը օնլայն միջոցառումների կազմակերպման և ֆասիլիտացիայի վերաբերյալ մեթոդների քննարկումն էր, ինչպես նաև Հայաստանում իրականացվելիք նոր ծրագրերի նախագծերի մշակումը: Նենսիի այցելությամբ, 4 օրանոց մի սեմինար կազմակերպվեց Երևանում, որին մասնակցեցին 11 Համայնքային կապերի զարգացման կոորդինատորները, 2 Մարզային կրթական կրտսեր կոորդինատորներ և 1 Մարզային կրթական ավագ կոորդինատոր: Այս սեմինարը բաղկացած էր տեսական մասից, որտեղ մասնակիցներին ներկայացվում էր նոր նյութը, և գործնական մասից, որտեղ մասնակիցները փորձ էին ձեռք բերում գործնական աշխատանքի միջոցով: Սեմինարի ընթացքում նրանք մշակեցին իրենց ծրագրերի նախագծերը` թիրախ խմբերով, օնլայն ֆորումի քննարկումներով և թղթապանակներով, ժամանակացույցով, հրավիրատոմսերով և այլ նյութերով: Որպես դասընթացի արդյունք, նախագծվեցին 1 ազգային օնլայն ծրագիր` «Համայնքային ծառայությունը Հայաստանում» վերնագրով և 5 միջմարզային այլ ծրագրեր: Դրանք էին «Մարկետինգային Խորհրդատվություն», «Աշխատանքի Շուկան Հայաստանում», «Երիտասարդ Կամավորների Կորպուսը», «Ծնողական ֆորում» և «Առողջ Ապրելակերպ» ծրագրերը: Բացի հիմնական դասընթացից, որի մասին արդեն նշվեց, կազմակերպվեց նաև «Ուսուցանողների վերապատրաստում» դասընթացը ՓՀ-ի 7 աշխատակիցների համար, որտեղ հետծրագրային ամփոփում (After Action Review) էր անցկացվում (ինչ էինք մտադիր իրականացնել այսօր, ինչ արեցինք, հաջորդ անգամ ինչը կկազմակերպենք այլ կերպ) և քննարկվում էր այն ամենը, ինչ դասընթացի մասնակիցները, որպես ապագա վերապատրաստողներ, սովորեցին յուրաքնչյուր օրվա ընթացքում:

Մայիսի 5-ին և 6-ին տեղի ունեցան մարզային դասընթացներ Սիսիանում և Վայոց Ձորում, որոնց ընթացքում մասնակիցները կազմեցին աշխատանքային խմբեր և քննարկեցին այն ամենն ինչ կապված էր ծրագրերի իրականացման հետ: Մասնավորապես մշակվեցին ծրագրերի նպատակը, վերջնական արդյունքները և հստակեցվեցին քայլեր, որոնց միջոցով ծրագրերի մեջ պետք է ընդգրկեին մարզային էքսպերտների:

Վերոնշյալ 6 ծրագրերն իրականացվեցին 2003-ի մայիսի 7-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Այս ծրագրերի և նրանց վերջնական զեկույցների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկանալու համար կարող եք այցելել հետևյալ էջը` http://ascp.projectharmony.am/en/community.php

Full Circle Associates-ի մասին`
Ծրագիրը ղեկավարում էր Նենսի Ուայթը, որը Full Circle Associates-ի ներկայացուցիչ է: Նենսի Ուայթն աշխատում է տարբեր խմբերի և համայնքների հետ` խրախուսելով նրանց զարգացնել իրենց օնլայն հաղորդակցումը ու համագործակցումը, ստեղծել օնլայն համագործակցության տարածքներ և միավորել օնլայն և օֆլայն աշխատանքները` իրենց նպատակին հասնելու համար: Նենսի Ուայթը օնլայն խմբի ղեկավարման բնագավառում առաջնակարգ ուսուցիչ և հեղինակ է:

Դրամաշնորհին դիմելու արվեստը
Շատերը Հայաստանում սկեպտիկորեն են տրամադրված դրամաշնորհին դիմելուն: Ոմանք անտեղյակ են գոյություն ունեցող ֆինանասական հնարավորություններից, իսկ ոմանք էլ ուղղակիորեն չեն հավատում, որ դրամաշնորհ շահելը հնարավոր է առանց ֆինանսավորող կազմակերպությանը կաշառելու: «Դրամաշնորհին դիմելու արվեստը» գիրքը, որը պատրաստվել է Ռուզան Աղազադյանի և Մարինա Գևորգյանի կողմից, հակառակն ապացուցելու մի փորձ է: Տվյալ նախագիծը աջակցվել Է «Սկաուտ» (Համայնքների օժանդակություն) ծրագրի կողմից, ֆինանսավորվել ` ԱՄՆ Պետական դեպարտամենտի Կրթության և մշակութային կապերի գործակալության (ԱՄՆ ՊԴԿՄԿ) կողմից և գործավարվել Բաց հասարակության ինստիտուտի (ԲՀԻ) և Քաղաքացիական կրթական ծրագրի (ՔԿԾ) կողմից: Դուք կարող եք գտնել գրքի հայերեն և անգլերեն տարբերակները հետևյալ հասցեներով` http://ascp.projectharmony.am/docs/tensor_eng.zip; http://ascp.projectharmony.am/docs/tensor_arm.zip




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA