Մարզային տեխնոլոգիական կենտրոններ

Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի հետ համատեղ հաստատել է 4 մարզային տեխնոլոգիական կենտրոններ: Այդ 4 կենտրոնները ստեղծվել են Երեւանում, Կապանում, Գյումրիում եւ Եղեգնաձորում եւ գտնում են տեղի մարզպետարանի շենքում; կենտրոնների ընտրությունը կատարվել է երկու կազմակերպությունների փոխադարձ շահերից ելնելով եւ նպատակ է ունեցել հզորացնել քաղաքացիական հասարակությունը մարզային մակարդակի վրա` բարձրացնելով կենտրոնի արդյունավետությունը մարզի բնակչության համար: Կենտրոններում շուտով կստեղծվեն հեռուստակոնֆերանս անցկացնելու հնարավորություններ, որոնք թույլ կտան կազմակերպել ժողովրդավարության տարածմանն ու տեղեկատվության փոխանակմանն ուղղված միջմարզային միջոցառումներ: Կենտրոնները նաեւ օգտագործվում են որպես ՀԴՓԾ եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ուսուցողական կենտրոններ:




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA