Տեխնիկական գործիքների նկարագրություն

Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում ստեղծվել են մի շարք տեխնիկական գործիքներ և համակարգեր` ծրագրի ցանցային աշխատանքների ավտոմատացումն ու կայունությունն ապահովելու համար: Տեխնիկական աջակից համակարգերը ստեղծվել և կատարելագործվել են նախկինում ՀԴՓԾ-ի տեխնիկական աշխատակազմի, այժմ «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի անձնակազմի կողմից: Լինելով անկախ հասարակական կազմակերպություն, հիմնադրամը հանդիսանում է Փրոջեքթ Հարմոնիի (ՓՀ) ենթակապալառուն` տեխնիկական ոլորտում ՀԴՓԾ-ին աջակցություն ցուցաբերելու հարցում:

Հիմնական կարևորագույն գործիքների նկարագրությունը բերված է ստորև: Լրացուցիչ ինֆորմացիայի պահանջով ցանկացած հարց կամ խնդրանք պետք է ուղղվի Հարմոնիա հիմնադրամին (www.hf.am):

Ա. Կազմակերպության տվյալների բազա (ներքին մուտքի սահմանափակ իրավունքով)
ՓՀ-ն ստեղծել և զարգացրել է MYSQL-ի վրա հիմնված ներքին տվյալների բազա, որտեղ պարբերաբար կարևոր կազմակերպչական ու ծրագրային ինֆորմացիա է մուտքագրվում, թարմացվում և կիրառվում ծրագրային և տեխնիկական խմբերի կողմից: Բազան բաղկացած է բազմաթիվ տարբեր ինֆորմացիոն բաժիններից.

  • Դպրոցներ
  • Ինտերնետ համակարգչային կենտրոններ (ԻՀԿ)
  • Մարզային կոորդինատորներ
  • Մարզային վերապատրաստողներ
  • Ծրագրեր
  • Դասընթացներ
  • Համագործակիցներ
  • ԻՀԿ վարչական և ֆինանսական ամսեկան հաշվետվություններ
  • Այլն

Ինֆորմացիոն բաժիններից յուրաքանչյուրն ունի տարբեր, բազմաստիճան կառուցվածք – տվյալների ստեղծում, դիտարկում և վարչական վերահսկում:

Բ. Վիճակագրական ծրագիր (ներքին մուտքի սահմանափակ իրավունք)
Այս համակարգը ծրագրային ադմինիստրատորներին թույլ է տալիս ստանալու մարզերում հավաքագրված ինֆորմացիան: Համակարգն ունի ծրագրային գործունեության երկու աստիճաններ; օգտագործող ու ադմինիստրատոր: Ծրագիրը տեղադրված է կենտրոնների համարյա բոլոր համակարգիչների վրա (օգտագործողը չի կարողանա համակարգիչ մուտք գործել, քանի դեռ կենտրոնի աշխատակցից գաղտնագիրը չի ստացել): Օգտագործողին համակարգչի հետ աշխատելու թույլտվություն տալու համար ծրագրի արտաքին տեսքը օգտագործողից գաղտնագիր և ինֆոմացիայի փոքր փաթեթ է պահանջում (օգտագործողի տարիքային խումբը, ինչ նպատակով է օգտագործվելու համակարգիչը, US-G ծրագրերին անդամագրված է, թե ոչ, և այլ): Օգտագործողի կողմից մուտքագրված ինֆորմացիան գրանցվում է ԻՀԿ-ի տեղային սերվերի վրա, այնուհետև տեղադրվում է ՓՀ-ի կենտրոնացված տվյալների բազայում, որն էլ հավաքագրում է համացանցային վիճակագրությունը: Երկրի մասշտաբով հավաքագրված վիճակագրությունը մշակվում, վերլուծվում և դասակարգվում է: Վերջնական ավտոմատացված ամփոփիչ արդյունքները հանրությանը հասանելի են դառնում դիագրամների և գրաֆիկական հաշվետվությունների տեսքով: Վիճակագրությունը լուսաբանում է համակարգիչների առօրյա օգտագործումը; օգտագործման նպատակը, ժամկետները, օգտագործողների տարիքային խմբերը և այլ ինֆորմացիա:

Գ. Փոխկապակցման ծրագրի տեխնիկական անսարքությունների վերացման համար նոր առցանց գործիք (ներքին մուտքի սահմանափակ իրավունք):
Դպրոցների փոխկապակցման ծրագրի ցանցը Հայաստանում ներառում է երկրի բոլոր միջնակարգ դպրոցների համարյա մեկ չորրորդը: Դպրոցները շահագործում են ոչ միայն ՀԴՓԾ-ից, այլ նաև այլ ծրագրերից և անհատական հովանավորներից ստացած տեխնիկան: Այդ իսկ պատճառով դպրոցներում առկա սարքավորումների տեխնիկական տվյալները և օգտագործման տևողությունը տարբերվում են միմյանցից` պատճառ հանդիսանալով մեծ թվով տեխնիկական խնդիրների, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում:

Հարմոնիա հիմնադրամը, որը ՀԴՓԾ-ի տեխնիկական աջակից սպասարկողն է, ստեղծել է նոր առցանց գործիք, որի օգնությամբ հիմնադրամի մարզային տեխնիկական աշխատակիցների (ՄՏԿ) կողմից հայտնաբերված տեխնիկական անսարքություններն ու խնդիրների մասին ավտոմատ տեղեկությունները ուղարկվում են գրասենյակի կենտրոնական տեխնիկական խմբին: Առցանց ծրագիրը, որն առայժմ իր սկզբնական փուլում է գտնվում, տեղակայված է ՓՀ-ի հայաստանյան գրասենյակի առցանց տվյալների բազայում և թույլ է տալիս արխիվացնելու հավաքագրված տեխնիկական խնդիրներն իրենց լուծումների հետ միասին:

ՓՀ-ի տվյալների բազայում կա «Դպրոցի տվյալներ» բաժին, որի ենթաբաժիններից մեկում երևում է յուրաքանչյուր դպրոցի “Վերջին տեխնիկական կարգավիճակ”-ը: Տվյալ ենթաբաժնի “պատկեր” համակարգը, որն յուրաքանչյուր կենտրոնի համար բացվում է առանձին պատուհանով, թույլ է տալիս և տեխնիկական և ծրագրային բաժինների աշխատակիցներին, ցանկացած պահի տեղեկանալ ցանկացած կենտրոնի կարգավիճակին` տվյալ դպրոցի ՄՏԿ-ի վերջին այցի արդյունքների հիման վրա:

ՄՏԿ-երը պարտավոր են հաշվետվություն ուղարկել այցելված կենտրոնի համակարգիչներից, ինչը հաստատում է տվյալ կենտրոնում օպտիմալ ինտերնետ կապի առկայություն, հակառակ դեպքում` այլ կենտրոնից ուղարկված հաշվետվությունը վկայում է նախորդ կենտրոնում ինտերնետ կապի խափանում: Այս հաշվետվությունը ցույց է տալիս հաշվետվության ներկայացման ամսաթիվը, հաշվետու կոորդինատորի անունը, հաշվետվության ներկայացման համակարգչի IP հասցեն, տվյալ կենտրոնի սարքավորումների տեխնիկական խնդիրները` նրանց ինվենտարիզացիոն և սերիալ համարներով, ինչպես նաև` տեխնիկական խնդիրների հնարավոր լուծումները: Փորձը ցույց տվեց, որ տվյալ տեխնիկական միջոցը շատ մեծ օգնություն է ինտենսիվորեն այցեր կատարող տեխնիկական անձնակազմի համար. ցանկացած կենտրոնի մասին տեղեկությունը մշտապես առկա է` անկախ կոորդինատորի գտնվելու վայրից: Տվյալ միջոցի վերջնական հաստատումից հետո, նույն մեթոդոլոգիան կարելի է կիրառել յուրաքանչյուր մեծ փոխկապակցման ծրագրի համար:

Դ. Համակարգչային գրագիտության գնահատման օնլայն համակարգ հայերեն և ռուսերեն լեզուներով (հանրամատչելի)
http://exams.ascp.am Սա բազմակի պատասխաններով 1 ճիշտ պատասխանի ընտրության հնարավորությունով տեխնիկական տեստ է, որը գնահատում է անձի համակարգչային փորձն ու գիտելիքները: Օնլայն տեստը առկա է հայերեն և ռուսերեն լեզուներով, այն հանրամատչելի է և կարող է լրացվել յուրաքանչյուրի կողմից գրանցվելուն պես: Գնահատականները գումարվում են ավտոմատացված համակարգով ՓՀ-ի համապատասխան ցանցում և ուղարկվում են վերապատրաստումների համար պատասխանատու աշխատակցին: Համակարգչային գրագիտության զարգացման աստիճանը պարբերաբար կարելի է ստուգել` գրանցվելով համակարգում ավելի քան մեկ անգամ. ամեն անգամ տեստը կատարում է հարցվողի կողմից իր գիտելիքների տվյալ պահի մակարդակին համապատասխան նշված հարցերի ընտրություն:

Սա շատ օգտակար միջոց է 11 մարզային վերապատրաստողների համար, որոնք Հարմոնիա հիմնադրամի ղեկավարության ներքո, աշխատում են ԻՀԿ աշխատակիցների համակարգչային գրագիտությունն ապահովելու ուղղությամբ:

Ե. Ցանցի կարգավիճակի համակարգ (ներքին մուտքի սահմանափակ իրավունք)
Այս համակարգը թույլ է տալիս ՓՀ-ին հետևել, թե որ դպրոցներում է ներկա պահին առկա ինտերնետ կապ: Այս համակարգը ցույց է տալիս նաև, թե որ պահից է դպրոցը միացել ինտերնետ ցանցին, և որ պահին է ԻՀԿ-ի սերվերը անջատվել: Այս համակարգը մեծապես օգնում է Մարզային տեխնիկական կոորդինատորներին ԻՀԿ-ների խնդիրների լուծման հարցում, քանի որ ահազանգում է, եթե դպրոցը խնդիր ունի իր ինտերնետ կապի մատակարարի հետ: Սա նաև օգնում է գրանցել ԻՀԿ-ի աշխատանքի արդյունավետությունը, քանի դեռ չկան գրանցված տեխնիկական խնդիրներ:

Զ. Բովանդակային ֆիլտր
ՓՀ-ն տնօրինում է ac2k սերվերի վրա ինտերնետի բովանդակային ֆիլտրի ծրագրային փաթեթ: Այս ծրագիրն արգելում է մուտքը արգելված բովանդակությամբ (տեքստ և նկարներ) կայքեր և ցույց է տալիս գլխավոր համակարգչի անունը, որից փորձել են մուտք գործել արգելված կայքեր: Արգելված կայքերի ցուցակն անընդհատ թարմացվում է: Չնայած ծրագիրը չափազանց արդյունավետ է, այն 100% -ով չի ապահովում կանխարգելումը: Այս պատճառով ֆիլտրի աշխատանքին ավելանում է ԻՀԿ-ի աշխատակազմի ուշադրությունը, որը պատասխանատու է ապահովելու ամբողջական արգելքը:

Է. Ավտոմատացված էլ. հասցեների ստեղծում (ներքին մուտքի սահմանափակ իրավունք)
Այս պահին յուրաքանչյուր տնօրեն և ԻՀԿ աշխատակից/վերապատրաստող` ընդգրկված ՀԴՓԾ-ի մարդկային ռեսուրսների ցանկում, ապահովվում է ac2k էլ. փոստով: Այս էլ. փոստերը ստեղծվում են ավտոման կերպով` ծրագրի միջոցով, որը ուղակիորեն կապված է ՓՀ-ի կազմակերպության տվյալների բազայի հետ և ստանում օնլայն տեղեկություններ աշխատակազմի թարմացման մասին: Յուրաքանչյուր նոր ստեղծված էլ. հասցե գրանցվում է տվյալների բազայի դպրոցի կամ ԻՀԿ–ի բաժնում: Այս համակարգը տեխնիկապես ճկուն է, քանի որ խուսափում է նույն անունով մարդկանց համար նույն մուտքի անվան և ծածկագրի կրկնումից:

Ը. ԻՀԿ-ների վիրուսային նախազգուշացումներ (ներքին մուտքի սահմանափակ իրավունք)
Այս ծրագիրը հեռակառավարման գործիք է և նախազգուշացնում է համապատասխան տեխնիկական անձնակազմին` ուղարկելով տեղեկացում, որ ցանցը ունի վիրուսով վարակված դպրոցներ: Ինտերնետ կապ տրամադրողները և ՄՏԿ-ները նույնպես ունեն հնարավորություն օգտագործելու այս գործիքը, որպեսզի դպրոցների նոր վիրուսների հետ կապված թարմացումներ կատարեն:

Թ. Հակավիրուսային թարմացման կենտրոնացված ծրագիր (ներքին մուտքի սահմանափակ իրավունք)
Դպրոցի վիրուսի հեռացումից հետո ՄՏԿ-ները կամ Փրոջեքթ Հարմոնիի տեխնիկական անձնակազմը թարմացնում է դպրոցի կարգավիճակը ինտերնետային կայքում` նշելով, որ այն այլևս վարակված չէ: Ինտերնետային կայքը մեխանիկորեն ուղարկում է հաղորդագրություն Ինտերնետ կապ տրամադրող ծառայությանը, որը միայն դրանից հետո վերականգնում է դպրոցի կապը: Այս գործընթացը հնարավորություն է տալիս ավելի արագ ախտահանելու դպրոցները և ծառայում է պահպանելու ցանցը:

Ժ. Դպրոցների կողմից ինտերնետի օգտագործման գրանցումների վերահսկման ծրագիր (ներքին մուտքի սահմանափակ իրավունք)
Այս ծրագիրը ցույց է տալիս Դպրոցների կողմից ինտերնետի օգտագործման ընթացիկ գրանցումները` վիրտուալ հնարավորությամբ ավելացնելով հղումների հասցեները (URL-ներն) բովանդակային ֆիլտրին: Այն նաև ցույց է տալիս դպրոցների WWW (համաշխարհային ցանցի) օգտագործման ամփոփ վիճակագրությունը` ըստ օրերի, փոխանցված ինֆորմացիայի ընդհանուր ծավալի և քեշի օգտագործման տոկոսը: Եվ վերջապես, այն ղեկավարներին հնարավորություն է տալիս տեսնել, թե օգտվողների քանի տոկոսը չի կարողացել մուտք գործել կայքեր, և նաև, ճշտելու վայրը, որտեղից, որ մուտք են գործել:

Ի. Կառավարելի կրթական օնլայն զրույցի և ֆորումի տարածք (Հնարավոր է տեսնել գրանցումից հետո)
Այս տարածքը ստեղծված է ապահովելու միայն հայալեզու քննարկումները: Այն ունի հետևյալ բաժինները. Կրթական ծրագրեր, Համայնքային ծրագրեր, Մրցույթներ, Խորհրդի տախտակ (վերապատրաստման դասընթացներին հաջորդելու և հետադարձ կապ ստեղծելու համար, հարց ու պատասխանի բաժին), Իրավաբանական խորհրդատվություններ (իրավաբանական ծրագրեր): Մեր բոլոր անցած և ընթացիկ ծրագրերին կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ կայքը http://forum.projectharmony.am (չնայած միայն հայաերենով են):





^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA