Նպատակային ծրագրեր

Նպատակային ծրագրեր են համարվում այն ծրագրերը, որոնք ընդգրկում են հատուկ խմբեր ՀԴՊԾ-ի ցանցային համայնքներում, որպեսզի համոզվեն, որ նրանք ունեն հավասար եւ համապատասխան հնարավորություն օգտագործելու ցանցային ռեսուրսները իրենց համայնքներում կրթության կամ այլ բնագավառում զարգանալու նպատակով:

Երեք կոորդինատորներ աշխատում են հատուկ խմբեր ընդրգկելու ուղղությամբ: Ազգային փոքրամասնությունները եւ փախստականները հանդիսանում են նպատակային խմբերից մեկը: Ազգային փոքրամասնությունները, ինչպիսիք են եզդիները, մոլոկանները եւ այլ խմբեր, կազմում են Հայաստանի բնակչության 3%-ը: Փախստականները կազմում են բնակչության 10%-ը:

Young RefugeesԱշխատելով այնպիսի տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են "ՄԱԿ-ի փախստականների գրասենյանկը" եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` Փրոջեքթ Հարմոնին ապահովում է ինֆորմացիա այս խմբերի մասին եւ սկսում աշխատել նրանց հետ: Խմբում կարող են ընդգրկվել ուսուցիչներ, երեխաներ, կանայք, մեծահասակ քաղաքացիներ կամ որոշակի մասնագիտությամբ մարդիկ: Այս խմբերի համար կազմակերպված օնլայն ծրագրերի նպատակն է զարգացնել նրանց գիտելիքները ինֆորմացիոն տեխնոլոգիայի օգտագործման, ինչպես նաեւ ինֆորմացիայի փոխանակման բնագավառում:

Վերոհիշյալ նպատակների իրագործումը թույլ կտա համայնքներին հայտնաբերել ֆինանսավորման աղբյուրներ, փոխանակել եւ պահպանել ավանդույթները եւ նորանոր կապեր հաստատել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Մարդու իրավունքները, առողջապահությունը, գյուղատնտեսությունը եւ արվեստը կարող են հանդիսանալ այդպիսի ծրագրերի թեմաների օրինակներ:

Այս ծրագրերի մեկ այլ բնագավառ կարող է հանդիսանալ դպրոցների եւ համայնքների ընդգրկումը տնտեսագիտության զարգացնամ եւ ուսումնասիրության մեջ: Սա ներառում է Հայաստանի հանրապետության Կիրառական Տնտեսագիտության ուսումնական պլանի զարգացումը, օնլայն ծրագրերի իրականացումը այնպիսի համագործակիցների հետ, ինչպիսին է "Երիտասարդական Նվաճումները", եւ երեխաների հետ աշխատելը գյուղատնտեսական ծրագրերում, որոնք աջակցվում են ԱՄՆ-ի յուղատնտեսական բաժանմունքի կողմից: Փրոջեքթ Հարմոնին նաեւ ընդգրկում է տեղական բիզնես խորհրդատուներին համակարգչային կենտրոնների ինքնաֆինանսավորման ծրագրերի մեջ: Այդպիսի ծրագրերը ցույց են տալիս Փրոջեքթ Հարմոնիի պատասխանատվությունը համայնք-դպրոց հարաբերությունների ամրապնդման հարցում եւ տնտեսագիտության համակարգում ազատ շուկայական տնտեսություն հասկացողության մեջ:
Այդպիսի աշխատանքն օգնում է հայերին ավելի լավ հասկանալ եւ ըմբռնել տնտեսական փոփոխությունները, որորնք առաջացել են Հայաստանի անցումային փուլի ընթացքում` պետության կողմից ղեկավարվող տնտեսությունից դեպի ազատ շուկայական հարաբերություններ:

Kindergarten studentsԵրրորդ նպատակային խումբը երիտասարդությունն է: Շատ ուրիշ կրթական ծրագրերից բացի Փրոջեքթ Հարմոնին, համագործակցելով «Առաջնորդության Զարգացման կենտրոն» հայկական հասարակական կազմակերպության հետ, առաջարկել է պատանիների առաջնորդության ուսուցում 8-10 դասարանների աշակերտների համար: Ծրագիրը աշակերտների մոտ զարգացնում է առաջնորդության ունակություններ ակտիվ օնլայն քննարկումերի միջոցով: Այն հիմնականում նպատակ ունի զարգացնել խնդիրների լուծման ունակություն, նպատակների հստակեցում, ինչպես նաեւ պատասխանատվության զգացում:
Փրոջեքթ Հարմոնին աշխատում է նաեւ մանկապարտեզի երեխաներին ինտերնետ համակարգչային կենտրոնների (ԻՀԿ) բերել, որպեսզի նրանց ծանոթացնի ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ եւ զարգացնի հետաքրքրություն ապագայում համակարգիչ օգտագործելու հարցում: Այս ծրագիրը նույնպես ընդգրկում է հատուկ կարիք ունեցող երեխաներին:




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA