ԻՀԿ-ների շարունակականության ապահովման ծրագիր

«Փրոջեքթ Հարմոնի»-ն այժմ իրականացնում է «Ինտերնետ համակարգչային կենտրոնների կայուն զարգացում» ծրագիրը, որի նպատակն է.
  • ապահովել ՀԴՓԾ ցանցի դպրոցներին համապատասխան գիտելիքներով եւ հմտություններով` կառավարման, մարքետինգի եւ խթանման ոլորտներում
  • մշակել ԻՀԿ-ների համար տեղայնացված ռազմավարություններ` ֆինանսական եւ ոչ ֆինանսական միջոցների հայթայթման համար
  • զարգացնել մոտիվացիան դպրոցների տնօրենների եւ ԻՀԿ-ների աշխատակիցների մոտ:
Ծրագրի շրջանակներում «Փրոջեքթ Հարմոնիի» Մարզային ծրագրային եւ համայնքային կապերի զարգացման կոորդինատորների աշխատանքի գլխավոր տարրը կդառնա ԻՀԿ-ների կայուն զարգացման հայեցակետը: Դա թույլ կտա կենտրոնների ռազմավարությունները դարձնել ավելի տեղայնացված եւ ինտենսիվ:

Դպրոցների տնօրենները եւ ԻՀԿ աշխատակիցները հրավիրվում են 1-օրյա սեմինարներին, որոնք հիմնված են դպրոցների համար մշակված հատուկ ձեռնարկի օգտագործման վրա: Սեմինարը վարում են Ծրագրի ինքնաֆինանսավորման գծով գլխավոր մասնագետը եւ Մարզային Կոորդինատորները: Սեմինարից հետո յուրաքանչյուր դպրոց ստանում է առաջադրանք կոորդինացնել իրենց ԻՀԿ-ի աշխատանքները, կազմել եւ իրականացնել.

1. 2 ամսյա Աշխատանքային պլան եւ բյուջե;
2. 2 ամսյա Խթանման պլան:


Սեմինարներից հետո Մարզային կոորդինատորները կայցելեն բոլոր կենտրոնները եւ կաջակցեն նրանց, տրամադրելով խորհրդատվություն:

Նյութերի փոխանակման համար հատուկ «Խորհրդատու» օնլայն տարածք է բացված, որը պարունակում է պատրաստի մոդելներ եւ հաջող փորձի օրինակներ:




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA