Դեմքեր, դեպքեր / Մայիս 2004


Հոդվածներ
Նոր քայլ դեպի օնլայն աշխարհ (Երեւան)
Երախտագիտության դրսեւորում (Սյունիք)
Գեղարվեստն ու նորագույն տեխնոլոգիաները (Գեղարքունիք)

Փնտրել ըստ ամսաթվի`



Սյունիք - Երախտագիտության դրսեւորում
Երբեմն մարդիկ են լույս աշխարհ գալիս, որոնց առաքելությունը մաս-մաս տրվելով` նվիրաբերվելն է այլոց: Քերրի Դուլինը մեկն է նրանցից:

2004 թ.-ի մայիսի 19-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Համո Սահյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ինտերնետ համակարգչային կենտրոնին /ԻՀԿ/ կից Քերրի Դուլինի անվան ընթերցասրահի բացումը: Բացման արարողությանը ներկա էին Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության տնօրեն Էրիկ Նանքերվիսը՝ հոր եւ ծրագրերի բաժնի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանի հետ:

Ընթերցասրահը բացվեց Կառլ Դուլինի` Քերրիի հոր ֆինանսական աջակցությամբ եւ նրա ընկերների նախաձեռնությամբ, վաղամեռիկ Քերրիի հիշատակը հավերժացնելու նպատակով:

Քերրի Դուլինը մահացել է դժբախտ պատահարից՝ ավտովթարից, 2003թ օգոստոսի 5-ին, Ուզբեկստանում: Սիսիանի եւ սիսիանցիների համար Քերրի Դուլինը «Խաղաղության Կորպուս»-ի կամավոր չէր միայն, որը երկու տարում մեծ գործունեություն է ծավալել Սիսիան քաղաքում՝ դասավանդելով Սիսիանի հումանիտար քոլեջում, մասնակից դառնալով բազմաթիվ հումանիտար ծրագրերի, բավականին մեծ օգնություն ցուցաբերելով Սիսիանի գիշերօթիկ եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներին: Քերրին միձուլվեց սիսիանցիներին, դարձավ նրանցից մեկը, ապրեց նրանց հոգսերով, ուրախություններով ընդօրինակելով նրանց կենցաղը, սովորույթները, երգերը եւ մշակույթն՝ առհասարակ: Հայրը նշում է. «Հայրենիք վերադառնալուց հետո Քերրին խիստ կարիք էր զգում կրկին վերադառնալ իր սիրելի հայ ժողովրդի գիրկը»: Եվ միեւնույն տարվա դեկտեմբեր ամսին նա հետ եկավ Հայաստան, ընդունվեց ’’World Vision’’ կազմակերպության Սիսիանի գրասենյակում աշխատանքի` որպես ծրագրի կոորդինատոր: Այստեղ ծավալած իր երկու տարվա գործունեության ընթացքում նա ավելի խորացրեց սիսիանցիների սերն ու հարգանքն իր նկատմամբ:

Ընթերցասրահը Քերրի Դուլինի ապրած կարճ ու գեղեցիկ կյանքի մասին հիշողություն է, նրա նկատմամբ բոլորիս հոգիներում ապրող երախտագիտության առհավատչյան: Ընթերցասրահն ապահովված է առաջին անհրաժեշտության մասնագիտական գրականությամբ, գեղարվեստական գրքերով, հանրագիտարաններով: Այստեղ անց են կացվում առարկայական միջոցառումներ, կինոդիտումներ: Ընթերցասրահում առկա են առարկայական լազերային սկավառակներ, որոնց դիտումներն ու քննարկումները այլ ինտերնետային ռեսուրսների հետ իրականցնում են ԻՀԿ-ում վերապատրաստվող ուսուցիչները:

Ավելի մանրամասն կենտրոնի նպատակի, գործունեության, գրականության եւ Քերրի Դուլինի կենսագրության մասին կարող եք տեղեկանալ ԻՀԿ աշխատակից Սիրուն Սնեցունցի կողմից պատրաստված ինտերնետային էջից http://freenet.am/~carrie







Project Harmony ARMENIA ECA