Ռեսուրսներ

Փրոջեքթ Հարմոնին աջակցում է օնլայն կրթական եւ նորագույն համակարգչային ռեսուրսների ստեղծմանը, որը կլրացնի ՀՀ Կրթության ու իտության նախարարության պետական ուսումնական ծրագրերը տարբեր առարկաներից:

Օնլայն ռեսուրսների գրադարան
Գրադարանը, որ ստեղծվել է Արագածոտն մարզի ԻՀԿ-ների միացյալ ուժերով, իրենից ներկայացնում է տարբեր առարկների վերաբերյալ հիանալի հղումների մի հավաքածու։ Այն հանդիսանում է երկլեզու լրացուցիչ ռեսուրսների մի փաթեթ, որն անցած 3 տարիների ընթացքում կիրառվել է դպրոցի ուսուցիչների և աշակերտների կողմից դասապրոցեսում։ Աշտարակի Գեղարվեստի Դպրոցում այս ինֆորմացիայի հավաքումը, 6 բաժիններից բաղկացած`(1. տարրական դպրոց, 2. միջին և բարձր դասարաններ, 3. Հայաստանը և Արցախը, 4. հումանիտար գիտություններ, 5. բնական գիտություններ, 6. արվեստը և սպորտը) ինտերնետային կայքի ձևավորումը և ստեղծումը տևեց մոտ 6 ամիս։
Ինտերնետային կայքը ներկայումս ծառայում է որպես լրացուցիչ ռեսուրս` պատմություն, աշխարհագրություն, արվեստի պատմություն, գրականություն և այլ առարկներ դասավանդելու համար։ Այն նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար։ Առաջարկում ենք ուսուցիչներին օգտագործել այս կայքը` այցելելով այն և կիրառելով օգտակար կրթական ռեսուրսները` դասերն ավելի հետաքրքիր ու մատչելի դարձնելու նպատակով։ Դեռ ավելին, աշակերտները կարող են ինքնուրույն կատարել ուսումնասիրություններ իրենց սիրելի առարկների վերաբերյալ ինտերնետի միջոցով։ Կայք կարող եք այցելել http://schools.ascp.am/ashtarakart/My Web Sites/index_natural_sciences.htm

«Վայոց Ձորի մշակութային կենտրոնները»
Այս ինտերնետային էջը նվիրված է Վայոց Ձոր մարզի մի քանի պատմամշակույթային հուշարձաններին` լուսաբանելով մարզի 19 եկեղեցիների պատմությունը: Էջը ստեղծվել է մարզի աշակերտության կողմից` ինտերնետ համակարգչային կենտրոնների աշխատակիցների աջակցությամբ: Այն կհամալրի նայեւ մարզի տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի պաշտոնական էջի ինֆորմացիան: http://projects.ascp.am/v_dzor/

«Ինչպես գրել հաջողված հոդված»
«Ինչպես գրել հաջողված հոդված» հայալեզու օնլայն կրթական ուղեցույցը ստեղծվել է որպես «Պատանի լրագրողներն օնլայն» ծրագրի վերջնական արդյունք: Ուղեցույցը պարունակում է առավել հետաքրքրություն առաջացնող գլուխներ «Դեպի խմբագրություն: Ժուրնալիստիկայի ներածություն» գրքից, որի հեղինակներն են հանրահայտ ամերիկացի լրագրողներ Լեոնարդ Ռեյ Թիլը եւ Ռոն Թեյլորը: http://ascp.projectharmony.am/docs/young_journalists_online.pdf

«Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում» Ուսուցչի ձեռնարկը
Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի Քենթի պետական համալսարանի հետ համատեղ իրականացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական ծրագրի մշակում» ծրագրի արդյունքում ստեղծվեց «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում» Ուսուցչի ձեռնարկը: Այն ներկայացնում է հանրակրթական դպրոցում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման հնարավորությունները: րքում ներկայացված են ժամանակակից տարբեր տեսություններ ու մոտեցումներ` հասարակական հարաբերությունների եւ կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Ձեռնարկում տեղ են գտել ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների ներդրման փիլիսոփայությունը, մեթոդաբանությունը, չափորոշիչները, դրանց ինտեգրման ռազմավարությունը, ինչպես նաեւ տարբեր առարկաների դասավանդման ժամանակ կրթական գործընթացում տեխնոլոգիաների ներդրման գործնական նմուշներ: Ձեռնարկը հասցեագրված է մանկավարժներին, կրթության ոլորտի մասնագետներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր ընդգրկված են կրթական բարեփոխումների եւ կրթական գործընթացում ՏՀՏ-ի ներդրման գործընթացի մեջ: Մի խումբ հայ մանկավարժների կողմից ստեղծված այս ձեռնարկը հաստատված է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից` որպես ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:

Դուք կարող եք գտնել Ուսուցչի ձեռնարկը http://projects.ascp.am/t_guide/ կայքում:

Հայալեզու Ինտերնետային դպրոց (Առարկայական ինտերնետ էջերի մրցույթ ) - 2003 թվ.-ի դեկտեմբերին Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի /ՀԴՓԾ/շրջանակներում հայտարարվել էր առարկայական ինտերնետային էջերի պատրաստման դպրոցական մրցույթ: Մրցույթն ուղղված էր արդի հայկական դպրոցում ուսուցանվող առարկաների վերաբերյալ փորձնական ինտերնետային էջերի պատրաստմանը: Վեց մարզից (Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք եւ Երեւան) 28 դպրոցներ կամավոր արձագանքել էին մեր մրցութային նախաձեռնությանը, իրենց առաջատար ուսուցիչներից եւ աշակերտներից ստեղծել աշխատանքային խմբեր եւ, ԻՀԿ աշխատակազմի տեխնիկական աջակցությամբ, ստեղծել են փոքրիկ ինտերնետային էջեր` նվիրված իրենց կողմից ընտրված դպրոցական որեւէ առարկայի (կենսաբանություն, աշխարհագրություն, տարրական դասարանների թեմաներ, գծագրություն եւ մանրանկարչություն):

Դուք կարող եք գտնել դպրոցական բոլոր աշխատանքները http://projects.ascp.am/ararka/ կայքում:
Մրցանակակիր 6 դպրոցներն են`
  • Արմավիրի մարզ - Էջմիածնի թիվ 2 միջն. դպրոց
  • Կոտայքի մարզ - Հրազդանի թիվ 13 միջն. դպրոց
  • Լոռիի մարզ - Վանաձորի թիվ 20 միջն. դպրոց
  • Շիրակի մարզ - Գյումրիի թիվ 26 միջն, դպրոց
  • Սյունիքի մարզ - Սիսիանի թիվ 2 միջն. դպրոց
  • Երեւանի մարզ - Երեւանի Ա. Ղարիբյանի անվ. թիվ 142 միջն. դպրոց
Փորձնական լինելով, այս մրցույթը նպատակ ուներ ստուգել, արդյոք մեր կողմից դպրոցներում ներդրված ինտերնետ տեխնոլոգիաները ծառայում են կրթական նորարարություններ ներկայացնելու նպատակին, ունեն ռեալ ազդեցություն ու կիրառություն դպրոցական կյանքում եւ ուսումնական գործընթացում, եւ ինչ ծրագրային հեռանկարներ կան հայ աշակերտների ու առաջատար ուսուցիչների կողմից հայալեզու ինտերնետի հիմնման եւ պահպանման գործում: Ստեղծված 28 էջերը վկայում են համաշխարհային ինտերնետում հայկական դպրոցների կողմից մայրենի լեզվով ռեսուրսներ ստեղծելու մեծ ցանկության, հնարավորության եւ անդրանիկ ջանքերի մասին:

ՀԴՓԾ-ի ինտերնետային էջում տեղադրված դպրոցական էջերի գնահատման համար Փրոջեքթ Հարմոնին հրավիրել էր հատուկ հանձնաժողով, որի անդամներն օնլայն տարածքում դիտարկելով էջերը կայացրեցին իրենց որոշումը յուրաքանչյուր մարզից հանձնված լավագույն էջի ընտրության համար: Ապրիլի 07-10-ը հանձնաժողովի գնահատակնները բերվեցին հանրագումարի, եւ ի հայտ եկան 6 մրցանակակիր դպրոցները: Հանձնաժողովի խմբի մեջ ընդգրկված էին Ամերիկյան Խորհուրդների, Կրթության Ազգային ինստիտուտի, Երիտասարդական Նվաճումներ, ՄԱԿ-ի Ծրագրերի Զարգացման գրասենյակի, Ընտրական Համակարգերի Միջազգային հաստատության, Մանկության Մոլորակի, եւ Փրոջեքթ Հարմոնիի ներկայացուցիչներ:

Անգլերեն լեզվի դասապլաններ - 2004թ-ի մայիս եւ հունիս ամիսներին անգլերեն լեզվի 27 ուսուցիչներ մասնակցեցին անգլերեն լեզվի դասապլանների մրցույթին, որը կազմակերպվել էր Փրոջեքթ Հարմոնիի հայաստանյան գրասենյակի եւ Հայաստանում Բրիտանական Խորհրդի կողմից: Դրա նպատակն էր հնարավորություն ընձեռել Հայաստանի տարբեր մարզերի ուսուցիչներին փոխանակել համակարգիչը անգլերեն լեզվի դասավանդման մեջ օգտագործման իրենց փորձը: Մրցույթին ներկայացված բոլոր դասապլաններին կարող եք ծանոթանալ այստեղ` http://projects.ascp.am/elpc/

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում - Այս ինտերնետային էջը հնարավորություն կտա միջնակարգ դպրոցի միջին դասարանների աշակերտներին ծանոթանալ համակարգչի, նրա աշխատանքի սկզբունքների ու ծրագրերի հետ, կօգնի նրանց դասապրոցեսում օգտագործել տեխնոլոգիաները: Այս սայթը պատրաստել են Փրոջեքթ Հարմոնիի մարզային կրթական եւ դպրոցների Ինտերնետ համակարգչային կենտրոնների աշխատակիցներ՝ Անուշ Մանուկյանը, Նարինե Մինասյանը, Ալլա Սարկիսովան, Նաիրա Մալխասյանը, ոհար Դավթյանը, Արեւիկ Մուրադյանը, Լիանա Կարախանյանը, Վիկա Բաղդասարյանը եւ Կարմեն Սակեյանը:
Էջի հետ կապված ցանկացած առաջարկություն, դիտողություն եւ լրացումներ կարող եք ուղարկել Փիրուզա Բարսեղյանին piruza@projectharmony.am regarding any details of the web page, which allows the students to use IT during the learning process. http://projects.ascp.am/guidebook/

Այս փաստաթղթում ներկայացվում է դպրոցական համակարգչային լոբորատորիայում (ինտերնետ կենտրոնում) աշակերտների վարվելակերպի եւ անվտանգության տեխնիկայի տիպային կանոններ:

Armenian History Web PagesՀայոց պատմության վեբ էջեր (հայերեն) - Այս սայթը պարունակում է վեց վեբ էջեր, որոնք արտացոլում են հայոց պատմության տարբեր դարաշրջաններ եւ իրադարձություններ: Հայոց պատմության վեբ էջը լուսաբանում է վեց տարբեր թեմաներ: Դրանք են` «Հայաստանը հելլենիզմի դարաշրջանում», «Հայաստանի Հանրապետության երկուսուկես տարին», «Հայոց րեր եւ քաղաքներ», «Ֆիդայական շարժում», «Հայ ազգային ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին», «Հայաստանը Բագրատունիների օրոք»: Հայոց պատմության ինտերնետային էջերը տեսնելու համար այցելեք http://projects.ascp.am/history/

Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության նախաձեռնությամբ 2003 թվականի հունիսի 3-ից մինչեւ 2003 թվականի հունիսի 20-ը իրականացված «Աշխատանքի շուկան Հայաստանում» օնլայն ծրագրի արդյունքում ստեղծվեց հետեւյալ ինտերնետային էջը : Էջն իր մեջ ներառում է վերոհիշյալ օնլայն ծրագրի քննարկումների ամփոփումը, ինչպես նաեւ որոշակի գործնական հմտություններ, ինչպիսիք են` ռեզյումե եւ աշխատանքային դիմում գրելը, աշխատաքային շուկայում ավելի մրցունակ եւ վստահ հանդես գալու համար:
http://projects.ascp.am/community/job/

Հայկական տոներ կրթական ծրագիր - Այս ծրագրի շրջանակներում 7-ից 9-րդ դասարանների աշակերտների ջանքերով ստեղծված հայալեզու ինտերնետային էջերը ներկայացնում են հայկական կրոնական եւ աշխարհիկ տոնացույցում ամփոփված հայկական տոներն ու նրանց սկզբնաղբյուրները, տոնի պատմությունը, զարգացումն ու ավանդույթները: Ներկայացված ինտերնետային էջերը կարող են օգտագործվել տարբեր տարիքային խմբերի կողմից կրոնի պատմության, գրականության, արվեստի պատմության, տնարարության ու կերպարվեստի դասաժամերին՝ որպես լրացուցիչ օնլայն ռեսուրսներ: http://projects.ascp.am/holidays/

«Հայ գրականության օնլայն դասի պլաններ» ծրագիրը (հայերեն) - Այս էջը պարունակում է հայ գրականության 7-րդ, 8-րդ դասարանների համար պետական ուսումնական պլանով նախատեսված ծրագրին լրացում հանդիսացող մի քանի դասի պլաններ: Ընտրված հեղինակներն են` Գրիգոր Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Գրիգոր Զոհրապ, Ակսել Բակունց եւ Վիլյամ Սարոյան: http://literature.ascp.am

Քաղաքացիական Կրթության Օնլայն Գրադարան (հայերեն) - Այս էջը պարունակում է քաղաքացիական կրթության ավելի քան 20 աղբյուր, որը կհարստացնի ուսումնական պլանը: http://library.projectharmony.am

Քաղաքացիական Կրթության Նախաձեռնություն ծրագրի օնլայն դասի պլաններ (հայերեն) - Այս էջը պարունակում է 8-րդ, 9-րդ եւ 10-րդ դասարանների քաղաքացիական կրթության ուսումնական պլանից ընտրված եւ ստեղծված դասի պլաններ, որոնք լրացնում են պետական ծրագիրը: http://projects.ascp.am/civic/

«Երեխայի զարգացումը եւ դաստիարակության գաղտնիքները» բուկլետների շարքը մշակվել է«Նախադպրոցական ինտեգրացված ուսուցման զարգացման ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է Վորլդ Վիժն Ինտերնեշնլ հայաստանյան մասնաճյուղի կողմից, ՀՀ ԿԳ նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:Այն նախատեսված է ծնողների, ինչպես նաեւ նախադպրոցական հաստատությունների եւ տարրական դասարանների ուսուցիչների համար:Բուկլետները շատ գործնական են, հեշտ օգտագործելի եւ կարող են օգտակար լինել 0-6 տարեկան երեխաների հետ աշխատող կամ շփվող ցանկացած անձի համար:

Դրամաշնորհին դիմելու արվեստը - Շատերը Հայաստանում սկեպտիկորեն են տրամադրված դրամաշնորհին դիմելուն: Ոմանք անտեղյակ են գոյություն ունեցող ֆինանասական հնարավորություններից, իսկ ոմանք էլ ուղղակիորեն չեն հավատում, որ դրամաշնորհ շահելը հնարավոր է առանց ֆինանսավորող կազմակերպությանը կաշառելու: «Դրամաշնորհին դիմելու արվեստը» գիրքը, որը պատրաստվել է Ռուզան Աղազադյանի եւ Մարինա Գեւորգյանի կողմից, հակառակն ապացուցելու մի փորձ է: Տվյալ նախագիծը աջակցվել Է «Սկաուտ» (Համայնքների օժանդակություն) ծրագրի կողմից, ֆինանսավորվել ` ԱՄՆ Պետական դեպարտամենտի Կրթության եւ մշակութային կապերի գործակալության (ԱՄՆ ՊԴԿՄԿ) կողմից եւ գործավարվել Բաց հասարակության ինստիտուտի (ԲՀԻ) եւ Քաղաքացիական կրթական ծրագրի (ՔԿԾ) կողմից: Դուք կարող եք գտնել գրքի հայերեն եւ անգլերեն տարբերակները հետեւյալ հասցեներով` http://ascp.projectharmony.am/docs/tensor_eng.zip; http://ascp.projectharmony.am/docs/tensor_arm.zip




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA