ԻՀԿ-ների ընտրության գործընթացը և տիպերը

Դպրոցների ներգրավումը ՀԴՓԾ ցանցում

Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի դպրոցների ընտրությունը տեղի է ունեցել բաց մրցակցության հիմունքների վրա: Դպրոցների ընտրությունը ավարտվել է 2004թ. հոկտեմբերի 15-ին և Հայաստանի բոլոր մարզերից 330 դպրոցներ ընտրվել են ՀԴՓԾ ցանցին միանալու համար: Ծրագրի իրականացման տարիների ընթացքում ՀԴՓԾ ցանցի որոշ դպրոցներ ենթարվեցին օպտիմիզացիայի, որը իրականացվում էր Կրթության որակի և համապատասխանության ծրագրի շրջանակներում: Քանի որ դպրոցի շենքի պահպանման ծախսերը շատ էին իսկ աշակերտների/ուսուցիչների քանակը քիչ, ՀԴՓԾ ցանցի որոշ դպրոցներ միցան` դրանով պակասեցնելով ՀԴՓԾ ցանցի դպրոցների քանակը: Բացի այդ, ծրագրի ներքին գնահատման ժամանակ որոշ դպրոցներ հեռացվեցին ցանցից` ծրագրերին անհարիր և անբավարար մասնակցություն ցուցաբերելու համար:
Այսպիսով, դպրոցների քանակը համալրելու համար ՀԴՓԾ-ն իրականացրեց հավելյալ ընտրություն: Փոփոխուփյունների հետևանքով վերանայված դպրոցների ցանկը կարող եք գտնել մեր ինտերնետային էջում:

Ընտրության գործընթացի նկարագրում

Ծրագրի ներկայացում և աշխատակիցների ընտրություն: Յուրաքանչյուր մարզում տեղական կրթության, սպորտի և մշակույթի վարչությունները, ինչպես նաև լրատվական միջոցները տեղեկացվում էին ծրագրի ներկայացման մասին: Բացի այդ յուրաքանչյուր մարզի դպրոցների միջև տարածվում էր համապատասխան ինֆորմացիան ծրագրի ներկայացման ամսաթվի և մանրամասների մասին: Դպրոցի տնօրենների հետ նախնական հանդիպման ժամանակ մանրամասնորեն ներկայացվում էր ծրագրի հիմնական կետերը և ընտրության ընթացքը, որին հաջորդում էր հարց ու պատասխանի հատվածը, որից հետո էլ բաժանվում էին դիմումների ձևերը: Պոտենցիալ դիմորդներին հնարավորություն էր տրվում իրենց հարցերը պարզել Փրոջեքթ Հարմոնիի աշխատակիցների հետ յուրաքանչյուր մարզում անցկացվող խորհրդատվական հանդիպումների ժամանակ:

Դիմորդի գնահատում և վերջնական հայտարարում: Գնահատման առաջին փուլի ընթացքում յուրաքանչյուր մարզից ներկայացված դիմումները խստորեն ուսումնասիրվում են ՓՀ-ի գնահատող թիմի կողմից: Երկրորդ փուլի ընթացքում կազմակերպվում են ընտրական հանձնաժողովի այցելություններ: Հանձնաժողովի կազմում էին Կրթության և գիտության նախարարության, ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի և Փրոջեքթ Հարմոնիի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ այնուհետև լրացնում է այցելած դպրոցի գնահատման թերթիկը և վերջնական քննարկման ժամանակ հայտարարվում է հաղթող դպրոցը` հիմնվելով վերջնական գնահտականի վրա:

Ընտրության չափանիշները: Դպրոցների ընտրությունը հիմնված էր հետևյալ չափանիշների վրա

  • Տնօրենի պատրաստակամությունը և աջակցությունը տրամադրել Ինտերնետ դասարանը համայնքին և այլ դպրոցներին
  • Դպրոցի թե ծառայողական, և թե ուսուցողական աշխատակազմի կենտրոնը արդյունավետ օգտագործելու բարձր մոտիվացիան (օնլայն դասընթացներ« դասածրագրերի հետագա զարգացում« տեղական գործարարների համար Ինտերնետ սայթերի ստեղծում և այլն)
  • Համայնքի ներգրավվածությունը դպրոցի գործունեության մեջ
  • Դպրոցի մասնակցությունը ԱՄՆ կառավարության ծրագրերում
  • Դպրոցի մասնակցությունը բարելավման որևիցե ծրագրումª կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների« Կրթության նախարարության և այլ նմանատիպ հաստատությունների/կառույցների կողմից
  • Դպրոցի կրթական մակարդակը
  • Դպրոցի ինտերնետին միանալու բարդության աստիճանը (լրացուցիչ կքննարկվի Ընտրական հանձնաժողովի կողմից)
  • Այլ

ԻՀԿ-ի տեխնիկական աջակցության և շինարարական սպասարկման փաթեթներ

Լինելով փախկապակցման ծրագիր, ՀԴՓԾ-ի ծրագրային ասպեկտը գերակայում է մնացած ասպեկտներից: Ծրագիրը ներգրավել է իր ցանցի մեջ նմանատիպ ծրագրերում մասնակցած այլ դպրոցներ, որոնք համակարգիչներ են ստացել այնպիսի ծրագրերից, ինչպիսիք են Համաշխարհային բանկի կողմից իրականացվող դպրոցների բարելավման ծրագիրը, Բաց հասարակության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագիրը և այլն:
Հիմնվելով գնահատման և ընտրության չափանիշների վրա` ՀԴՓԾ-ն տարբերակում է ԻՀԿ-ի տեխխնիկական աջակցության և շինարարական սպասարկման երեք հիմնական փաթեթ: Տարբեր փաթեթներ պարունակում են աջակցության տարբեր մակարդակներ:

  1. Ամբողջական փաթեթ (ՓՀ-ի կողմից տրամադրված – ԻՀԿ-ի հիմնավոր վերանորոգում և կահույքի տրամադրում, 6 Pentium IV համակարգիչ, որից մեկը գործում է որպես սերվեր, 1 պատկերամուտ (scanner), 1 տպիչ (printer), 1 թվային ֆոտոխցիկ և ինտերնետ կապ):
  2. Մասնակի փաթեթ (2-3 Pentium IV համակարգիչ, 1 տպիչ և/կամ պատկերամուտ, 1 թվային ֆոտոխցիկ և ինտերնետ կապ):
  3. Միայն կապ (միայն ինտերնետ կապ):

ԻՀԿ-ի կառավարում և գործունեություն

Սկսած 2005թ-ից Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում դպրոցների հետ համագործակցության ձևը փոխվել է: Սա կապված է ծրագրի ֆինանսավորման ԱՄՆ կառավարությունից Հայաստանի կառավարությանը փոխանցման հետ: Քանի որ ԱՄՆ ֆինասավորման մակարդակը իջնում է, ծրագրի որոշ բնագավառներ սկսեցին համաֆինանսավորվել ՀՀ պետբյուջեից, մինչդեռ մի քանի այլ բնագավառներ ֆինանսապես կառավարվում են շահառու դպրոցների կողմից:

  • Մինչև 2005 հունվարի 1-ը յուրաքանչյուր ԻՀԿ ուներ ՓՀ-ի կողմից ընտրված երկու աշխատակից, որոնք անցել են տարբեր տեխնիկական և ծրագրային վերապատրաստումներ և կապ էին հանդիսանում Փրոջեքթ Հարմոնիի գրասենյակի և դպրոցի միչև: Ներկայումս յուրաքանչյուր դպրոց ինքն է ընտրում իր ԻՀԿ-ի աշխատակցին:
  • ՀԴՓԾ-ն նախկինում տրամադրում էր ԻՀԿ-ների բոլոր աշխատակիցների աշխատավարձը: Սակայն, երբ 2005թ. հունվարին ծրագիրը թևակոխեց փոխանցման փուլ, ոչ ԿՄԿԲ-ն, ոչ էլ Հայաստանի կառավարությունը այլևս ձեռնամուխ չեղան վճարելու ԻՀԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը: ԻՀԿ-ների աշխատակիցների վարձակալման և վարձատրման չափսերի որոշումը փոխանցվել է դպրոցի ղեկավարությանը: Այսպիսով, ԻՀԿ-ների աշխատակիցների աշխատավարձը տարբեր է` կախված դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
  • Յուրաքանչյուր ԻՀԿ գործում էր ըստ ՓՀ-ի կողմից սահմանած ստանդարտի` ԻՀԿ-ն բաց էր շահառուների համար 10 ժամվա ընթացքում որոնցից 8-ը կրթական ժամեր էին, իսկ 2-ը` համայնքային: Ծրագրային փոփոխությունների արդյունքում, սկսած 2005թ. հունվարից ԻՀԿ-ի աշխատանքի պարտադիր ժամերը 10-ից պակասեցվեցին մինչև 5 ժամ, որից 3-ը կրթական, իսկ 2-ը` համայնքային: Բացի այդ, յուրաքանչյուր ԻՀԿ աշխատում է ըստ իր կողմից մշակված դասացուցակի, որը նախագծվում և հաստատվում է դպրոցի տնօրինության և աշխատակազմի կողմից:
  • 2005 ֆինանսական տարվա համար հուլիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 180 դպրոցների ինտերնետ կապի և ԻՀԿ-ի սարքավորումների վերազինման գումարները վճաչվում են ՀՀ կառավարության համաֆինանսավորման բյուջեից: Այնուամենայնիվ, ծրագրային և տեխնիկական գործունեությունը նշված 180 դպրոցներում իրականացվում է Փրոջեքթ Հարմոնիի և «Հարմոնիա» հիմնադրամի միջոցով:




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA