Հրատարակումներ

Ծրագրային գործունեության տարիների ընթացքում ՀԴՓԾ-ն ուղղել է իր մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները դեպի ծրագրի արդյունավետ իրկանացում` ստանալով շոշափելի արդյունքներ: Լինելով արդյունավետ և ստեղծագործ ծրագիր` ՀԴՓԾ-ն ունի իրականացված ծրագրերի հսկայական արխիվ, որոնք տարբեր են թե իրենց ֆորմատով, թե ծավալով և թե վերջնական արդյունքով: Որոշ ծրագրերի արդյունքում տպագրվեցին գրքույկներ: Ստորև բերված են հաջողված հրատարակությունների մեծ մասը, որոնք գրվել են Փրոջեքթ Հարմոնիի աշխատակիցների կողմից, ինչպես նաև ծրագրերում մասնակցած փորձագետների օժանդակությամբ: Բացի ինտերնետային էջում տեղադրված ռեսուրսներից կրթության, սպորտի և մշակույթի մարզային վարչությունների օգնությամբ այդ հրատարակությունները բաժանվել են Հայաստանի բոլոր դպրոցներին, որպեսզի այդ ինֆորմացիան ունենան ոչ միայն ինտերնետին միացված դպրոցները:

Հրատարակված տպագրություններից որոշները Կրթության և գիտության նախարարությոն կողմից հաստատվել են որպես կրթական ձեռնարկ, իսկ որոշները դեռ փորձաշրջանում են և գտնվում են մշակման փուլում: Որոշ գործընկեր կազմակերպություններ առաջարկել են Փրոջեքթ Հարմոնիին տեղադրել իրենց հրատարակությունները ՀԴՓԾ-ի էջին` ռեսուրսների օգտագործման մակարդակը բարձրացնելու նպատակով:

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փրոջեքթ Հարմոնիի կողմից հրատարակված գրքույկները, որոնց թեմաները զանազան են` սկսած տեխնոլոգիայից մինչև հայ գրականություն և համայնքային ծառայությունից մինչու հայկական տոներ:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ստեղծված է Փրոջեքթ Հարմոնիի կողմից իրականացվող ԱՄՆ Պետդեպարտամենտի Կրթական և Մշակութային հարցերի բյուրոյի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրերի շրջանակներում անցկացվող միջմշակութային համագործակցային ծրագրերի համար: Ծրագրի փաթեթը բաղկացած է հետևյալ թեմաներից. Քաղաքացիական կյանքը, քաղաքականությունը և կառավարությունը; Քաղաքական համակարգի հիմքերը; Ժողովրդավարության սկզբունքները; Այլ ազգերը և համաշխարհային հիմնահարցերը; և Քաղաքացու դերերը: Թեմաները հիմնված են քաղաքացիական կրթության ԱՄՆ ազգային և միջազգային չափորոշիչների վրա: 2005 թ.-ից սկսած ուսուցիչների և աշակերտների համար նախատեսված այս եզակի ռեսուրսը կիրառվում է հայ-ամերիկյան օնլայն համագործակցային ծրագրերում, ինչպես նաև օգտագործվում է որպես “Իրավունք” առարկայաշարի դասավանդման օժանդակ նյութ:

Ակնարկներ ամերիկյան դպրոցի մասին «Հայ տնօրենների տպավորությունները և մտորումները»
Գրքում ընդգրկված են «Դպրոցի տնօրենների վերապատրաստման նախաձեռնություն» ծրագրի մասնակիցների հոդվածները: Այն ծառայում է որպես ռեսուրս ուսուցիչների, դպրոցի ղեկավարների ու համալսարանների ուսանողների համար, ովքեր ցանկանում են ոչ միայն ծանոթանալ ամերիկյան դպրոցավարությանն ու կրթական համակարգին, այլ նաև կիրառելի գաղափարներ գտնել հայկական կրթական համակարգի համար: Հիմնական շեշտը դրված է դպրոցավարության մեջ տեխնոլոգիաների կիրառման ու կրթական միջավայր ստեղծելու վրա:

«Ինչ են մտածում երիտասարդ կանայք» Ուսուցչի ձեռնարկ
Գրքույկը ներառում է ուղեցույց ուսուցիչներին, թե ինչպես ստեղծել ու իրականացնել օնլայն ծրագրեր «Ինչ են մտածում երիտասարդ կանայք» ծրագրի օրինակով, որը իրականացվեց պատանի աղջիկներին վերաբերող ֆորումի հիման վրա: Գրքում ընդգրկված են նաև գործնական առաջարկներ նմանատիպ ֆորում ստեղծելու ու զարգացնելու վերաբերյալ:

«Խաղաղ մոլորակ» Երեխաները խոսում են խաղաղության ու մանկության մասին
Ի նշանավորումն Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա, ՀԴՓԾ ցանցի դպրոցների աշակերտներին հնարավորություն ընձեռնվեց պատմել իրենց կյանքի ու աշխարհի մասին` հատուկ ստեղծված օնլայն տարածքում ներկայացնելով բանաստեղծություն, շարադրանք կամ նկար թեմայի վերաբերյալ: Մասնակիցները խոսում են իրենց ցանկությունների, կարիքների ու իրավունքների մասին, վերլուծում նշված կատեգորիաների միջև եղած տարբերությունները: Որպես վերջնական արդյունք 44 նկար և 39 շարադրություն ու բանաստեղծություն է ներկայացված «Խաղաղ մոլորակ» ծրագրի օնլալն տարածքում: Այս աշխատանքները հրատարակվեցին գունազարդ գրքույկում ու բաժանվեցին ՀԴՓԾ համացանցի դպրոցներին:

«Հայկական տոներ և հիշատակի օրեր»
Գրքույկը պատրաստվել է «Հայկական տոներ» կրթական ծրագրի արդյունքում։ Այն նկարագրում է կատարված աշխատանքի ողջ պատկերը և ծրագրի ազդեցությունը հայաստանյան դպրոցների ու աշակերտների վրա։ Ընթերցողին հնարավորություն է ընձեռնված ծանոթանալ հայկական տարբեր տոների արմատներին ու ծագումնաբանությանը, ինչպես նաև ուղենշվում են ճանապարհներ ստեղծված ինտերնետային կայքերը օգտագործել կրոնի, պատմության, գրականության, արվեստի և այլ առարկաների դասավանդման ժամանակ։
Գրքի բաժինները ներառում են «Հայկական տոներ» կրթական ծրագրի բովանդակությունը, ռազմավարությունը, փուլերը ու նյութերը, ինչպես նաև աշակերտների կողմից և ուսուցիչների ու ԻՀԿ աշխատակիցների աջակցությամբ ստեղծված ինտերնետային էջերի համառոտ նկարագիրը։ Հայալեզու այս հրատարակությունը օգտակար լրացուցիչ ռեսուրս է այն ուսուցիչների համար, ովքեր կիրառում են տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում, դրանով ստեղծելով երկխոսություն համակարգչի և կրթական գործընթացի միջև, որից շահում են հայ աշակերտները։

«Դասապրոցեսում տեխնոլոգիաների ներդրման հիմունքները» Ուղեցույց ուսուցիչներին օնլայն ծրագրեր իրականացնելու համար
Հայալեզու այս ձեռնարկը նախատեսված է միջնակարգ դպրոցի ուսուցիչների համար։ Ձեռնարկում ներկայացված է տեղեկատվություն Փրոջեքթ Հարմոնիի իրականացրած կրթական ծրագրերի մասին, գործնական առաջարկներ համագործակցային ծրագրերի զարգացման, տեղեկատվական ռեսուրսների օգտագործման, օնլայն համագործակցային ու փոխանակման ծրագրերի մասին։ Այն ուսուցիչները, ովքեր հետաքրքրված են իրականացնելու կամ ստեղծելու իրենց օնլայն ծրագրերը, ձեռնարկում կարող են գտնել ուղեցույց ծրագրերի պլանավորման, իրականացման ու ղեկավարման մասին։
Այս ձեռնարկը օգտակար է ոչ միայն Փրոջեքթ Հարմոնիի համացանցի դպրոցների ուսոցիչների, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են օնլայն ծրագրերով։ Ընթերցողներին առաջարկվում է տեղեկատվություն Վեբ Քրոսինգի, Ֆորումների եվ Օնլայն պատկերասրահի մասին։ Ձեռնարկը պարունակում է նաև օգտակար ինտերնետային էջեր տարբեր առարկաների ուսուցիչների համար։

«Ինչպես գրել հաջողված հոդված»
«Ինչպես գրել հաջողված հոդված» հայալեզու օնլայն կրթական ուղեցույցը ստեղծվել է որպես «Պատանի լրագրողներն օնլայն» ծրագրի վերջնական արդյունք: Ուղեցույցը պարունակում է առավել հետաքրքրություն առաջացնող գլուխներ «Դեպի խմբագրություն: Ժուրնալիստիկայի ներածություն» գրքից, որի հեղինակներն են հանրահայտ ամերիկացի լրագրողներ Լեոնարդ Ռեյ Թիլը եւ Ռոն Թեյլորը: http://ascp.projectharmony.am/docs/young_journalists_online.pdf

Նոր կրթական ռեսուրս անգլերեն լեզվի ուսուցիչների համար “Fun with English and Computers”
Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում ստեղծվել է նոր կրթական ռեսուրս, որը նախատեսված է անգլերեն լեզվի ուսուցիչների համար: Ի տարբերություն այլ ձեռնարկների, այս ռեսուրսը ստեղծվել է անգլերեն լեզվի իններորդ դասարանի դասագրքում ներառված թեմաների հիման վրա, եւ այնտեղ ներգրավված բոլոր առաջադրանքները հնարավորություն են ընձեռում ընդլայնել դասագրքով նախատեսված թեմաների ուսուցանումը: Բացի այդ, պետական ծրագրերի փոփոխությունների արդյունքում այսօր ուսուցիչներից պահանջվում է դասավանդման ընթացքում կիրառել նորագույն տեխնոլոգիաներ, իսկ այս ռեսուրսը հնարավորություն է տալիս կատարել ոչ միայն այդ, այլեւ առարկայական ծրագրերի պահանջները: Այս իսկ պատճառով Կրթության ազգային ինստիտուտը երաշխավորել է ձեռնարկը որպես Հայաստանի միջնակարգ դպրոցներում անգլերեն լեզվի դասավանդման լրացուցիչ գրականություն:
Բոլոր առաջադրանքները կազմված են Ս. Բաղդասարյանի, Ս. Գյուրջայանցի եւ Մ. Արարատյանի հեղինակած դասագրքում առկա թեմաների հիման վրա: Գիրքը առաջարկում է 13 առաջադրանք` դասագրքում ներկայացված 11 թեմաների շուրջ: Բոլոր առաջադրաքները նախատեսում են համակարգչային աշխատանք:
Ձեռնարկի առաջադրանքների հիմքում ընկած են դասավանդման հետեւյալ երեք սկզբունքները.
  • աշակերտների արդյունավետ աշխատանքը փոքր եւ մեծ խմբերով
  • աշակերտների համար իմաստալից ուսուցանողական մթնոլորտ ստեղծելու համար շեշտվում է «տեղեկատվական պակասի» սկզբունքը
  • համակարգիչը միայն միջոց է, ոչ թե ինքնանպատակ:
Ձեռնարկը տրամադրվել է ՀԴՓԾ համացանցի անգլերեն լեզվի ուսուցիչներին, որոնք հետագայում անցան ռեսուրսը դասապրոցեսում օգտագործելու վերապատրաստման դասընթացներ:

«Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում» Ուսուցչի ձեռնարկը
Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի Քենթի պետական համալսարանի հետ համատեղ իրականացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական ծրագրի մշակում» ծրագրի արդյունքում ստեղծվեց «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում» Ուսուցչի ձեռնարկը: Այն ներկայացնում է հանրակրթական դպրոցում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման հնարավորությունները: րքում ներկայացված են ժամանակակից տարբեր տեսություններ ու մոտեցումներ` հասարակական հարաբերությունների եւ կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Ձեռնարկում տեղ են գտել ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների ներդրման փիլիսոփայությունը, մեթոդաբանությունը, չափորոշիչները, դրանց ինտեգրման ռազմավարությունը, ինչպես նաեւ տարբեր առարկաների դասավանդման ժամանակ կրթական գործընթացում տեխնոլոգիաների ներդրման գործնական նմուշներ: Ձեռնարկը հասցեագրված է մանկավարժներին, կրթության ոլորտի մասնագետներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր ընդգրկված են կրթական բարեփոխումների եւ կրթական գործընթացում ՏՀՏ-ի ներդրման գործընթացի մեջ: Մի խումբ հայ մանկավարժների կողմից ստեղծված այս ձեռնարկը հաստատված է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից` որպես ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:

Դուք կարող եք գտնել Ուսուցչի ձեռնարկը http://projects.ascp.am/t_guide/ կայքում:





^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA