Ծրագրի իրականացումը

Դպրոցների մասնակցությունը.
ՀԴՓ ծրագրերով դպրոցների ընտրությունը իրականացվում է ներկայացված դիմումներն ըստ արժանավույն քննարկելուց հետո: Լրատվամիջոցների եւ Կրթության մարզային բաժինների կողմից հայտարարվում է ընտրության ենթակա դպրոցների տեսակի եւ ծրագրի շնորհանդեսի ժամկետը: Շնորհանդեսներին հետեւում է դպրոցներին դիմումների ձեւերի բաժանումը եւ Փրոջեքթ Հարմոնիի աշխատակիցների հետ խորհրդատվությունը:
Երկրորդ փուլն իրենից ներկայացնում է տեղերում դպրոցների ուսումնասիրությունները եւ ընտրություն կատարող հանձնաժողովի կողմից դպրոցների մասնակցության հարցի քննարկումը: Դպրոցների ընտրության փուլերի մասին կարող եք տեղեկություններ ստանալ հետեւյալ ինտերնետային էջից. http://ascp.projectharmony.am/en/overview.php.

Ուսուցիչների մասնակցությունը.
Ծրագրերի եւ համաժողովների համար ուսուցիչների ընտրությունը տարբերվում է. կախված ծրագրից` գոյություն ունեն դիմումների հրապարակային եղանակներ առաջավոր ուսուցիչների համար` Փրոջեքթ հարմոնիի ինտերնետային էջի միջոցով, ինչպես նաեւ թիրախային ընտրություն (ինչպես օրինակ` կոնկրետ թեմաների համար), գործընկեր-կազմակերպությունների երաշխավորւթյունները եւ սահմանափակ ընտրությունը` կախված ծրագրից: Ծրագրերով հետաքրքրվող ուսուցիչներին խորհուրդ է տրվում կապվել ՓՀ-ի հետ կամ խոսել իրենց մարզային կրթական կոորդինատորների հետ` ցուցակագրվելու հետագա միջոցառումներին մասնակցելու համար:

Կրթական նյութերի ստեղծումը.
Բովանդակության անընդհատ հարստացումը բազմաթիվ առումներ ունի, եւ ամբողջ Հայաստանով մեկ ուսուցիչները դառնում են առաջնորդներ` հայալեզու օնլայն կրթական նյութերի ստեղծման գործում:
«Քաղաքացիական կրթության ուսուցման նախաձեռնություն»-ը եւ «Հայ գրականության դասապլանների ծրագիր»-ը երկուսն էլ հանգեցրել են 6 ինտերնետային էջերի ստեղծմանը եւ կշարունակեն ստեղծել պետական ուսումնական ծրագրից բխող ուսումնական նյութեր, որոնք կմտցվեն ՀԴՓ ծրագրերի ինտերնետային էջ (ascp.projectharmony.am) բոլոր մարզերում անց են կացվում բաց դասեր` այսպիսի նյութերի գոյության մասին տեղեկացնելու եւ ուղիներ ցույց տալու նպատակով այն մասին, թե դասարանում ինչպես կարելի է արդյունավետորեն օգտագործել նշված միջոցները: Քաղաքացիական կրթության վերաբերյալ հայալեզու շուրջ 20 այլ նյութերի մի «էլեկտրոնային գրադարան» է ստեղծվել եւ նույնպես մտցվել ՀԴՓԾ-ի ինտերնետային էջ: Լրացուցիչ կերպով, բոլոր դպրոցները ստեղծում են դպրոցական ինտերնետային էջեր, որոնք օգնում են իրենց դպրոցներին եւ համայնքներին: 2002թ. նոյեմբերին Փրոջեքթ Հարմոնին անցկացրեց դպրոցական ցանցերի բարձր մակարդակի մի մրցություն եւ մրցանակների բաշխման արարողություն, ցույց տալով, որ այն, ինչ ծրագրում է Փրոջեքթ Հարմոնին, դառնալու է ամենամյա մի իրադարձություն:

Համագործակցության ծրագրեր.
Փրոջեքթ Հարմոնին «Քըննեքթիդ Մայնդզ»-ի հետ համատեղ իրականացնում է ԱՄՆ - Հայկական համագործակցային ծրագրերը, որոնք միավորում են երկու երկրների ուսուցիչներին եւ աշակերտներին, օգտագործելով մշակված ուսումնական ձեռնարկ: Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դպրոցների միջեւ համագործակցությունը հոյակապ հնարավորություն է ինֆորմացիայի փոխանակման, նորագույն կրթական գործունեության, տեխնիկական հմտությունների ձեւավորման համար եւ ավելին: Այն դպրոցները, որոնք հետաքրքրված են միջմշակութային եւ անգլերեն լեզվով իրականացվող ծրագրերում մասնակցելու համար, խրախուսվում են Փրոջեքթ Հարմոնիի հետ կապի մեջ գտնվել:

Բազմազանություն
Փրոջեքթ Հարմոնին շարունակում է հաստատել բազմազանություն դպրոցների փոխկապակցման ծրագրերի շրջանակներում: Ներկայումս Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրերի ցանցում ընդգրկված են 8 հատուկ դպրոցներ, որոնք էլ մասնակցում են տարբեր ծրագրերում: Ներառական կրթության հիմնահարցերը սկսել են նաեւ Փրոջեքթ Հարմոնիի կողմից աջակցվել, քանի որ Կրթության եւ իտության նախարարությունը աշխատում է ներառական ծրագրերի ուղղությամբ: Փրոջեքթ Հարմոնիի հասարակայնության տարբեր խմբերի հետ աշխատանքի օրինակ է փախստականների համար համակարգչային եւ վեբ էջերի ստեղծման վերապատրաստման իրականացման հատուկ ծրագիրը: Տարբեր ծրագրեր են պլանավորվում իրականացնելու գենդերային հարցերը: Դպրոցների համալրման ժամանակ շեշտը դրվում է գյուղական, հեռավոր եւ այն դպրոցների վրա, որոնք ունեն փախստականների մեծ թիվ:

Մարզային հնարավորությունների ստեղծում
Մինչեւ Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրերի իրականացումը Փրոջեքթ Հարմոնին ակտիվորեն աշխատում էր ուժեղացնել մարզային ներկայացուցչությունը եւ նրանց աջակցությունը: Այժմ յուրաքանչյուր մարզային համակարգողի թիմը բաղկացած է` ավագ կրթական համակարգողից, մարզային տեխնիկական համակարգողից եւ նոր ընտրված ու վերապատրաստում անցած համայնքային կապերի զարգացնող համակարգողից:
Այն մարզերը, որոնք ունեն ութ եւ ավելի դպրոցներ, ավագ կրթական համակարգողին աջակցում է նաեւ կրտսեր մարզային կրթական համակարգողը: 2003 թվի փետրվարին անցնելով ծրագրի կողմնորոշման պարապմունքները, այժմ նրանք ցույց են տալիս աննկարագրելի արդյունքներ: ԻՀԿ-ներում գրանցվում են հասարակությանը մատուցվող ծառայությունների աճ, իսկ Մարզային թիմերը կազմակերպում են բազմաթիվ կրթական ու հասարակայնության գործունեությանը միտված ծրագրեր:
Այժմ մեծ դեր է հատկացվում Մարզային թիմերին, կառուցելու հզոր ազգային կարողություններ, որոնք կշարունակեն Դպրոցների Փոխկապակցման ծրագրերը այն պահից երբ Փրոջեքթ Հարմոնին կավարտի իրականացնողի իր դերը: Կրթության եւ իտության նախարարության ու մարզային կրթության վարչությունների պաշտոնյաների ներգրավվածությունը եւս քայլեր են, որոնք հաստատում են ծրագրին փաստացի հովանավորելու մասին:




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA