Օնլայն քննարկումների կոորդինացում

ՈՒՍՈՒՑԱՆՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ (ToT) ՁԵՌՆԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԸ

Փրոջեքթ Հարմոնին /ՓՀ/ հնարավորություն է ընձեռում եւ քաջալերում է մարդկանց, հատուկ աշխատանքային խմբերի եւ համայնքների օգտագործել օնլայն հաղորդկացության միջոցը` իրենց խնդիրներն ու կարիքները հոգալու նպատակով: Թեմատիկ օնլայն միջոցառումների, աշխատակցության եւ համագործակցության միջոցով ՓՀ-ն փորձում է աջակցել նորարարությունները` միավորելով մարդկանց, ովքեր ունեն նույն հետաքրքրություններն ու խնդիրները: Միջոցներից մեկն էլ օնլայն հաղորդակցության եւ համայնքի օգտագործումն է:

Ընդունելով հաղորդակցման այս նոր ձեւը եւ միավորելով այն մեզ համար նախկինում հայտնի դեմառդեմ հաղորդակցման ավանդական ձեւի հետ` մենք սկսում ենք փորձել աշխատանքային նորանոր միջոցներ ու մեթոդներ: Այս ձեռնարկը մշակված է եւ նպատակ է հետապնդում աջակցել ուսուցանողներին /trainers/ սովորեցնելու եւ փոխանցելու այս նոր գաղափարներն ու հաղորդակցման ձեւերը այն առաջնորդներին, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց օնլայն նախաձեռնությունները: Ձեռնարկը ստեղծվել է 2002-2004թթ.-երին ՓՀ-ի աշխատակիցների եւ Full Circle Associates կազմակերպության կողմից ստեղծված նյութերի եւ փորձի հիման վրա:

Այս ձեռնարկը քայլ առ քայլ հստակ կանոնների հավաքածու չէ, այլ մի ուղեցույց, որը պարունակում է տարբեր նյութեր եւ օգտակար աղբյուրներ: Դրանցից կարելի է ընտրել այն նյութերն ու խորհուրդները, ինչ անհրաժեշտ է Ձեր միջոցառմանը: Խորհուրդ է տրվում այդ նյութերը վերամշակել եւ փոխել ըստ յուրաքանչյուր միջոցառման: Եթե գտնեք այլ հետաքրքիր նյութեր, կարող եք դրանք ավելացնել այս ձեռնարկին` դարձնելով այն մի «կենդանի, շնչող» աղբյուր Հայաստանում օնլայն հաղորդակցումն իրականցնելու համար:

Ակնկալվում է, որ ձեռնարկից օգտվողներն արդեն իսկ ծանոթ են եւ ունեն տարրական գիտելիքներ օնլայն հաղորդակցման վերաբերյալ: Փաուերփոինթ (PPT) ներկայացումները, օրինակ, ամբողջական բովանդակություն եւ տեղեկություն չեն պարունակում: Փոխարենը դրանք կարող են ծառայել որպես Ձեր իսկ գիտելիքներն ու փորձը կառուցելու հենք: Ձեր Առաջարկություններն ու Դիտողությունները գնահատելի են. Խնդրում ենք ուղարկել Ձեր առաջարկությունները ձեռնարկի վերաբերյալ ph@projectharmony.am էլեկտրոնային հասցեով: Եթե ցանկություն ունեք նոր նյութեր տեղադրել ձեռնարկի մեջ, խնդրում ենք ուղարկեք դրանց պատճենները մեզ, եւ մենք դրանք կմտցնենք ձեռնարկի բովանդակության մեջ: Եթե ձեռնարկի որեւէ նյութ Ձեզ համար օգտակար չի եղել դասընթացի վարման ընթացքում, գրեք մեզ այդ մասին, կփորձենք լավագույնս շտկել այն:

Ուսուցանողների դասավանդման ձեռնարկ

Մասնագետների Վերապատրաստման Կենտրոն (Ապրիլի 12 - մայիսի 8, 2004)
Փրոջեքթ Հարմոնին Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի /ՀԴՓԾ/ շրջանակներում վերսկսեց օնլայն ֆասիլիտացիայի դասընթացի հաջորդ փուլը ամերիկյան Full Circle Associates կազմակերպության ղեկավար Նենսի Ուայթի ղեկավարությամբ: Դասընթացը, որն անվանվեց «Մասնագետների վերապատրաստման կենտրոն», ներառում էր այս դասընթացի ավանդական երկու փուլերը` օնլայն հաղորդակցում եւ գաղափարների փոխանակում ու օֆլայն միջոցառումներ: Դասընթացը տեւեց երեք ինտենսիվ շաբաթ` 2004-ի ապրիլի 12-ից մինչեւ մայիսի 8-ը:

Համայնքային զարգացման բոլոր 11 կոորդինատորները, 7 մարզային կրթական կոորդինատորներ, որոնցից 4-ը առաջին անգամ էին մասնակցում նմանատիպ դասընթացի, եւ ՓՀ գրասենյակի 4 աշխատակից մասնակցեցին դասընթացին: Քանզի այս տարին /2003-2004/ օնլայն ֆասիլիտացիայի առումով բավականին եռուն եւ հաջողակ տարի էր այս դասընթացի մասնակիցների համար /դասընթացի հիմնական առաջին փուլը տեղի էր ունեցել անցյալ տարի/ եւ նրանք բազում պատմություններ ունեին կիսելու իրենց գործընկերների հետ, ապա օնլայն վերածանոթացումը սկսվեց պատմություններով, որոնք տալիս էին նաեւ օնլայն ծրագրերին վերաբերող հետեւյալ հարցերի պատասխանները.
  1. Ո՞րն է ամենալավ բանը, որ դուք իրականացրել եք որպես ֆասիլիտատոր:
  2. Ձեր վատթարագույն սխալն այս ասպարեզում;
  3. Հաջորդ անգամ ի՞նչը այլ կերպ կիրականացնեիք:
Այնքան հաճելի էր լսել այսքան գեղեցիկ պատմություններ ՀԴՓԾ-ի օնլայն ծրագրերի մասին մեր աշխատակիցների կողմից: Դասընթացի օնլայն հաղորդակցման ընթացքում մասնակիցները հասցրեցին նաեւ ստեղծել «իրենց ճանապարհորդող ներկայացումը» հայաստանյան հարյուրավոր համայնքերի համար: Օնլայն եւ օֆլայն դասընթացների արդյունքում դասընթացն անցնողներն ի վիճակի էին.
  1. Նկարագրել լավ ուսուցանողի որակներն ու հմտությունները;
  2. հասկանալ չափահասների կրթության հիմնական գծերը;
  3. ստեղծել օնլայն ֆասիլիտացիայի դասընթացի նախագիծ;
  4. ստեղծել օնլայն ֆասիլիտացիայի դասընթացի օրակարգ օնլայն եւ օֆլայն փուլերով;
  5. հավաքել եւ ստեղծել անհրաժեշտ նյութեր եւ աղբյուրներ;
  6. հասկանալ եւ ի վիճակի լինել իմպրովիզ/ի/; եւ
  7. ինքնուրույն անցկացնել ֆասիլիտացիայի դասընթացներ:
Որպես դասընթացի վերջնական արդյունք, նոր ձեւավորված ուսուցանողների խումբը, լի նորարական գաղափարներով, իրականացրեց մի դասընթաց Իջեւանում, #5 միջնակարգ դպրոցի ԻՀԿ-ում: Դասընթացին մասնակցեցին 20 հոգի Տավուշի եւ Լոռվա մարզերից` ՀԿ-երի ներկայացուցիչներ, ուսուցիչներ եւ ԻՀԿ աշխատակիցներ: Այն մեծ հաջողություն ունեցավ, քանի որ դասընթացի եւ ուսուցանողները, եւ մասնակիցները գոհ էին դասընթացի աշխատանքային խմբերի ընթացքում իրենց առաջ քաշած համագործակցային գաղափարներից:

Բոլոր մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներով մի ցուցակ կազմվեց, որի միջոցով ՓՀ-ն կհամագործակցի նրանց հետ եւ մոտ ապագայում կիրագործի երկարատեւ օնլայն ծրագրեր: Ստեղծվում է նաեւ մի ձեռնարկ օնլայն ուսուցանողների համար` հիմնված դասընթացի նյութերի, անցյալում քաղված դասերի եւ չափահասների կրթության վերաբերյալ լրացուցիչ աղբյուրների վրա:



Օնլայն փոխհամագործակցման ուսումնասիրություն,
ապրիլի 26 - մայիսի 8, 2003


Փրոջեքթ Հարմոնի (ՓՀ) հայաստանյան գրասենյակը, համագործակցելով Full Circle Associates-ի հետ, 2003 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրականացրեց եՕնլայն փոխհամագործակցման ուսումնասիրություն'' ծրագիրը: Ծրագիրը նախագծված էր մասնակիցների մոտ օնլայն համայնք ստեղծելու գաղափարը զարգացնելու համար, ինչպես նաեւ ներկայացնելու, թե ինչպես է օնլայն համագործակցությունը, ինտեգրվելով օֆլայն աշխատանքներում, ամրապնդում խմբային եւ համայնքային կապերը:

Այս ծրագրի հիմնական նպատակն էր մարզային կոորդինատորներին տեսական եւ գործնական գիտելիքներ ուսուցանել, որպեսզի նրանք կարողանան կազմակերպել արդյունավետ օնլայն ծրագրեր եւ ստեղծել ակտիվ օնլայն համայնքներ: Մասնակիցների մեջ ընդգրկված էին մարզային կրթական կոորդինատորները, մարզային համայնքային կոորդինատորները եւ Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից ծրագրի իրականացնողները:

Ծրագրի շրջանակներում Full Circle Associates-ի ղեկավար Նենսի Ուայթը, որն օնլայն համայնքներ կերտելու մասնագետ է, այցելեց Հայաստան եւ վարեց մի շարք ինտենսիվ դասընթացներ օնլայն ծրագրեր կազմակերպելու վերաբերյալ: ՓՀ-ն հպարտ է Հայաստանում նման հետաքրքիր նախաձեռնության առաջնեկը լինելու համար:

Նախքան Նենսի Ուայթի այցելությունը, երեքշաբաթյա մի ֆորում էր կազմակերպվել` «Օնլայն փոխհամագործակցման ուսումնասիրություն» վերնագրով, որի հիմնական նպատակը օնլայն միջոցառումների կազմակերպման եւ ֆասիլիտացիայի վերաբերյալ մեթոդների քննարկումն էր, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվելիք նոր ծրագրերի նախագծերի մշակումը: Նենսիի այցելությամբ, 4 օրանոց մի սեմինար կազմակերպվեց Երեւանում, որին մասնակցեցին 11 Համայնքային կապերի զարգացման կոորդինատորները, 2 Մարզային կրթական կրտսեր կոորդինատորներ եւ 1 Մարզային կրթական ավագ կոորդինատոր: Այս սեմինարը բաղկացած էր տեսական մասից, որտեղ մասնակիցներին ներկայացվում էր նոր նյութը, եւ գործնական մասից, որտեղ մասնակիցները փորձ էին ձեռք բերում գործնական աշխատանքի միջոցով: Սեմինարի ընթացքում նրանք մշակեցին իրենց ծրագրերի նախագծերը` թիրախ խմբերով, օնլայն ֆորումի քննարկումներով եւ թղթապանակներով, ժամանակացույցով, հրավիրատոմսերով եւ այլ նյութերով: Որպես դասընթացի արդյունք, նախագծվեցին 1 ազգային օնլայն ծրագիր` «Համայնքային ծառայությունը Հայաստանում» վերնագրով եւ 5 միջմարզային այլ ծրագրեր: Դրանք էին «Մարկետինգային Խորհրդատվություն», «Աշխատանքի Շուկան Հայաստանում», «Երիտասարդ Կամավորների Կորպուսը», «Ծնողական ֆորում» եւ «Առողջ Ապրելակերպ» ծրագրերը: Բացի հիմնական դասընթացից, որի մասին արդեն նշվեց, կազմակերպվեց նաեւ «Ուսուցանողների վերապատրաստում» դասընթացը ՓՀ-ի 7 աշխատակիցների համար, որտեղ հետծրագրային ամփոփում (After Action Review) էր անցկացվում (ինչ էինք մտադիր իրականացնել այսօր, ինչ արեցինք, հաջորդ անգամ ինչը կկազմակերպենք այլ կերպ) եւ քննարկվում էր այն ամենը, ինչ դասընթացի մասնակիցները, որպես ապագա վերապատրաստողներ, սովորեցին յուրաքնչյուր օրվա ընթացքում:

Մայիսի 5-ին եւ 6-ին տեղի ունեցան մարզային դասընթացներ Սիսիանում եւ Վայոց Ձորում, որոնց ընթացքում մասնակիցները կազմեցին աշխատանքային խմբեր եւ քննարկեցին այն ամենն ինչ կապված էր ծրագրերի իրականացման հետ: Մասնավորապես մշակվեցին ծրագրերի նպատակը, վերջնական արդյունքները եւ հստակեցվեցին քայլեր, որոնց միջոցով ծրագրերի մեջ պետք է ընդգրկեին մարզային էքսպերտների:

Վերոնշյալ 6 ծրագրերն իրականացվեցին 2003-ի մայիսի 7-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Այս ծրագրերի եւ նրանց վերջնական զեկույցների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկանալու համար կարող եք այցելել հետեւյալ էջը` http://ascp.projectharmony.am/en/community.php

Full Circle Associates-ի մասին`
Ծրագիրը ղեկավարում էր Նենսի Ուայթը, որը Full Circle Associates-ի ներկայացուցիչ է: Նենսի Ուայթն աշխատում է տարբեր խմբերի եւ համայնքների հետ` խրախուսելով նրանց զարգացնել իրենց օնլայն հաղորդակցումը ու համագործակցումը, ստեղծել օնլայն համագործակցության տարածքներ եւ միավորել օնլայն եւ օֆլայն աշխատանքները` իրենց նպատակին հասնելու համար: Նենսի Ուայթը օնլայն խմբի ղեկավարման բնագավառում առաջնակարգ ուսուցիչ եւ հեղինակ է:




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA