Նպատակներ

  • Մեծացնել ՀՓ2000 ծրագրի ցանցի դպրոցների թիվը հասցնելով 350, հիմնելով 210 նոր ԻՀԿ-ներ, ներառյալ 4 Մարզային Համակարգչային Կենտրոններ եւ լրացուցիչ 20 դպրոցներ, որոնք կօգտագործեն շարժական ԻՀԿ-ներ:
  • Ցանցի դպրոցները ապահովել ինտերնետային արագ, բարձրորակ կապով եւ աջակցել տեղերում հեռուստակոնֆերանսներ անցկացնելուն:
  • Իրականացնել 10.000 մասնակցի համար նախապատրաստական եւ վերապատրաստման սեմինարներ ու ավելի քան 800 միջոցառումներ:
  • Կազմակերպել մարզային եւ ազգային կոնֆերանսներ մինչեւ 600 մասնակցի համար:
  • Իրականացնել փոխանակման ծրագրեր Հայաստանի եւ Ամերիկայի կրթական համակարգի մասնագետների համար:
  • Հաստատել 10 նոր եւ աջակցել արդեն 10 համագործակցող ԱՄՆ-Հայաստան դպրոցներին:
  • Ընդգրկել ԱՄՆ-ի 300 դպրոցներ ՀՓ2000 ցանցի դպրոցների հետ օնլայն ծրագրերում:
  • Օնլայն ծրագրերում ընդգրկել Հայաստանի դպրոցների տարրական, միջին եւ բարձր դասարանների աշակերտներին ու մանկավարժներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի համագործակից դպրոցները եւ աշխարհի տարբեր դպրոցներ:
  • Ստեղծել, փորձարկել, հարմարեցնել եւ հրատարակել առնվազն 4 հայերեն կրթական ձեռնարկ, որը ընդգրկի օնլայն քաղաքացիական կրթության ուսումնական պլաններ, վերապատրաստման ուղեցույց տեխնոլոգիաների ուսուցման եւ երեք ձեռնարկ ԻՀԿ-ների աշխատակազմի եւ օգտվողների համար:
  • Համագործակցել I*EARN-ի հետ կրթական եւ ուսումնական ծրագրերի իրականացման ժամանակ:
  • Հրատարակել ամսեկան թերթ եւ ծրագիրը ապահովել այլ նյութերով:
  • Ընդգրկել ավելի քան 200 համայնքներ ՀՓ2000 ծրագրին աջակցելու եւ կայունության ռազմավարության հասատատման համար:
  • Կազմակերպել օնլայն միջոցառումներ եւ համագործակցելու հնարավորություններ ընձեռել ՀՓ2000 ծրագրի մասնակիցների եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամնետի կրթական ու մշակութային կապերի բյուրոյի ծրագրերի դպրոցների մասնակիցների միջեւ:
  • Մեծացնել ծրագրի վեբ էջերը, օնլայն աշխատանքային տարածքները, ներառյալ նոր ընդգրկված դպրոցների վեբ էջերը եւ ներմուծել հեռաուսուցման որոշակի տարրեր:
  • Անցկացնել մասնակից դպրոցների ԻՀԿ-ների աշխատակազմերի համար համակարգիչների եւ ինտերնետի օգտագործման տեխնիկական վերապատրաստում:
  • Անցկացնել դպրոցների ԻՀԿ-ների աշխատակազմի վերապատրաստում Ինտերնետ տեխնոլոգիաները կրթական նպատակով օգտագործելու եւ օնլայն համակարգով աշխատելու մեթոդոլոգիաներ:
  • Համագործակցել տեղական եւ միջազգային օնլայն ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ ի շահ Հայաստանի կրթական համակարգի եւ ռեսուրսների ընդլայնման:




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA