Լրատու / 28 Փետր. 07 - 30 Մայ. 07


Հոդվածներ
Արարատի մարզի ՀԴՓԾ տասնմեկ դպրոցներ միացյալ ուժերով ստեղծում են երկլեզու ինտերնետային կայք
Երիտասարդության ծառայության համաշխարհային օրը Հայաստանում
Հայ-ամերիկյան դպրոցների համագործակցություն
Սնոտիապաշտությունը աշխարհի տարբեր անկյուններում
ՀԴՓԾ-ն պարգևատրում է լավագույն ուսուցիչներին
ՀԴՓԾ Փոքր դրամաշնորհների արդյունքները
Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի փոխանցումը ԱՄՆ կառավարությունից ՀՀ կառավարությանը
Խաղաղություն և միջազգային փոխհամաձայնություն խորհրդանշող որմնանկար
Եղեգնաձորի թիվ 3 միջնակարգ դպրոցը բեմադրում է հայ թագավորները



Դիտել արխիվը ըստ ամսաթվի`


Երիտասարդության ծառայության համաշխարհային օրը Հայաստանում
Հայաստանը միացավ աշխարհի ավելի քան 100 երկրների միլիոնավոր երիտասարդներին նշելու 8-րդ տարեկան երիտասարդության ծառայության համաշխարհային օրը (ԵԾՀՕ) և իրականացնելու համայնքային ծառայության ծրագրեր: Արդեն երրորդ անգամ է ինչ Փրոջեքթ Հարմոնին ստանձնել է Հայաստանում ԵԾՀՕ-ի ազգային առաջատար գործակալության դերը: Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի ցանցի դպրոցները Հայաստանի 11 մարզերում ակտիվորեն մասնակցում էին 2007 թ. ԵԾՀՕ-ի միջոցառումներին: Բաց դռների օրերը, Ինտերնետ համակարգչային կենտրոնների (ԻՀԿ) և դպրոցի շրջակայքի մաքրման աշխատանքները և հատուկ ծրագրերի իրականացումը արդեն դարձել են ավանդույթ հայաստանյան դպրոցների համար` ԵԾՀՕ-ը նշանավորելու շրջանակներում: ԵԾՀՕ-ն իրենց մասնակցությունը բերեցին ավելի քան 7.750 մարդ: Տնկվել են 1.000 ավելի ծառեր: ՀԴՓԾ ցանցի 330 դպրոցներից 280-ում իրականացվել են միջոցառումներ: Միջոցառումներից մոտավորապես 10-ը լուսաբանվել են տեղական կամ ազգային լրատվամիջոցներով:

ԵԾՀՕ-ի տոնակատարությունը նպատակ ուներ ուժեղացնել համայնքային ոգին և կամավորության սկզբունքները` ճանապարհ բացելով հետագա կամավորական աշխատանքների համար: Հայասատանի դպրոցների փոխկապակցման ծրագրի ցանցում ընդգրկված դպրոցների աշակերտները սույն թվականի ապրիլի 21-23-ին ներգրավված են եղել շրջակա միջավայրի մաքրման, ծառատունկի, ԻՀԿ-ում համայնքի անդամների համար բաց դռների օրվա կազմակերպման և այլ նախաձեռնությունների մեջ: Մայիսյանի միջնակարգ դպրոցը կազմակերպել էր օրվան նվիրված միջոցառումների գեղեցիկ մի շարք, որտեղ կազմակերպիչներ էին թե´ աշակերտները, թե´ ուսուցիչները և թե´ համայնքի անդամները: Ապրիլի 21-ին գյուղի մշակույթի տան բակում իններորդ և տասներորդ դասարանցիները, Փրոջեքթ Հարմոնիի տնօրեն Դեյվիդ Սիմփսոնի, դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանի, Փրոջեքթ Հարմոնիի և Հարմոնիա հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին տնկեցին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված 100-ից ավել տնկիներ:

Նույն դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները մասնակցեցին Ղարաբաղի ազատամարտին ընկած մայիսյանցի Աշոտ Հակոբյանին նվիրված հուշ-միջոցառմանը: Այս դասարանը կրում է զոհված ազատամարտիկի անունը, և յուրաքանչյուր տարի նրա մահվան օրը (ապրիլի 21-ին) դասարանը այցելում է զոհված ազատամարտիկին նվիրված հուշաքարին, հայրենասիրական բանաստեղծությունների և երգերի միջոցով ևս մեկ անգամ կարևորում հերոսների հիշատակը անմար պահելու գաղափարը:

Նույն օրը, հյուրերը և համայնքի անդամները մասնակցեցին դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնի (ԻՀԿ) աշխատակիցների և աշակերտների ուժերով ստեղծված Հայ օլիմիպիականները շնորհանդեսին: Շնորհանդեսի պատրաստման համար աշակերտները հիմնականում օգտվել էին զանազան ինտերնետային կայքերից, որի արդյունքում հայ օլիմպիականների վերաբերյալ բավականին ընդգրկուն և հետաքրքիր տեղեկություններ էին հավաքել: Միջոցառման ավարտին որոշվեց, որը շնորհանդեսը պետք է ներկայացվի դպրոցի ամբողջ աշակերտության և ուսուցչական կազմի համար ևս:

Ամբողջ Արմավիրի մարզում ակցիային միավորվել են 250 համայնքի անդամներ, 285 աշակերտներ և 70 ուսուցիչներ:

Վանաձորի թիվ 1 դպրոցի 8-9-րդ դասարանի 25 աշակերտ դպրոցի 3 ուսուցիչների գլխավորությամբ այցելեցին Ծերանոց: Այցի նպատակն էր ծերանոցում բնակվող 51 տարեցների առօրյայում որոշ հետաքրքրություն և փոփոխություն մտցնել: Այցելության ընթացքում երեխաները ներկայացրեցին Շիրվանզադեի ՙՊատվի համար՚ ստեղծագործության հիմքում ընկած բեմադրությունը, որին հաջորդեցին ասմունքներ, բանաստեղծություններ, երգ ու պար: Երեխաները տարեցների համար նաև հյուրասիրություն կազմակերպեցին տարբեր տեսակի քաղցրավենիքներով: Միջոցառմանը մասնակցեց նաև ՙԽաչվող Ուղիներ՚ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Ողջ միջոցառումը նկարահանվեց և լուսաբանվեց Վանաձորի ”Լոռի” հեռուստաընկերության կողմից:

Ստեփանավանի թիվ 3 դպրոցի Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ “Գեղեցկացնենք մեր դպրոցը” միջոցառումը, որի նպատակն էր մաքրել, գեղեցկացնել դպրոցի ներսը և շրջակայքը, ինչը կնպաստեր աշակերտների մեջ կամավորականության գաղափարի զարգացմանը:

Քանի որ անբարենպաստ եղանակը խոչընդոտեց ծառատունկի և դպրոցի շրջակայքի մաքրման աշխատանքներին, միջոցառումը իրականացվեց միայն դպրոցի ներսում: Դպրոցի 7-10-րդ դասարանի գրեթե բոլոր աշակերտները մեծ եռանդով մասնակցեցին դասարանների, ԻՀԿ-ի մաքրման և ծաղիկներ տնկելու աշխատանքներին: Շաբաթօրյակին հաջորդեցին մշակութային ներկայացումներ (երգ ու պար, կատակերգություններ և այլն), որին ներկա էին դպրոցի անձնակազմը և համայնքի անդամներ:

Մարզի այլ 7 դպրոցներում, ԻՀԿ-ներում իրականացվեցին նաև մաքրման աշխատանքներ, որից 3-ում` նաև բաց դռների օր համայնքի համար: ԵԾՀՕ-ի մասնակիցնեռի ընդհանուր թիվը կազմում էր մոտ 200 հոգի:



ՀԴՓԾ Լրատու » - Գարուն 2003







Project Harmony ARMENIA ECA