Հայտարարություններ


Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի ԱՄՆ կառավարությունից ՀՀ կառավարությանը փոխանցման եզրափակիչ արարողությունը
Ս.թ. մայիսի 23-ին ՀԴՓԾ-ն անցկացրեց ծրագրի փոխանցմանը նվիրված ամփոփիչ միջոցառում: Միջոցառման ընթացքում ստորագրվեցին շահառու դպրոցների համար ՀԴՓԾ-ի շրջանակներում ծրագրի իրականացման նպատակով ձեռք բերված սարքավորումների նվիրատվության պայմանագրեր: Բացի այդ, հայտարարվեցին 2007 թ. մարտ ամսին Փրոջեքթ Հարմոնիի կողմից հայտարարված “Օնլայն հուշագիրք” խորագրով մրցույթ-նախագծի արդյունքները, որի միջոցով դպրոցները հնարավորություն ունեցավ ամփոփել ՀԴՓԾ-ի վեց տարիների գործունեության արդյունավետությունը, ազդեցությունն ու հաջողությունները: Մրցույթի միջոցով հաջողվեց ՀԴՓԾ ցանցի դպրոցներից հավաքել ծրագրի գործունեության ընթացքում դպրոցների կողմից տեղեկատվական, հաղորդակցման, հոգևոր, մշակութային, կրթական և քաղաքացիական ոլորտներում ստեղծված լավագույն աշխատանքները: Մրցույթին մասնակցել են 50 դպրոց, իսկ նյութերի գնահատումը կատարվել է ՀԴՓԾ ցանցի մոտ 200 դպրոցների կողմից, ընդ որում մասնակից դպրոցը չէր կարող քվեարկել ինքն իր համար: Մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվել են 22 ամենաբարձր միավորներ հավաքած Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող դպրոցներ: Մայիսի 23-ի միջոցառման ժամանակ հայտարարվեցին մրցույթի արդյունքները, իսկ հաղթող դպրոցները ստացան 19 դույմանոց պլազմային էկրանով համակարգչային մոնիտոր, որը կհամալրի դպրոցներում ԻՀԿ-ների տեխնիկական հնարավորությունները:

“Օնլայն հուշագիրք” մրցույթի հաղթողներ են ճանաչվել.

Կոտայք, Հրազդանի թիվ 1 միջնակարգ դպրոց
Արմավիր, Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 միջնակարգ դպրոց
Լոռի, Վանաձորի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն 1-ի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
Սյունիք, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց
Երեւան, Երևանի թիվ 105 միջնակարգ դպրոց
Շիրակ, Արթիկի թիվ 3 միջնակարգ դպրոց
Արմավիր, Մայիսյանի միջնակարգ դպրոց
Շիրակ, Գյումրիի Ա. Իսահակյանի անվան թիվ 26 միջնակարգ դպրոց
Երեւան, Երևանի Լեոյի անվան թիվ 65 միջնակարգ դպրոց
Լոռի, Վանաձորի թիվ 20 միջնակարգ դպրոց
Սյունիք, Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոց
Կոտայք, Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց
Արարատ, Քաղցրաշենի միջնակարգ դպրոց
Վայոց Ձոր, Եղեգնաձորի թիվ 3 միջնակարգ դպրոց
Գեղարքունիք, Սևանի թիվ 4 միջնակարգ դպրոց
Տավուշ, Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոց
Արարատ, Փոքր Վեդու միջնակարգ դպրոց
Արարատ, Կանաչուտի միջնակարգ դպրոց
Արագածոտն, Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց
Վայոց Ձոր, Աղավնաձորի միջնակարգ դպրոց
Գեղարքունիք, Զոլաքարի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց
Գեղարքունիք, Ճամբարակի թիվ 2 միջնակարգ դպրոց

Միջոցառմանը պարգևատրվեցին նաև այն ուսուցիչները, որոնք ակտիվորեն մասնակցելով ԱՄՆ-Հայաստան օնլայն համագործակցության ծրագրերին և հասնելով դրական արդյունքների` հաղթողներ ճանաչցեվին <Լավագույն համագործակցող ուսուցիչ> մրցանակում: Հաղթողների ընտրության չափանիշներն էին շարունակական հաղորդակցումը և երկարատև բարեկամության հաստատումը գործընկեր դպրոցի հետ, միջմշակութային երկխոսության խթանումը և ԱՄՆ-ի մասին իրազեկության բարձրացումը, շոշափելի վերջնական արդյունքի ստեղծումը, ինչպես նաև շարունակական ներգրավվածությունը միջազգային կրթական նախաձեռնություններում:

<Լավագույն համագործակցող ուսուցիչ> մրցույթի հաղթողներ են ճանաչվել.

Շուշանիկ Բադեյան, Գավառի թիվ 9 միջնակարգ դպրոց
Աշոտ Քոչարյան, Գյումրու թիվ 20 միջնակարգ դպրոց
Մարինե Իշխանյան, Երևանի թիվ 131 միջնակարգ դպրոց
Լուսինե Սարգսյան, Ռանչպարի միջնակարգ դպրոց
Ռուզաննա Անտոնյան, Վանաձորի թիվ 19 միջնակարգ դպրոց
Սվետլանա Օհանջանյան, Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոց
Սուսաննա Մնացականյան, Երևանի թիվ 27 միջնակարգ դպրոց
Մանյա Խաչատրյան, Արմավիրի թիվ 6 միջնակարգ դպրոց
Ռուզաննա Մանվելյան, Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոց
Աիդա Ճշմարիտյան, Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոց
Արմեն Քոչարյան, Գյումրու թիվ 29 միջնակարգ դպրոց
Հայկուհի Սեխպոսյան, Գյումրու մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան
Անահիտ Խոսրովյան, Երևանի թիվ 20 միջնակարգ դպրոց
Հերմինե Հայրոյան, Սուրենավանի միջնակարգ դպրոց
Գոհար Գրիգորյան, Երևանի թիվ 105 միջնակարգ դպրոց



24 Մայիս 2007


ՀԴՓԾ ֆինանսավորման և ղեկավարման փոխանցումը ԱՄՆ կառավարությունից ՀՀ կառավարությանը
Վերջին երկու տարիների ընթացքում Փրոջեքթ Հարմոնին սերտորեն համագործակցում էր ՀՀ կառավարության հետ Հայաստանի Դպրոցների Փոխանցման Ծրագիրը Փրոջեքթ Հարմոնիից ՀՀ կառավարությանը փոխանցելու հարցով: Ծրագրի փոխանցման արդյունքում կնքվեց պաշտոնական համաձայնագիր առ այն, որ 2007 թ.-ի հուլիս ամսից սկսած ՀՀ Կրթություն և Գիտության նախարարությունը, որը վերջին երկու տարիներին համաֆինանսավորում էր ՀԴՓԾ-ն, կստանձնի ՏՀՏ-ների կիրառմամբ կրթական նախաձեռնությունների իրականացման համար նախատեսված ՀԴՓԾ ենթակառուցվածքի, համակարգերի ու ռազմավարությունների կառավարումը: Նախարարության կողմից փոխանցումն իրականացնող լիազորված կառույց/հաստատություն է ճանաչվել Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնը (ԿՏԱԿ), որը կսկսի Ծրագրի իրականացումը 2007 թ. հուլիսի 1-ից: ԿՏԱԿ-ի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.ktak.am ինտերնետային կայքից:

Փրոջեքթ Հարմոնին կշարունակի ապահովել ՀԴՓԾ-ի գործունեությունը մինչ 2007 թ. հունիսի 30-ը: Մինչ փոխանցման գործընթացի ավարտը, Փրոջեքթ Հարմոնին կշարունակի համագործակցությունը ՀԴՓԾ ցանցի դպրոցների հետ, ՏՀՏ-ների կիրառմամբ կրթական ծրագրերի իրականացումը, կխրախուսի համագործակցությունը ԱՄՆ և Հայաստանի դպրոցների ու համայնքների միջև, ինչպես և կնպաստի տեղական ներուժի բարձրացմանը` Ինտերնետ համակարգչային կենտրոնների գործունեությունն ապահովելու և ռեսուրսները պահպանելու նպատակով:

14 Մայիս 2007


Երիտասարդության ծառայության համաշխարհային օրը Հայաստանում
Հայաստանը միացավ աշխարհի ավելի քան 100 երկրների միլիոնավոր երիտասարդներին նշելու 8-րդ տարեկան երիտասարդության ծառայության համաշխարհային օրը (ԵԾՀՕ) և իրականացնելու համայնքային ծառայության ծրագրեր: Արդեն երրորդ անգամ է ինչ Փրոջեքթ Հարմոնին ստանձնել է Հայաստանում ԵԾՀՕ-ի ազգային առաջատար գործակալության դերը: Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի ցանցի դպրոցները Հայաստանի 11 մարզերում ակտիվորեն մասնակցում էին 2007 թ. ԵԾՀՕ-ի միջոցառումներին: Բաց դռների օրերը, Ինտերնետ համակարգչային կենտրոնների (ԻՀԿ) և դպրոցի շրջակայքի մաքրման աշխատանքները և հատուկ ծրագրերի իրականացումը արդեն դարձել են ավանդույթ հայաստանյան դպրոցների համար` ԵԾՀՕ-ը նշանավորելու շրջանակներում: ԵԾՀՕ-մ իրենց մասնակցությունը բերեցին ավելի քան 7.750 մարդ: Տնկվել են 1.000 ավելի ծառեր: ՀԴՓԾ ցանցի 330 դպրոցներից 280-ում իրականացվել են միջոցառումներ: Միջոցառումներից մոտավորապես 10-ը լուսաբանվել են տեղական կամ ազգային լրատվամիջոցներով:

Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) ցանցի աշակերտները, ուսուցիչները և համայնքի անդամները միացան 2007 թ. ԵԾՀՕ-ի տոնակատարությանը, ինչը նպատակ ուներ ուժեղացնել համայնքային ոգին և կամավորության սկզբունքները` ճանապարհ բացելով հետագա կամավորական աշխատանքների համար:

ԵԾՀՕ-ի 2007 թ. հաշվետվություն

03 Մայիս 2007


«Օնլայն Հուշագիրք» մրցույթին մասնակցելու հրավեր
Փրոջեքթ Հարմոնիի հայկական գրասենյակը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում հայտարարում է "Օնլայն Հուշագիրք" խորագրով մրցույթ-նախագիծ:

"Օնլայն Հուշագիրք" ծրագիրը հանդիսանում է Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակի Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի վեց տարիների գործունեության արդյունավետությունը, ազդեցությունն ու հաջողություններն ամփոփող մրցույթ: Մրցույթի նպատակն է ՀԴՓԾ ցանցի բոլոր 330 դպրոցներից հավաքել ծրագրի գործունեության ընթացքում դպրոցների կողմից տեղեկատվական, հաղորդակցման, հոգևոր, մշակութային, կրթական և քաղաքացիական ոլորտներում ստեղծված լավագույն աշխատանքները: Նյութերը կարտացոլեն ՀԴՓԾ ծրագրի դերն ու նշանակությունը ցանցի դպրոցների, նրանց մանկավարժական և աշակերտական կոլեկտիվների, ինչպես նաև համայնքի կյանքում: Նյութերը պետք է ներկայացվեն տեքստերի, շնորհանդեսների, ֆիլմերի կամ նկարների միջոցով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀԴՓԾ ցանցի բոլոր 330 դպրոցները: Մասնակցության հայտը լրացնելու համար ցանկացողները պետք է լրացնեն և հանձնեն օնլայն տեղադրված հայտի հետևյալ ձևը` http://www.ascp.am/forms/scrapbook/: Կապի հետ խնդիրներ ունեցող դպրոցները կարող են առձեռն հանձնել իրենց դիմումը Երևանի գրասենյակ /Ծրագրային բաժնի համապատասխան կոորդինատորին/ կամ մարզային աշխատակիցների միջոցով դիմումը փոխանցել երևանյան գրասենյակ:

Աշխատանքային պայմանները և ներկայացվելիք նյութերի ֆորմատները
Յուրաքանչյուր դպրոցի կողմից պետք է ստեղծվի ակտիվ աշակերտներից և ուսուցիչներից կազմված աշխատախումբ, որն էլ կհամակարգի և կղեկավարի բոլոր ընթացիկ աշխատանքները:

Բոլոր մասնակից դպրոցները պետք է ստեղծեն նոր թղթապանակ /scrapbook/ անվանումով դպրոցական վեբ կայքերի համար տրամադրված տարածքում (FTP-ի միջոցով), որտեղ պետք է տեղադրեն իրենց աշխատանքները:

Աշխատանքային լեզուն հայերենն է: Յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մեկ և ավելի ֆորմատի նյութ(եր): Բոլոր տեքստ(երը) պետք է գրված լինեն Unicode-ով:

Ֆայլի տեսակը

Չափ/սահմանափակում

Քանակը

Html

անսահմանափակ

անսահմանափակ

.doc/.xls/.pdf

200-300 kb յուրաքանչյուրը

5 աշխատանք

Աուդիո (mp3, wav, wma)

5 mb յուրաքանչյուրը

առավելագույնը 4 աշխատանք` ընդհանուր տևողությունը 5 րոպե

Վիդեո (wmv, avi, flv)

10 mb յուրաքանչյուրը

ընդհանուր տևողությունը 10 րոպե

Ppt

5 mb յուրաքանչյուրը

առավելագույնը 2 աշխատանք

Նկարներ /JPEG, GIF, PNG/

400 kb յուրաքանչյուրը

առավելագույնը 20 նկար



Կապի հետ խնդիրներ ունեցող դպրոցները կարող են իրենց աշխատանքները փոխանցել մարզային աշխատակիցների օգնությամբ:

Աշխատանքների տեղադրման հետ կապված հարցերի դեպքում պետք է դիմել Արևիկ Մուրադյանին` arevik@hf.am հասցեով:

Ծրագրի վերջնաժամկետները
Ծրագրին մասնակցելու հայտերը պետք է հանձնվեն օնլայն մինչև մարտի 30-ը: Աշխատանքների հանձնման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը:

Գնահատման չափանիշները
Աշխատանքները գնահատվելու են հետևյալ չափանիշների հիման վրա.
1. արտաքին ձևավորումը,
2. տեխնիկական իրագործումը,
3. օգտագործման մատչելիությունը և հարմարավետությունը,
4. բովանդակությունը

Գնահատման կարգը
Գնահատումը տեղի կունենա 2007 թ. մայիսի 4-ից մինչև մայիսի 11-ը: Գնահատումը կատարվելու է մասնակից դպրոցների կողմից, ընդ որում մասնակից դպրոցը չի կարող քվեարկել ինքն իր համար: Ամեն դպրոց կունենա միայն մեկ ձայնի իրավունք, որը կներկայացնի դպրոցի հավաքական կարծիքը: Բոլոր մասնակից դպրոցները կունենան ծածկանուն և գաղտնագիր, որի օգնությամբ մուտք կգործեն քվեարկության փակ տարածք: Ծածկանուններն ու գաղտնաբառերը նախապես կուղարկվեն դպրոցների ԻՀԿ աշխատակիցներին էլեկտրոնային փոստով: Վերջնական արդյունքները կներկայացվեն www.ascp.am կայքում:

Օնլայն քվեարկման արդյունքում յուրաքանչյուր մարզից կընտրվեն 2 լավագույն աշխատանքներ: Բոլոր ներկայացված աշխատանքները կամփոփվեն վերոհիշյալ օնլայն հուշագրքում, հաղթողները կպարգևատրվեն, իսկ բոլոր մասնակիցները կստանան վկայականներ: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա ՀԴՓԾ ցանցի փոխանցման ավարտական միջոցառման ժամանակ 2007 թվականի մայիս ամսի երկրորդ կեսին:

Ապրիլ ամսին դպրոցներին կուղարկվի օնլայն քվեարկման մասին հավելյալ տեղեկատվություն և համապատասխան հղում, որտեղ դպրոցները կկատարեն իրենց քվեարկությունը:

27 Փետրվար 2007


ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը (ՀԴՓԾ) հրավիրում է հայ մանկավարժներին մասնակցելու օնլայն համագործակցային ծրագրերի ԱՄՆ դպրոցների հետ: Այս միջոցառումը բաց է այն մանկավարժների համար, ովքեր հետաքրքրված են միանալ Հայաստանի եւ ԱՄՆ-ի կրթական համակարգերը միջազգայնացնելու մեր ջանքներին: Ընտրված ուսուցիչները 2007թ. գարնանը կիրականացնեն վեցշաբաթյա օնլայն ծրագիր: Մասնակիցներին հնարավորություն կտրվի նախապես ներկայացված ծրագրերից ընտրել որեւէ մեկը: Ծրագրին մասնակցելու համար կընտրվի ընդամենը 25 ուսուցիչ:

Մինչ ծրագրերի մեկնարկը, ս.թ. Փետրվարի 27-ից 28-ը, ընտրված ուսուցիչները հնարավորություն կունենան մասնակցել օնլայն ծրագրերի մշակման ու օնլայն ֆասիլիտացիայի հմտություններին նվիրված դասընթացի:

Եթե Դուք տիրապետում եք անգլերենին, ունեք համակարգչային հմտություններ և հետաքրքրված եք ներգրավվել այս ծրագրին, ապա լրացրեք այս հայցադիմումը եւ հանձնեք օնլայն: Հայցադիմումների վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 16-ն է:

http://www.projectharmony.org/scp/2007app/index.html

09 Հունվար 2007


Տեղի ունեցավ Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի Կրթական Համաժողովը
Ս. թ. նոյեմբերի 21-22-ին Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում “Փրոջեքթ Հարմոնին” հյուրընկալեց “Բացահայտելով ՏՀՏ-ներն այսօր հանուն վաղվա” խորագրով ՀԴՓԾ ցանցային կրթական համաժողովը: Համաժողովը, որն անցկացվեց Երեւանում, նպատակ ուներ քննարկել մի շարք հարցեր նվիրված տեխնոլոգիական, մանկավարժական, փոխկապակցման եւ համայնքի զարգացման հարցերում նոր մոտեցումների ձեւավորման անհրաժեշտությանը եւ գործնական քայլերի նախագծմանը: Ներկայացվեցին Ինտերնետ համակարգչային կենտրոնների (ԻՀԿ) կիրառման լավագույն օրինակներ` ԻՀԿ-ների գործունեությունը բարելավելու, ԻՀԿ-համայնք կապերը ամրապնդելու, օնլայն համագործակցությունները շարունակելու, ինչպես նաեւ դասապրոցեսում եւ դպրոցավարության մեջ ՏՀՏ-ները ներդնելու շուրջ: Դպրոցների տնօրենները, ԻՀԿ աշխատակիցները եւ ուսուցիչները ՀԴՓԾ ցանցի գործընկերների հետ կիսեցին իրենց առավել հաջողված նորարարական փորձն ու գիտելիքները:

Համաժողովին մասնակցեց ավելի քան 400 մարդ:

Համաժողովը բացեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լ. Մկրտչյանը: Նա խոսեց “Փրոջեքթ Հարմոնիի” Հայաստանի միջնակարգ դպրոցներ նորագույն տեխնոլոգիաների ներմուծման, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Պետքարտուղարության նմանատիպ կարեւոր ներդրումների դերի մասին: Նախարարը նշեց, որ նախարարության նպատակներից է առաջիկա մեկ-երկու տարում ավելի մեծ թվով միջնակարգ դպրոցներ համալրել համակարգիչներով, ինչպես նաև բանակցելով ԱրմենՏելի հետ` ինտերնետ կապի գինը հասցնել նվազագույնի: Նախարարն ավելացրեց, որ ՏՀՏ-ների ներդրումը, որն իրականացվեց շնորհից ՀԴՓԾ-ի, զգալիորեն օգնեց հաղթահարել քաղաքների եւ գյուղական դպրոցների միջև առկա անջրպետը: ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին կարեւորեց նորագույն տեխնոլոգիաների եւ ինտերնետի դերը կրթության մեջ, մատնանշելով վերջիններիս ակնհայտ առավելությունները, ինչպիսիք են Հայաստանի ներսում եւ դրա սահմաններից դուրս մարդկանց փոխկապակցումը: Նա նշեց ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների համատեղ ջանքերը` ՏՀՏ-ների միջոցով կրթության և հաղորդակցության որակը բարելավելու գործում և Ծրագրի Հայաստանի կառավարությանը փոխանցելու կարեւոր քայլը: “Փրոջեքթ Հարմոնիի” հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Դեյվիդ Սիմփսոնը նշեց ՀԴՓԾ դպրոցների թիվը Ծրագրի մեկնարկին` 24 և համեմատական տարավ դրա և ներկայիս թվի ու Ծրագրի մասշտաբների միջեւ` նախանշելով դրա աճն ու զարգացումը: Պարոն Սիմփսոնը նշեց, որ եթե Ծրագրի սկզբում մենք էինք խրախուսում դպրոցների ներգրավումը, ապա այժմ դպրոցներն իրենք են ցուցաբերում հետաքրքրություն ու նախաձեռնություն:

Բացի նշված պաշտոնյաներից, երկու ՀԴՓԾ աշակերտներ եւս, որոնք այժմ համալսարանի ուսանողներ են, խոսեցին ՀԴՓԾ-ի իրենց կյանքի ու մասնագիտություն ընտրության վրա ունեցած ազդեցության մասին: Նրանք անդրադարձան ՀԴՓԾ այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են “Աշակերտական խորհրդարանը”, Միջազգային կրթության շաբաթը, ամերիկյան դպրոցների հետ համագործակցային ծրագրերին և այլ ծրագրերին, որոնք օգնել են իրենց կարեւոր հմտություններ ձեռք բերել ու բարձրացրել միջմշակութային իրազեկությունը:

Բացման խոսքին հաջորդեցին հետևյալ խմբային քննարկումները`

Ռեսուրսների ստեղծումը եւ տեղեկատվության կառավարումը
ՏՀՏ-ների կիրառումը կրթական ոլորտում
ՏՀՏ-ները եւ դպրոցի կառավարումը
ԻՀԿ-ն որպես նոր հնարավորությունների աղբյուր
Դպրոցների համագործակցություն, համատեղ ծրագրեր
ԻՀԿ – համայնք կապերը



Որպես համաժողովի շարունակություն` մի քանի տասնյակ մասնակիցներ պատրաստակամություն հայտնեցին իրականացնել փորձի փոխանակում: Մասնավորապես, համաժողովին ձեռք բերված տեղեկություններն ու գիտելիքները նրանք կփոխանցեն իրենց տեղական դպրոցներին ու համայնքներին: Գործընթացը կկոորդինացնեն ու կվերահսկեն ՀԴՓԾ մարզային աշխատակիցները:







11 Դեկտեմբեր 2006


ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԻՀԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ - ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը հայտատարում է ցանցում ընդգրկված դպրոցների Ինտերնետ համակարգչային կենտրոնների պատասխանատուներից տեխնիկական վերապատրաստման դասընթացների համար վերջին խմբերի ձևավորման գործընթացի մեկնարկը:
Ցանկացողներին առաջարկվում է 2 տիպի վերապատրաստում Երևանում` համակարգչային հիմնական գրագիտության դասընթացի 2 խումբ և ինտերնետային էջերի պատրաստման դասընթացի մեկ խումբ: մանրամասն »

28 Նոյեմբեր 2006


ՀԴՓԾ Կրթական Համաժողով - ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՏՀՏ-ՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀԱՆՈՒՆ ՎԱՂՎԱ
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում Փրոջեքթ Հարմոնին հայտարարում է “Բացահայտելով ՏՀՏ-ներն այսօր` հանուն վաղվա” խորագրով ՀԴՓԾ ցանցային կրթական համաժողովի մեկնարկը: Համաժողովը կներկայացնի Ինտերնետ համակարգչային կենտրոնների (ԻՀԿ) կիրառման լավագույն օրինակները: Դպրոցների տնօրենները, ԻՀԿ աշխատակիցները և ուսուցիչները կկիսեն ՀԴՓԾ ցանցի գործընկերների հետ իրենց առավել հաջողված նորարարական փորձը և գիտելիքները: Համաժողովին ներկայացվող հիմնական թեմաներն են` Ռեսուրսների ստեղծում և տեղեկատվության կառավարում, ՏՀՏ-ի կիրառումը կրթական ոլորտում, ՏՀՏ և դպրոցի կառավարում, ԻՀԿ-ը որպես նոր հնարավորությունների աղբյուր,
Դպրոցների համագործակցություն, համատեղ ծրագրեր և ԻՀԿ – համայնք կապեր:


ԱՄՍԱԹԻՎ. 2006թ-ի նոյեմբերի 21-22

ՎԱՅՐ. Ք. Երևան, Արմենիա Մարիոթ հյուրանոց

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ. Միջոցառումը կազմակերպված է միայն ՀԴՓԾ դպրոցների համար, և ՀԴՓԾ բոլոր 330 դպրոցները հրավիրվում են համաժողովին: Յուրաքանչյուր դպրոց պետք է ներկայացնի միայն 1 հոգի` կամ դպրոցի տնօրեն, կամ ԻՀԿ աշխատակից կամ ԻՀԿ աշխատանքներին ակտիվորեն ներգրավված ուսուցիչ: ԻՀԿ աշխատակից և ուսուցիչ կարող են գրանցվել միայն իրենց մասնակցությունը դպրոցի տնօրենի հետ հաստատելուց հետո: Չգրանցված անձանց մուտքը համաժողով կարգելվի:

ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ. Շուտով համաժողովի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացվի ՀԴՓԾ կայքի հետևյալ հղման ներքո. http://www.ascp.am/docs/conf_agenda_am.pdf

ԳՐԱՆՑՈՒՄ. Համաժողովին մասնակցելու համար ՀԴՓԾ ցանցի դպրոցների ներկայացուցիչները պետք է գրանցվեն առցանց մինչև հոկտեմբերի 31-ը: Հոկտեմբերի 31-ից հետո լրացված թերթիկները կհամարվեն անվավեր: Բոլոր գրանցված մասնակիցները ճիշտ գրանցման դեպքում կստանան գրանցման էլ. հաստատում: Համաժողովի մասնակցության առցանց հայտը լրացնելու համար, խնդրում ենք այցելել հետևյալ հղումը.
http://www.ascp.am/forms/conf/

19 Հոկտեմբեր 2006


Հայ-ամերիկյան համագործակցային ծրագրերը շարունակվում են
Հոկտեմբերի 12-13-ին "Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի" շրջանակներում իրականացվեց ուսուցիչների վերապատրաստման դասընթաց նոր ուսուցիչների համար: Դասընթացի նպատակն էր վերապատրաստել նոր ուսուցիչների մի խումբ, ովքեր ամերիկյան դպրոցների հետ համագործակցելով կիրականացնեն օնլայն ծրագրեր, ցուցադրել նախկինում իրականացված հաջող ծրագրերն ու նրանց արդյունքները, ինչպես նաև ներկայացնել ամերիկյան պատմությունը, մշակույթը և կրթական համակարգը:

Դասընթացին մասնակցեցին Հայաստանի տասնմեկ մարզերը ներկայացնող 25 ուսուցիչներ: Բացի նոր ընտրված ուսուցիչներից, դասընթացին ներկա էր նաև համագործակցային ծրագրերի նախկին մասնակից, Գավառի թիվ 9 դպրոցի ուսուցչուհի Շուշան Բադեյանը, որը ներկայացրեց ԱՄՆ-ի Բելգրադի միջին դպրոցի հետ անցկացրած իր ծրագիրը` արդյունքները, ձեռքբերումները, ինչպես նաև ՀԴՓԾ ծրագրում մասնակցելու առավելությունները: Մյուս հաջողված համագործակցային ծրագրերը նույնպես ոգեշնչեցին նոր ուսուցիչներին` ցուցադրելով լիարժեք համագործակցությունը և դրա կայունությունը:

Դասընթացը հնարավորություն ընձեռեց ուսուցիչներին քննարկել համագործակցային ծրագրերն իրականացնելու իրենց գաղափարները: Դասընթացի վերջում ուսուցիչները լավ պատկերացում ունեին ինտերնետի վրա հիմնված միջազգային համագործակցության մասին: Նրանք կիսեցին իրենց ոգևորվածությունը և գոհունակությունը և նշեցին, թե որքան արժեքավոր էր դասընթացն իրենց համար:



19 Հոկտեմբեր 2006


Փրոջեքթ Հարմոնին հրապարակել է ՀԴՓԾ Փոքր դրամանշնորհների մրցույթի արդյունքները
"Փրոջեքթ Հարմոնի" կազմակերպության հայաստանյան գրասենյակը սիրով հրապարակում է Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում հայտարարված 2006-2007 թթ. Փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքները:

Իննսուն մեկ ստացված հայտերից ընտրվել են Հայաստանի տասնմեկ մարզերը ներկայացնող քսան յոթ հայտեր: Ընտրությունը կատարվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, "Հարմոնիա" Տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի, ինչպես նաև "Փրոջեքթ Հարմոնի" կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակիցներից կազմված հանձնաժողովի որոշման արդյունքում: Ծրագրերը, որոնք հիմնականում միտված են ընտրական գործընթացի իրազեկման բարձրացմանը, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության հիմունքների տարածմանը, դպրոցի, ԻՀԿ–ի և համայնքի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև հայալեզու կրթական ռեսուրսների ստեղծմանը, կիրականացվեն 2006 թ. հոկտեմբերից մինչև 2007 թ. մարտ ընկած ժամանակահատվածը:

14 Սեպտեմբեր 2006


Ցուցադրել արխիվը ըստ ամսաթվի »    




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA