Դասապլաններ

Դասապլանները հանդիսանում են արդյունավետ դասավանդման հիմնական բաղադրիչ մասը: Դրանք ուսուցիչներին հնարավորություն են տալիս ավելի ճիշտ կազմակերպել իրենց աշխատանքը` դասավադման ռազմավարության մեջ ներառելով առկա ժամանակը, ձեռքի տակ ունեցած ռեսուրսները, առաջադրանքների ծավալը, մասնակիցների հետ աշխատանքի ձևը և այլն: Նվիրված լինելով Հայաստանի կրթական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծման գործին` Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձրել դիդակտիկ օնլայն օժանդակ նյութերին, որոնք մշակվել են հայ ուսուցիչների կողմից` Փրոջեքթ Հարմոնիի աշխատակիցների և կրթական մասնագետների առաջնորդությամբ:
Դասապլանների թեորետիկ և գործնական համատեղումը համակարգչի և ինտերնետի հետ ոչ միայն ինֆորմատիկայի այլ նաև այլ առարկաների դասավանդման ժամանակ դեռ զարգացման կարիք ունի` ավանդական դասավանդման կարծրատիպերից հեռանալու համար: Հարկավոր է գիտակցել, որ ինտերնետային էջի այս հատվածում ներկայացված օնլայն դասավանդման ուղեցույցները և դասապլանների օրինակները պետք է դիտարկվեն որպես այդ բնագավառում գոյություն ունեցող վակուումը լրացնելու առաջին փորձեր: Ձեր առաջարկությունները և կարծիքները խնդրում ենք ուղարկեք կրթական բաժնի ղեկավար Անուշ Շահվերդյանին anush@projectharmony.am ինտերնետային հասցեով:

Անգլերեն լեզվի դասապլաններ - 2004թ-ի մայիս եւ հունիս ամիսներին անգլերեն լեզվի 27 ուսուցիչներ մասնակցեցին անգլերեն լեզվի դասապլանների մրցույթին, որը կազմակերպվել էր Փրոջեքթ Հարմոնիի հայաստանյան գրասենյակի եւ Հայաստանում Բրիտանական Խորհրդի կողմից: Դրա նպատակն էր հնարավորություն ընձեռել Հայաստանի տարբեր մարզերի ուսուցիչներին փոխանակել համակարգիչը անգլերեն լեզվի դասավանդման մեջ օգտագործման իրենց փորձը: Մրցույթին ներկայացված բոլոր դասապլաններին կարող եք ծանոթանալ այստեղ` http://projects.ascp.am/elpc/

Հայկական տոներ կրթական ծրագիր - Այս ծրագրի շրջանակներում 7-ից 9-րդ դասարանների աշակերտների ջանքերով ստեղծված հայալեզու ինտերնետային էջերը ներկայացնում են հայկական կրոնական եւ աշխարհիկ տոնացույցում ամփոփված հայկական տոներն ու նրանց սկզբնաղբյուրները, տոնի պատմությունը, զարգացումն ու ավանդույթները: Ներկայացված ինտերնետային էջերը կարող են օգտագործվել տարբեր տարիքային խմբերի կողմից կրոնի պատմության, գրականության, արվեստի պատմության, տնարարության ու կերպարվեստի դասաժամերին՝ որպես լրացուցիչ օնլայն ռեսուրսներ: http://projects.ascp.am/holidays/

«Հայ գրականության օնլայն դասի պլաններ» ծրագիրը (հայերեն) - Այս էջը պարունակում է հայ գրականության 7-րդ, 8-րդ դասարանների համար պետական ուսումնական պլանով նախատեսված ծրագրին լրացում հանդիսացող մի քանի դասի պլաններ: Ընտրված հեղինակներն են` Գրիգոր Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Գրիգոր Զոհրապ, Ակսել Բակունց եւ Վիլյամ Սարոյան: http://literature.ascp.am

Քաղաքացիական Կրթության Օնլայն Գրադարան (հայերեն) - Այս էջը պարունակում է քաղաքացիական կրթության ավելի քան 20 աղբյուր, որը կհարստացնի ուսումնական պլանը: http://library.projectharmony.am

Քաղաքացիական Կրթության Նախաձեռնություն ծրագրի օնլայն դասի պլաններ (հայերեն) - Այս էջը պարունակում է 8-րդ, 9-րդ եւ 10-րդ դասարանների քաղաքացիական կրթության ուսումնական պլանից ընտրված եւ ստեղծված դասի պլաններ, որոնք լրացնում են պետական ծրագիրը: http://projects.ascp.am/civic/





^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA