Միջ-Հայաստանյան ծրագրեր

Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հիմնահար նպատակներից է ոչ միայն միջազգաjին, այլ նաեւ հայաստանյան հաստատությունների միջեւ համագործակցության հաստատումը: Իրականացնելով հայալեզու միջմարզային ծրագրեր՝ Փրոջեքթ Հարմոնին ասիճանաբար ընդլայնում է մասնակիցների շրջանակները եւ մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռում անգլերեն լեզվին չտիրապետող ուսուցիչների համար:

Հայաստանյան դպրոցների մասնակցությամբ իրականցվող ծրագրերը հիմնականում ընթանում են ավագ ուսուցչի առաջնորդությամբ: Ծրագրի մեկնարկից առաջ անցնելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմանն ու ծրագրի նպատակներին եւ ակնկալիքների բացահայտմանը նվիրված կողմնորոշման դասընթաց՝ ուսուցիչն իր ստացած գիտելիքն ու փորձն է փոխանակում մասնակից աշակերտների հետ: Ծրագրերն իրականացնելիս ՓՀ կազմակերպությունը համագործակցում է նաեւ տեղական փորձագետների հետ, որոնք իրենց խորհրդատվություն են առաջարկում մասնակիցներին՝ հաճախ նաեւ անձնապես մասնակցելով ծրագրին:

Հայաստանյան դպրոցների մասնակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքում ստեղծվում են ինտերնետային էջեր, ինչպես նաեւ իրականացվում շարունակական օնլայն ծրագրեր, որոնք անչափ օգտակար են մասնակիցների համար: Մեծ թվով աշակերտներ հանրավորություն ունեն մասնակցել բացառիկ եւ նորարարական ծրագրերի՝ ձեռք բերելով տեխնոլոգիական արժեքավոր գիտելիքներ եւ զարգացնելով համագործակցության համար անհրաժեշտ հմտություններ: Ուսուցիչները եւս հնարավորություն ունեն զարգացնել իրենց համակարգչային գիտելիքները եւ իրենց փորձը փոխանակել այդ ոլորտում աշխատող մասնագետների հետ:

«Պատանի լրագրողներն օնլայն» ծրագիր
2005թ. մայիսի 30-ին Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ »Պատանի լրագրողներն օնլայն« ծրագրի ամփոփիչ հանդիպումը: Ծրագրի 16 հաղթող մասնակիցները, ծրագրի փորձագետները եւ այնպիսի հայտնի լրագրողներ, ինչպես Գայանե Փայտյանը »հ2« հեռուստաալիքից եւ Կարեն Մաթոսյանը »Արմենիա« հեռուստաընկերությունից, հանդիպեցին կլոր սեղանի շուրջ եւ քննարկեցին արդի լրագրողական խնդիրներ եւ ֆորումի ընթացքում բարձրացված հարցեր: Հյուրերը եւ փորձագետները պատասխանեցին աշակերտների հարցերին, իրենց կարծիքը արտահայտեցին օնլայն տարածքում երեխաների տեղադրված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ մի քանի խորհուրդ տվեցին այն աշակերտներին, որոնք ցանկություն հայտնեցին շարունակել իրենց ուսումը լրագրության բնագավառում:

Կլոր սեղանից հետո աշակերտները այցելեցին »Նովոյե վրեմյա« (Նոր Ժամանակ) թերթի խմբագրություն, որտեղ Աննա Սաթյանը, ծրագրի մասնակից խորհրդատուներից մեկը, նրանց համար կազմակերպեց ծանոթացում խմբագրության աշխատանքի հետ եւ մանրամասն ցույց տվեց, թե ինչ ճանապարհ է անցնում թերթը մինչ մեր ձեռքերում հայտնվելը: Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը, նույն ծրագրի շրջանակներում երկու հաղթող աշակերտներ` Սարգիս Խանդանյանը Գեղարքունիք մարզից եւ Անի Խաչատրյանը Երեւանից, այցելեցին »Արմենիա« հեռուստաընկերություն եւ մասնակցեցին »Բարի լույս, հայեր« ծրագրին, որտեղ խոսեցին ծրագրում իրենց մասնակցության եւ ծրագրի ընթացքում իրենց ձեռքբերումների մասին: Հաղթող երկու այլ աշակերտներ` Անահիտ Բաբաջանյանը Երեւանից եւ Արփինե Հովսեփյանը Շիրակ մարզից, հարցազրույց տվեցին Մաքս Լիբերթի ռադիոյի լրագրողին, կիսելով տպավորությունները ծրագրում իրենց մասնակցության մասին:

Այս ծրագիրը սկսվել էր ապրիլ ամսին եւ նախատեսված էր ժուրնալիստիկայի բնագավառում հետաքրքրված երիտասարդների համար: Այն բաց էր ՀԴՓԾ /Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիր/ ցանցի դպրոցների բոլոր մարզերի աշակերտների համար:
Ծրագրի նպատակն էր հնարավորություն տալ աշակերտներին լիովին օգտագործել իրենց ստեղծագործական ձիրքը եւ արտահայտել իրենց կարծիքները հոդվածներ գրելու միջոցով, ինչպես նա— զարգացնել իրենց քննադատական մտածողությունն ու հետազոտություններ կատարելու, հարցազրույցներ անցկացնելու եւ գրելու հմտությունները: Թեկնածուների կողմից լրացված դիմումների հիման վրա յուրաքանչյուր մարզից ընտրվել էր ծրագրին մասնակից աշակերտներ: Ծրագրի վերջում յուրաքանչյուր մասնակից աշակերտ ներկայացրեց մեկական հոդված, որոնցից խորհրդատուները ընտրեցին սահմանափակ թվով լավագույնները:
Ծրագրին մասնակցում էին նաեւ խորհրդատուի կարգավիճակով հանդես եկող, արդեն իսկ կայացած լրագրողներ, որոնք խորհուրդների միջոցով ծանոթացնում էին աշակերտներին հաջողակ լրագրության հիմնական սկզբունքներին:


Մոտ ապագայում, որպես ծրագրի վերջնական արդյունք մասնակից աշակերտների եւ խորհրդատուների կողմից կպատրաստվի »Ինչպես գրել հաջողված հոդված« հայալեզու օնլայն կրթական ուղեցույց, որը կպարունակի օնլայն քննարկումների ընթացքում հավաքված օգտակար տեղեկություններն ու նյութերը եւ կտեղադրվի մեր ինտերնետային էջում:


Հայոց Մայրաքաղաքներ
Հոկտեմբերի 6ին Արմավիրի մարզի թվով չորս միջնակարգ դպրոցների` Արամավիրի թիվ1, Արամավիրի թիվ5, Արամավիրի թիվ8, Արազափ գյուղի ԻՀԿ ներ դպրոցական համայնքներին ներկայացրեցին իրենց երկամսյա համատեղ աշխատանքի արդյունքը` ինտերնետային էջ, որը պատրաստվել է “Հայոց մայրաքաղաքներ” մարզային ծրագրի շրջանակներում:

Ծրագրի իրականացման ընթացքումչորս աշղատանքային խմբերը կազմված ոսուցիչներից, աշակերտներից եւ ԻՀԿ աշխատակիցներից հավաքեցին, համակարգեցին եւ խմբագրեցին տեղեկատվություն հաըոց 12 հնամյա քաղաքների վերաբերյալ: Հաջորդ փուլում այդ ամբողջ տեղեկատվությաւնը կազմակերպբեց ինտերնետային էջի տեսքով: Էջը պարունակում է ամբողջական տեղեկատվություն քաքների ստեղծման, պատմության, մաշկույթի, պատմական նշանակության մասին:

Հետագայում նաեւ նախատեսված է մշակել էջի անգլերեն տարբերակը, իսկ հաիերեն տարբերակը հասանելի է http://schools.ascp.am/armavir5/mayraqaxaqner/ հասցեով.


Դասական երաժշտություն եւ անվանի կոմպոզիտորներ
Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակի Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) Արմավիր մարզի կրտսեր կրթական կոորդինատոր Լուսինե Ավանեսյանը իրականացրեց «Դասական երաժշտություն եւ անվանի կոմպոզիտորներ» կրթական ծրագիրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից գործող երգչախմբի ամենաակտիվ 10 աշակերտների հետ 2004 թվի հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը: Ծրագիրը բաղկացած էր 2 փուլից` համակարգչանին դասընթաց եւ երաժշտական գրականության դասախոսություններ, իսկ վերջնարդյունքը` բովանդակալից շնորհանդես հայ կոմպոզիտորների մասին:

Հունիս եւ հուլիս ամիսներին երգչախմբի սաները համակարգչային դասընթաց անցան Էջմիածին թիվ 2 միջնակարգ դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնում (ԻՀԿ): ԻՀԿ-ի աշխատակից Կարինե Աղաջանյանը աշակերտներին ուսուցանեց MS Word, Internet եւ MS Power Point ծրագրերը:

Օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին կազակերպվեցին երաժշտական գրականության դասախոսություններ շաբաթական մեկ անգամ հաճախությամբ: Դասախոսություններ կարդալու էին հրավիրված Կոմիտասի անվան պետ.Կոնսերվատորիայից եւ Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանից հրավիրված կամավոր ուսանողներ` Լուսինե Սարգսյանը եւ Աննա Կոշկարյանը: Երգչախմբի աշակերտները, որոնք նաեւ հաճախում են տարբեր երաժշտական դպրոցներ, ցավոք, հնարավորություն չունեն լսելու դասական երաժշտության նմուշներ իրենց երաժշտական գրականության դասերին: Սա իրենց համար բացառիկ հնարավորություն էր, օգտվելով օնլայն ռեսուրսներից եւ լսելով դասախոսությունները, ծանոթանալ կոմպոզիտորների կյանքին ու գործունեությանը ու լսել դասական երաժշտության գոհարներից:

Սեպտեմբեր ամսին ԻՀԿ-ի աշխատակից Քրիստինե Սարգսյանը եւ դասախոսող Աննա Կոշկարյանը մի քանի աշակերտների հետ միասին պատրաստեցին շնորհանդես հայկական դասական երաժշտության եւ հայ կոմպոզիտորների մասին` մոտ 40 սլայդերից կազմված:
Հոկտեմբերի 4-ին շնորհանդեսը ներկայացվեց եւ նվիրվեց ուսուցչի տոնին:


Պարույր Սեւակ - 80
2004 թ.-ի ապրիլ եւ մայիս ամիսներին Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Էջմիածին քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացրեց «Պարույր Սեւակ - 80» ծրագիրը` Արմավիրի կրտսեր մարզային կրթական կոորդինատոր (ԿՄԿԿ) Լուսինե Ավանեսյանի նախաձեռնությամբ: Ծրագիրը բաղկացած էր երկու մասից` տուն-թանգարանի միջոցառումից եւ 150 սլայդանի շնորհանդեսով բաց դասից:

Ապրիլի 17-ին բանաստեղծի հարազատ Զանգակատուն գյուղում` տուն-թանգարանում, փոքրիկ միջոցառմամբ էլ բացվեց ծրագիրը: Քառասուներկու 7-րդ եւ 9-րդ դասարանցիներ արտասանում, նվագում ու երգում էին ջութակի ձայնակցությամբ:

«Սեւակի թանգարանի ներսում չի եղել նման ելույթ եւ երբեք չի հնչել Սեւակի այնքան սիրած ջութակի ձայն»խոստովանեց թանգարանի տնօրենը: Այս ծրագրի երկրորդ մասը բաց դասն էր շնորհանդեսի հետ միասին, որը տեղի ունեցավ մայիսի 24-ին: Դասն այնպես էր կազմակերպված, որ աշակերտներն իրենք էին վարում այն: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Եզիազարյանի, ԿՄԿԿ-ի, ԻՀԿ-ի աշխատակիցների եւ աշակերտների մեծ ջանքերով ծրագիրն իրականացավ: «Չափազանց հետաքրքիր այս դասը չունի նմանօրինակը դպրոցի պատմության մեջ» նշեց դպոցի տնօրեն Ռ. Սիմոնյանը:

«Պարույր Սեւակ - 80» ծրագրի նպատակն էր աշակերտներին խորապես ծանոթացնել բանաստեղծի կյանքին եւ ստեղծագործությանը` օգտվելով նաեւ օնլայն ռեսուրսներից:


«Երեք Հայաստանի Հանրապետությունները» ծրագիր
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Փրոջեքթ Հարմոնի hայկական գրասենյակը Երեւանում իրականացրեց մի նոր ծրագիր «Երեք Հայաստանի Հանրապետությունները» խորագրով: Ծրագրի հեղինակր եւ իրականացնողն էր Երեւանի մարզային կրտսեր կոորդինատոր Նարինե Այվազյանը: Ծրագրում ընդգրկված էին 9-րդ դասարանի աշակերտներ եւ պատմության ուսուցիչներ Երեւանի 3 դպրոցներից՝
  • Հ. Բժշկյանցի անվան # 129 միջնակարգ դպրոց
  • Հ. Օշականի անվան # 172 միջնակարգ դպրոց
  • # 100 միջնակարգ դպրոց
Ծրագիրը սկսվեց 2004 թ.-ի սեպտեմբերի 20-ին, ավարտական հանդիպումը տեղի ունեցավ Երեւանի Հ. Օշականի անվան # 172 միջնակարգ դպրոցի Ինտերնետ Համակարգչային կենտրոնում 2004թ.-ի հոկտեմբերի 20-ին:

Ծրագրի նպատակն էր արձագանքել սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության տոնին, աշակերտների մեջ սերմանել հետաքրքրություն դեպի հայրենի պատմությունը, խթանել նոր գիտելիքների ձեռքբերմանը եւ պատրաստել շնորհանդեսներ որպես կրթական ռեսուրսներ պատմության դասաժամերին:

Յուրաքանչյուր դպրոցի բարձր դասարանների աշակերտները եւ պատմության ուսուցիչը Ինտերնետ համակարգչային կենտրոնի աշխատակցների աջակցությամբ PowerPoint ծրագրով պատրաստեցին մեկական շնորհանդես նվիրված 20-րդ դարի երեք հայկական հանրապետությունների պատմությանը եւ գործիչներին: Հ. Բժշկյանցի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցը ներկայացրեց առաջին հանրապետությունը /1918-1920թթ/, թիվ 100 միջնակարգ դպրոցը՝ երկրորդ հանրապետությունը /1920-1991թթ/, իսկ Հ. Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցը՝ երրորդ հանրապետությունը /1991-ից մինչ այսօր/:

Արդյունքում երեք շնորհանդեսները միասին կտեղադրվեն դպրոցների ինտերնետային էջերում եւ հետագայում կարող են օգտագործվել որպես կրթական ռեսուրս պատմության դասերի դասապրոցեսում:

«Խաղաղություն մեր աշխարհին» ծրագիր
2004 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի շրջանակներում նախաձեռնվեց «Խաղաղություն մեր աշխարհին» խորագրով ծրագիրը, որի հեղինակն ու կազմակերպիչն էր Երեւանի Կրտսեր Մարզային Կրթական Կոորդինատոր (ԿՄԿԿ) Վիկտորյա Բաղդասարյանը: Ծրագիրը նվիրված էր Խաղաղության Միջազգային Օրվան (21 սեպտեմբերի), ինչպես նաեւ նպատակ ուներ մեծարել Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), որն ամբողջ աշխարհով մեկ ճանաչված է իր բազմաթիվ խաղաղարար եւ խաղաղապահ գործողություններով:

Այս ծրագիրը նախաձեռնելիս նախ եւ առաջ ցանկացել ենք բարձրացնել երիտասարդ սերնդի իրազեկությունը այնպիսի երեւույթների մասին, ինչպիսիք են խաղաղարարությունն ու խաղաղապահությունը, ինչպես նաեւ տարածել խաղաղության մասին եւ դրան նպաստող գաղափարներ: Բացի այդ, ծրագրի նպատակներից մեկն էր հանրությանը տեղյակ պահել Հայաստանի Խաղաղապահ Ուժերի գոյության, ինչպես նաեւ այն խաղաղապահ առաքելությունների մասին, որոնց իրենք մասնակցություն են ցուցաբերել: Այս հարցում մեզ սիրով աջակցեց Հայաստանի Խաղաղապահ Գումարտակի հրամանատարությունը, որի հետ կապ հաստատվեց անհրաժեշտ ինֆորմացիա եւ նկարներ ձեռք բերելու համար:

Երեւանի 7 միջնակարգ դպրոցներից տարբեր տարիքային խմբերի երեխաներ էին ներգրավված ծրագրի մեջ: Մասնակից դպրոցներն էին`
  • Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց
  • Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց
  • Դ. Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոց
  • թիվ 105 միջնակարգ դպրոց
  • Հ. Կարապենցի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց
  • Լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոց
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ծրագրի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռնվել գործի դնել իրենց ողջ երեւակայությունը եւ նկարների, շարադրությունների ու բանաստեղծությունների միջոցով արտահայտել խաղաղության ընկալումն իրենց աչքերով:

Որպես ծրագրի վերջնական արդյունք պատրաստվեց հայալեզու ինտերնետային էջ, որը պարունակում է տեղեկատվություն ՄԱԿ-ի, Խաղաղապահ Ուժերի վերաբերյալ, ինչպես նաեւ իր մեջ ներառում է երեխաների աշխատանքները:

Ծրագրի շրջանակներում պատրաստված ինտերնետային էջի շնորհանդեսը տեղի ունեցավ 2004թ. -ի հոկտեմբերի 28-ին Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Խաղաղապահ Գումարտակի հրամանատար մայոր Տոնոյանը, ավագ լեյտենանտ Թարոյանը, «Փրոջեքթ Հարմոնի» գրասենյակի ներկայացուցիչ` ծրագրի կոորդինատոր Քրիստինե Ճգնավորյանը, մի շարք կրթական կոորդինատորներ, մասնակից դպրոցները եւ մի քանի տնօրեններ:

«Հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի եւ նմանատիպ այլ հիասքանչ նախաձեռնությունների ծնունդ կտա»,- նշեց իր խոսքում մայոր Տոնոյանը: Ակնկալում ենք, որ մեր էջը կծառայի որպես օգտակար կրթական ռեսուրս մայրենի լեզվով, ինչպես նաեւ ըստ արժանվույն կներկայացնի այն հսկայական աշխատանքը, որը կատարվել է թե' տեղեկատվություն հայթհայթող եւ թե' ստեղծագործող աշակերտների կողմից: Մեր ինտերնետային էջում զետեղված ինֆորմացիային եւ աշխատանքներին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այն այցելել http://projects.ascp.am/peace/ հասցեով:

«ՈՒմ անունն է կրում իմ դպրոցը»
Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Երեւանում իրականացրեց ծրագիր «ՈՒմ անունն է կրում իմ դպրոցը» անվանումով: Դրան մասնակցեցին այդ ծրագրի կազմակերպիչ եւ համակարգող Երեւանի կրտսեր մարզային կրթական կոորդինատոր (ԿՄԿԿ) Սոնա Հակոբյանի 5 դպրոցները.

  • Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոց
  • Երեւանի Ա. Սախարովի անվան թիվ 69 միջնակարգ դպրոց
  • Երեւանի Հ. Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոց
  • Երեւանի Ա. Լեոյի անվան թիվ 65 միջնակարգ դպրոց
  • Երեւանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոց
Ծրագրի առաջին փուլի ընթացքում մասնակից խմբերի կողմից ստեղծվեցին Power Point ծրագրով պատրաստված շնորհանդեսներ այն անձերի մասին, ում անուններն են կրում իրենց դպրոցները: Երկրորդ փուլում պատրաստված շնորհանդեսների հիման վրա ստեղծվեցին ինտերնետային էջեր ու տեղադրվեցին դպրոցների ինտերնետային էջերում, որը կհեշտացնի աշխարհի ցանկացած տեղից էջի այցելուներին ստանալ համապատասխան տեղեկություններ:

2004թ.-ի սեպտեմբերի 16-ին Երեւանի Հ.Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «ՈՒմ անունն է կրում իմ դպրոցը» ծրագրի ավարտական շնորհանդեսը: Աշակերտները ներկայացրեցին իրենց աշխատանքները, պատմեցին ինչպես Ինտերնետ Համակարգչային Կենտրոնի (ԻՀԿ) աշխատակիցների օգնությամբ սովորեցին օգտվել տարբեր ծրագրերից, նաեւ զարգացրեցին ինտերնետից անհրաժեշտ ինֆորմացիա հայթհայթելու իրենց հմտությունները: Միջոցառման ավարտից հետո բոլորի կողմից նշվեց պատրաստված շնորհանդեսները իրենց դպրոցներում այդ անձանց տարելիցներին նվիրված միջոցառումների ժամանակ որպես օժանդակ նյութ կիրառելու մտադրության մասին, իսկ երկու դպրոցների աշակերտները որոշեցին շարունակել ծրագրի ընթացքում սկսված համագործակցությունը թանգարանների հետ .Երեւանի Դ.Սախարովի անվան թիվ 69 միջնակարգ դպրոց - Մոսկվայի Ա. Սախարովի անվան թանգարան; Երեւանի Դ. Դեմիճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոց - Երեւանի Դ. Դեմիճյանի անվան թանգարան, որտեղից ստացած նյութերով կշարունակեն համալրել իրենց աշխատանքները:

«Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» Միջմարզային օնլայն ծրագիր
Փրոջեքթ Հարմոնիի (ՓՀ) հայկական գրասենյակը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Երեւանում իրականացրեց մի հրաշալի ծրագիր «Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» անվանումով: Այս օնլայն ծրագիրը, որն իրականանացվեց մարտի 29-ից մինչեւ հունիսի 4-ը, հնարավորություն տվեց 6-10րդ դասարանների միակողմանի ծնողազուրկ 19 երեխաներին կիսելու իրենց դժվարություններն ու հաջողությունները եւ իրենց հուզող հարցերի պատասխանները հոգեբարոյական աջակցության հետ մեկ տեղ ստանալ փորձագետից: Ծրագրի հեղինակն ու իրականացնողը Երեւանի մարզային կրտսեր կրթական կոորդինատոր (ՄԿԿԿ) Ալլա Սարգիսովան էր:

Մասնակից դպրոցներն էին`

Երեւան`
  • Երեւանի թիվ 106 «Վարդանանց Ասպետներ» կրթահամալիր
  • Երեւանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոց
  • Երեւանի Հ. Բժշկյանցի (այի) անվան թիվ 129 միջնակարգ դպրոց
  • Երեւանի թիվ 198 միջնակարգ դպրոց
  • Երեւանի թիվ 166 միջնակարգ դպրոց
  • Երեւանի թիվ 163 միջնակարգ դպրոց
  • Երեւանի թիվ 7 հատուկ դպրոց
  • Հանրապետական թիվ 1հատուկ կրթահամալիր
Շիրակ`
  • Գյումրու թիվ 4 գիշերօթիկ դպրոց
Օնլայն ֆորումին մասնակցում էին նաեւ օնլայն ծրագրերի համակարգող Երեւանի ՄԿԿԿ Նարինե Այվազյանը, երկու հոգեբան եւ ուսուցիչներ:
Ծրագրի ընթացքում աշակերտներին տրվեց ստեղծագործական առաջադրանք «Իմ երազանքների տունը» թեմայով:
Ֆորումի ավարտից հետո Երեւանի ՄԿԿԿ Արեւիկ Մուրադյանի ջանքերով ստեղծվեց ինտերնետային էջ, որը նվիրված էր ինչպես աշակերտներին, այնպես էլ նրանց ստեղծագործական աշխատանքների արդյունքների ներկայացմանը լայն հասարակությանը: Էջի շնորհանդեսը տեղի ունեցավ 2004թ.-ի հունիսի 4-ին Երեւանի Հ. Բժշկյանցի (Գայի) անվան թիվ 129 միջնակարգ դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնում (ԻՀԿ): Շնորհանդեսին ներկա էին ծրագրի մասնակից աշակերտները, ուսուցիչները, Փրոջեքթ Հարմոնի (ՓՀ) հայկական գրասենյակի փոխտնօրեն Ահարոն Ուելչը, Երեւանի ծրագրի կոորդինատոր Քրիստինե Ճգնավորյանը, Երեւանի եւ Գյումրու մարզային կրթական կոորդինատորները, Երեւանի համայնքային կապերի զարգացման կոորդինատոր Ռուբեն Շուխյանը եւ Երեւանի Նոր Նորք համայնքի կրթության եւ մշակույթի բաժնի աշխատակից Սեդա Վանյանը: Ինտերնետային էջի ներկայացմանը զուգահեռ ծրագրին մասնակից աշակերտները հանդիսատեսին ներկայացնում էին իրենց կենսագրությունը, իրենց ստեղծագործական աշխատանքները, երգեր, պարեր:
Շնորհանդեսը եզրափակվեց ներկաների ելույթներով եւ առաջարկվեց ինտերնետային էջը շարունակաբար թարմացնել աշակերտների մասին նորություններով: Նաեւ ստեղծել վիրտուալ ցուցահանդես-վաճարք, որտեղ կներկայացվեն աշակերտների ստեղծագործական աշխատանքները:
«Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» ծրագրի ինտերնետային էջի հասցեն է ՝ http://projects.ascp.am/family/, որը նպատակ ունի հովանավորներ գտնելու ծրագրի մասնակից աշակերտների համար:

Մայրեր եւ դուստրեր
Փրոջեքթ Հարմոնի (ՓՀ) հայկական գրասենյակը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Երեւանում իրականացրեց մի նոր հետաքրքիր օնլայն ծրագիր «Մայրեր եւ դուստրեր» անվանումով: Ծրագիրը, որն իրականանացվեց մարտի 9-ից մինչեւ ապրիլի 5-ը, նվիրված էր կանանց մեկամսյակին, որը Հայաստանում տոնում են մարտի 8-ից ապրիլի 7-ը: Այս առիթով էլ ծրագրի մասնակցության համար հրավիրվեցին ՀԴՓԾ-ի ցանցում ընդգրկված Երեւանյան 6 դպրոցների (3 հանրակրթական եւ 3 հատուկ) ակտիվ աշակերտուհիներ եւ նրանց մայրիկները`
  1. Վ. Դավթյանի անվան # 149 միջնակարգ դպրոց
  2. Վ. Պետրոսյանի անվան # 51 միջնակարգ դպրոց
  3. Վ. Սարոյանի անվան # 138 միջնակարգ դպրոց
  4. Հանրապետական # 1 հատուկ կրթահամալիր
  5. Որբ եւ ծնողական խնամքից զուրկ երեխաների թիվ 3 հատուկ դպրոց
  6. Լսողության խանդառում ունեցող երեխաների թիվ 9 հատուկ դպրոց
Այս հետաքրքիր թեմայի շուրջ օնլայն քննարկումների ինչպես նաեւ օֆլայն հանդիպումների միջոցով ծրագիրը նպատակ ուներ մտերմացնել հանրակրթական եւ հատուկ դպրոցների երեխաներին, ավելի բնական եւ փոխըմբռնելի դարձնելով միմյանց հետ շփումը: Օնլայն քննարկումների թեմաներն էին`
  • Մի փոքր մեր մասին
  • Երբ ես դառնամ մայրիկ
  • Զրուցում են մեր մայրիկները
  • Հայտնի կանայք մոր դերում
  • Շնորհավորում ենք մայրիկներին
Ծրագրի վերջում բոլոր մասնակիցները միմյանց հանդիպեցին ծրագրի մասնակից Երեւանի Վ. Դավթյանի անվան # 149 միջնակարգ դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնում (ԻՀԿ), որտեղ ծրագրի բոլոր մասնակից աղջիկները նվերներ ստացան Փրոջեքթ Հարմոնի Հայկական գրասենյակի կողմից, իսկ մասնակից մայրիկները` իրենց իսկ դուստրերի ձեռքերով պատրաստաված նվերներ:

Այս ծրագրի շնորհիվ աշակերտները բավականին տեղեկություն ստացան նաեւ հայտնի կանանց կյանքի մանրամասների մասին, փնտրելով հետեւյալ ինտերնոտային էջերը`

http://www.myhero.com/myhero/hero.asp?hero=famousMothers
http://www.sophialoren.com/about/bio8.htm

Մասնակցությունը օնլայն ֆորումին հնարավորություն տվեց հանրակրթկան դպրոցների աշակերտներին նոր ընկերներ ձեռք բերել հատուկ դպրոցներից, ինչպես նաեւ քննարկման նոր թեմաներ, միմյանց հետ փոխանակված կարծիքներ ոչ միայն օնլայն տարածքում, այլ նաեւ ամենօրյա կյանքում:

Մենք ուզում ենք ծառայել բանակում
2004 թ.-ի հունվարի 28-ին Հայաստանը տոնեց Հայկական բանակի օրը, իսկ մոտ մեկ ամիս անց` փետրվարի 23-ին, Վարդանանց տոնը:
Եվ այս տոների կապակցությանբ Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակը որոշեց իրականացնել մի ծրագիր հատուկ տղաների համար Երեւանի «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 կրթահամալիրի եւ Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի ընդհանուր թվով 20 տղա աշակերտի հետ: Ծրագրի նպատակն էր տղաներին, որոնք պատրաստվում են ապագա զինվոր դառնալ, տալ հնարավորին չափ սպառիչ տեղեկություններ հայկական, ինչպես նաեւ այլ երկրների բանակների մասին: Բացատրել բանակում ծառայելու կարեւորությունը երկրի համար, պատասխանել մասնակիցների բոլոր առաջացած հարցերին, որպեսզի հնարավորին չափ նախապատրաստել նրանց բանակային կյանք մուտք գործելուն եւ արթնացնել նրանց մեջ ծառայելու ցանկություն:

2004 թ.-ի մարտի 1-ին Երեւանի թիվ18 հատուկ դպրոցը ջերմ հյուրընկալություն ցուցաբերեց Երեւանի «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 կրթահամալիրի աշակերտներին: Power Point ծրագրով պատրաստված երկու պրեզենտացիա հայերեն լեզվով ցուցադրվեցին դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնում (ԻՀԿ): Միջոցառմանը ներկա էին երկու դպրոցների տնօրեններ` պ-ն Ժորա Մուրադյանը եւ պ-ն Յուրի Ջիլավյանը, երկու ԻՀԿ-ների աշխատակիցները, ծնողները, ՓՀ կազմակերպության ներկայացուցիչները եւ ռազմավարության ոլորտում փորձագետ պ-ն Քերոբյանը: Փորձագետը պատրաստակամորեն բարյացակամ պատասխանեց տղաների բոլոր հարցերին եւ ապագա համագործակցության մի առաջարկ արեց` հրավիրելով Երեւանի «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 կրթահամալիրի տղաներին մասնակցել պրակտիկ դասընթացների, որոնք կազմակերպվում են Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցում:

Երեւանի «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 կրթահամալիրի աշակերտների ներկայացրած նյութը նվիրված էր Վարդանանց օրվան, նրա նախապատմությանը. այն պատմեց ազգային հերոս եւ զորավար Վարդան Մամիկոնյանի մասին: Ելույթի վերջում տղաները պատմեցին նաեւ իրենց լավ բարեկամ ԱՄՆ-ում` «Վարդանանց Ասպետներ» բարեգործական կազմակերպության մասին, որի անւնն էլ կրում է իրենց կրթահամալիրը:
Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի սաները պատմեցին, թե ինչպես է տոնվում բանակի օրը Հայաստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Միջոցառումը գեղեցիկ ավարտեցին Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի տղաները` կատարելով ազգային մի երգ:

Աշխարհը երեխաների աչքերով
2004 թ. -ի ապրիլի 6-ին Երեւանի թիվ 105 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Աշխարհը երեխաների աչքերով» ծրագրի ավարտական շնորհանդեսը: Դրան մասնակցեցին այդ ծրագրի կազմակերպիչ եւ համակարգող Երեւանի կրտսեր կրթական մարզային կոորդինատոր (ԿԿՄԿ) Վիկտորյա Բաղդասարյանի 7 դպրոցները.

Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց
Երեւանի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց
Երեւանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոց
Երեւանի թիվ 105 միջնակարգ դպրոց
Երեւանի թիվ 116 միջնակարգ դպրոց
Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոց
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծրագրի բուն տեւողությունը 2 ամիս էր, եւ այն հետապնդում էր մի քանի նպատակ: Դպրոցներից յուրաքանչյուրը վիճակահանությամբ ընտրել էր մի երկիր, որ պետք է ներկայացներ Power Point ծրագրի օգնությամբ: Երկու ամսվա ընթացքում երեխաները Ինտերնետ Համակարգչային Կենտրոնի (ԻՀԿ) աշխատակիցների օգնությամբ սովորեցին օգտվել այդ ծրագրից, ինչպես նաեւ զարգացրեցին ինտերնետից անհրաժեշտ ինֆորմացիա հայթհայթելու իրենց հմտությունները: Իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում էլ պատրաստեցին երկրները ներկայացնող շնորհանդեսներն ու խորհրդանիշները, որոնք էլ յուրովի ներկայացրեցին հանդիսատեսին: Քանի որ ծրագիրը մրցույթային բնույթ էր կրում, վերջում հաղթող ճանաչվեցին Երեւանի թիվ 116 միջնակարգ դպրոցի սաները, որոնք ներկայացնում էին Գերմանիան: Երկրորդ տեղը զբաղեցրին բոլորին հյուրընկալած — Ֆրանսիան ներկայացնող Երեւանի թիվ 105 միջնակարգ դպրոցի աշակերտները: Իսկ երրորդ պատվավոր տեղը կիսեցին Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոցը եւ Երեւանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը, որոնք ներկայացնում էին Հունաստանն ու Չինաստանը:

Միջոցառմանը ներկա էին «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նա— մի քանի մասնակից դպրոցների տնօրեններ:
Միջոցառման ավարտից հետո բոլորի կողմից նշվեց ծրագրի օգտակարությունն ու պատրաստված շնորհանդեսների կիրառելիությունը որպես օժանդակ ուսումնական նյութ:

Ո՞վ է իմ Վալենտինը
Փրոջեքթ Հարմոնի Հայկական գրասենյակը բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում նվիրված տարբեր ազգային տոներին, որոնց շարքում իր ուրույն տեղը գրավեց Սուրբ Վալենտինի եւ Սուրբ Սարգսի օրերին նվիրված ծրագիրը:

Այս օնլայն ծրագրի նպատակն էր կազմակերպել հետաքրքիր եւ զարմանահրաշ մի միջոցառում նվիրված Սուրբ Վալենտինի եւ Սուրբ Սարգսի օրերին, որի մասնակիցներն էին սիրահարված զույգեր Երեւանի 6 դպրոցներից: Ընտրված զույգերը (22 աշակերտ) անանուն մասնակցեցին օնլայն ֆորումին (առանց նշելու իրենց անունները, տարիքը, դպրոցը եւ դասարանը): Նրանք պետք է փորձեին ճանաչել միմյանց օնլայն տարածքում` պատմելով իրենց մասին եւ հարցեր տալով իրենց դպրոցական կյանքի, գործունեության մասին, ինչպես նաեւ իրենց նախասիրությունների եւ հետաքրքրությունների մասին: Աշակերտները պետք է նշեին այնպիսի մի յուրահատկություն, որով իրենց զույգը կկարողանար իրենց ճանաչել: Եվ այն անձը, որը կգտներ իր զույգին, պետք է շնորհավորական բացիկ ուղարկեր նրան` գրելով բացիկում զույգի իրական անունը:
Իսկ ծրագրի վերջում բոլոր մասնակիցները միմյանց հանդիպեցին ծրագրի մասնակից Երեւանի Ռ. Միրոյանի անվան # 77 միջնակարգ դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնում (ԻՀԿ). առաջին երեք իրար ճանաչած զույգերը հաղթող ճանաչվեցին եւ նվերներ ստացան Փրոջեքթ Հարմոնի Հայկական գրասենյակի կողմից: Այդ օրը աշակերտները ներկայացրեցին նաեւ իրենց իսկ գրած մի շատ գեղեցիկ էքսպրոմտ նվիրված սիրո թեմային, որը տպվել էր հատուկ պատրաստված բացիկների վրա եւ բաժանվեց բոլոր մասնակցներին:
Այս ծրագրի շնորհիվ աշակերտները բավականին տեղեկություն ստացան Սուրբ Վալենտինի եւ Սուրբ Սարգսի օրերի նախապատմության եւ տոնելու ավանդույթների մասին` համեմատելով այդ երկու Սուրբերի մասին հյուսված լեգենդները, բացահայտեցին նրանց տարբերություններն ու նմանությունները:

Աշակերտական Խորհրդարան
Աշակերտական Խորհրդարան խորագրով ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի 5 մարզերի 18 դպրոցների բարձր դասարանցիներին ծանոթանալ եւ գործնական գիտելիք ձեռք բերել ժողովրդավարական համակարգի գործունեության մասին՝ միաժամանակ զարգացնելով իրենց համակարգչային հմտությունները: Փրոջեքթ Հարմոնիի ցանցում ընդգրկված դպրոցների 7-9 դասարանների աշակերտները հնարավորություն են ստացել ձեւավորել իրական խորհրդարան եւ նիստեր գումարել վիրտուալ տարածքում՝ քննարկելով երիտասարդներին հուզող արդի հիմնախնդիրները եւ իրենց հարցերն ուղղելով ՀՀ Ազգային Ժողովի փորձագետներին եւ խորհրդարանականներին: Դպրոցների ներկայացուցիչներն ընտրվել են իրենց հասակակիցների կողմից դպրոցներում կազմակերպված ընտրությունների արդյունքում: Քաղաքացիական կրթության ուսուցիչներից եւ ԱԺ փորձագետներից կազմված հանձնաժողովը խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում աշակերտական խորհրդարանի պատգամավորներին: Աշակերտական Խորհրդարանի անդամները հնարավորություն կունենան այցելել ՀՀ Ազգային Ժողով եւ հանդիպել խորհրդարանականներին: Աշակերտները համատեղ կստեղծեն իրենց ինտերնետային էջը՝ արձանագրելով ստացված գիտելիքն ու արդյունքները:

Հայկական Տոներ Ծրագիր
«Հայկական Տոներ» խորագրով կրթական ծրագրի նպատակը տոներին նվիրված հայալեզու ինտերնետային էջերի ստեղծումն է, որոնց աշխատանքները կիրականացվեն Հայաստանի 6 մարզերի 21 դպրոցների աշակերտների ջանքերով: 5-6 հոգուց բաղկացած աշխատանքային խմբերը կստանան HTML եւ Վեբ դիզայնի գիտելիքներ՝ կիրառելով ստացված հմտությունները տոնի պատմությունը, զարգացումն ու ավանդույթները ներկայացնող ինտերնետային էջերի պատրաստման ընթացքում: Հայ մշակույթի գիտակներն ուսուցիչների հետ մեկտեղ իրենց մասնագիտական օգնությունն են տրամադրել աշակերտներին: Նախատեսվում է իրականացնել նաեւ օնլայն ֆորում, որի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի ներկայացնել տոները, որոնց վրա իրենք աշխատում էին, ինչպես նաեւ քննարկել տոների դերն ու նշանակությունը հայ եւ այլ մշակույթներում: Ստեղծված էջերը հանրությանը կներկայացվեն մայիսին:

Ի՞նչ են մտածում երիտասարդ կանայք
«Ի՞նչ են մտածում երիտասարդ կանայք» խորագիրը կրող կրթական ծրագիրը հնարավորություն է ընձեռում 36 8-10-րդ դասարանների աշակերտուհիներին դեռահասությանը վերաբերող խնդիրները քննարկել տարբեր մարզերում ապրող իրենց հասակակիցների հետ, ինչպես նաեւ այդ հարցերի առնչությամբ ճշգրիտ ինֆորմացիա ստանալ փորձագետներից: Փորձագիտական խմբի անդամներն են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մասնագետները, իտության, կրթության նախարարության աշխատակիցները, Խաղաղության կորպուսի առողջապահության հարցերով եւ Հայկական Կամավորական Կորպուսի կամավորներըը, երիտասարադ կանայք եւ ծնողներ: Ֆորումը կշարունակվի 2 շաբաթ, եւ այդ ընթացքում ստցված գիտելիքն ու հմտությունները մասնակիցները հնարավորություն կունենան մատուցել իրենց հասակակիցներին ինչես ինտերնետային էջի, այնպես էլ տեղեկատվական բուկլետի տեսքով:




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA