Ընդհանուր
ՀԴՓԾ Փոքր դրամաշնորհների արդյունքները

Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում 2006թ. հոկտեմբերից 2007թ. մարտ ամիսների ընթացքում Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակն իրականացրեց բաց մրցույթ §Փոքր դրամաշնորհներ ՀԴՓԾ ցանցի դպրոցներին§ խորագրով:
«Փոքր դրամաշնորհներ ՀԴՓԾ ցանցի դպրոցներին» ծրագրի նպատակն էր աջակցել ՀԴՓԾ դպրոցներին մշակելու և իրականացնելու օնլայն և օֆլայն ծրագրեր, որոնք կխթանեին ՀԴՓԾ ծրագրի նպատակների և առաջնային նախագծերի իրականացումը:

Փոքր Դրամաշնորհների Ծրագրով դպրոցները հնարավորություն ստացան.

  • Ձեռք բերել մրցունակ դրամաշնորհային առաջարկ գրելու հմտություններ,
  • Իրականացնել անկախ ֆոնդահայթայթման ռազմավարություններ,
  • Ամրապնդել ԻՀԿ-դպրոց կապը` ծրագրում դրանց ամբողջական ներգրավմամբ,
  • Մշակել և իրականացնել ծրագրեր ի նպաստ դպրոցի և համայնքի:

Կարդալ մանրամասն



Ծնող-ուսուցիչ խորհրդի ծրագրեր (ԾՈւԽ ծրագիր)

Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի (ՀԴՓԾ) բաղկացուցիչ մասերից մեկը համագործակցությունն է ծնող-ուսուցիչ խորհուրդների հետ, որոնք գործում են Հայաստանի դպրոցներում: Նախաձեռնության նպատակն էր ԾՈւԽ-ի հզորացումը, ինչպես նաև համայնքի անդամների և ծնողների մասնակցության ընդլայնումը ԻՀԿ-ի և դպրոցի աշխատանքներում: Բացի այդ, բոլոր նախաձեռնությունները ուղղված էին ծրագրավորելու և իրականացնելու տարբեր ծրագրեր, որոնք ֆինանսապես կաջակցեին ԻՀԿ-րին և դպրոցներին:

Ընդհանուր առմամբ իրականացվեցին 15 ծրագիր Հայաստանի բոլոր մարզերի 24 դպրոցներում: Ծրագրերի ընդհանուր եկամուտը կազմեց մոտ 1000 ԱՄՆ դոլար: Ծրագրերին մասնակցեցին ընդհանուր թվով ավելի քան 300 մարդ:

Ծնող-ուսուցիչ խորհուրդների հետ անցկացված ծրագրերի ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ - http://ascp.projectharmony.am/docs/pta_report_arm.pdf



Ամսվա լավագույն ԻՀԿ

2004թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Փրոջեքթ Հարմոնի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում, մեկնարկեց Հայաստանի տասնմեկ մարզերի լավագույն ԻՀԿ-ների ամենամսյա ընտրությունը: Դպրոցներին, ԻՀԿ-ներին եւ դրանց պատասխանատուներին ընձեռնվել էր մի եզակի հնարավորույթուն հասարակայնություն ապահովելու իրենց աշխատանքային նվաճումների համար, ինչպես նաեւ հպարտորեն արձանագրելու սեփական ջանքերի առաջընթացը ընթացիկ ամսում: Յուրաքանչյուր մարզի` ամսվա լավագույն ԻՀԿ-ն որոշելու համար, մշակվել են չափանիշներ, հաշվի առնելով հետեւյան հինգ ոլորտները` համայնքային, կրթական, ադմինիստրատիվ, ինքնաֆինանսավորման եւ տեխնիկական:

Յուրաքանչյուր ոլորտ ունի հետեւյան հատկանիշները.

Համայնքային. համայնքից այցելուների քանակը; համայնքին առնչվող ծրագրերի թիվը — որակը; ԻՀԿ-ի գործունեության մեջ համայնքից ընդգրկված կամավորների առկայությունը; համայնքային ներդրումներ ինքնաֆինանսավորման նպատակով

Կրթական. ծրագրերի թիվը; մասնակիցների թիվը; ստեղծված կրթական ռեսուրսների թիվը; համակարգչային դասընթացների զարգացումը եւ օգտագործումը` օգտվելով առցանց կրթական ռեսուրսներից կամ հեռակա ուսուցման նյութերից; դպրոցական վեբ էջի թարմացման թիվը եւ որակը; սեփական նախաձեռնած կրթական ծրագրերի որակը/ թիվը եւ առնչվող թեմաները

Ադմինիստրատիվ. Կարգապահություն: ա) աշխատանքային ժամերի պահպանում; բ/ ԻՀԿ-ի ամսեկան հաշվետվությունների անթերի եւ ժամանակին մուտքագրում; գ/ ԻՀԿ-ի մատյանների ճշգրիտ եւ ժամանակին լրացում; դ/ ՓՀ-ի եւ դպրոցի համատեղ կանոնակարգի խիստ հետեւում; ե/ այս կամ այն հարցում համապատասխան պաատսխանատու անձանց հետ ճիշտ նամակագրություն; log-on համակարգի կանոնների հստակ ընկալումը եւ դրանց պարզաբանումը հաճախորդներին;

Ինքնաֆինանսավորում. ամսեկան համախառն եկամուտը; նվիրատվություն ստանալու համար կատարված քայլերը; ա) պարգեւներ; բ) գրանտեր; գ) նվիրատվություններ; դ) ԻՀԿ-ին առնչվող ծախսերի աջակցության արձանագրություններ; համայնքի համար հնարավոր վճարովի ծառայությունների թիվը եւ բազմազանությունը; ԻՀԿ-ի բարձր մակարդակի գովազդ եւ համագործակցություն լրատվական միջոցների հետ եւ այլն

Տեխնիկական.տեխնիկական կոորդինատորի կողմից արված գնահատում սարքավորումների պահպանման վերաբերյալ; ԻՀԿ-ի աշխատակիցների տեխնիկական հմտությունները եւ վերապատրաստման որակը; ԻՀԿ-ում տեխնիկական վթարների վերացումը

Բոլոր լավագույն ԻՀԿ-ները պարգեւատրվել են լրացուցիչ տեխնիկական սարքերով, անհրաժեշտ գրականությամբ եւ կրթական նյութերով:

Հաջողությամբ իրականացնելով ամսվա «լավագույն ԻՀԿ» ընտրությունները 2004 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին՝ Փրոջեքթ Հարմոնի կազմակերպությունը մտադիր է վերսկսել սույն գործընտացը 2005թ. ապրիլ ամսին:

Սեղմելով ստորեւ բերված հղումը, դուք կտեսնեք մայիս-հոկտեմբեր 2004 թ. լավագույն ԻՀԿ-ների ցանկը ըստ ժամանակացույցի: http://ascp.projectharmony.am/am/archive_best.php

Ի՞նչ են մտածում դեռահաս աղջիկները
«Ի՞նչ են մտածում դեռահաս աղջիկները» խորագիրը կրող կրթական ծրագիրը հնարավորություն ընձեռեց 36 8-10-րդ դասարանների աշակերտուհիներին դեռահասությանը վերաբերող խնդիրները քննարկել տարբեր մարզերում ապրող իրենց հասակակիցների հետ, ինչպես նաեւ այդ հարցերի առնչությամբ ճշգրիտ ինֆորմացիա ստանալ փորձագետներից: Փորձագիտական խմբի անդամներն էին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մասնագետները, Կրթության և գիտության նախարարության աշխատակիցները, Խաղաղության կորպուսի առողջապահության հարցերով եւ Հայկական Կամավորական Կորպուսի կամավորները, երիտասարադ կանայք եւ ծնողներ: Ֆորումը շարունակվեց 2 շաբաթ, եւ այդ ընթացքում ստցված գիտելիքն ու հմտությունները մասնակիցները հնարավորություն ունեցան մատուցել իրենց հասակակիցներին ինչպես ինտերնետային էջի, այնպես էլ տեղեկատվական բուկլետի տեսքով: Ծրագրի արդյունքում լույս տեսավ նաև Ուսուցչի ձեռնարկ, որը ներառում է ուղեցույց ուսուցիչներին, թե ինչպես ստեղծել ու իրականացնել օնլայն ծրագրեր «Ինչ են մտածում դեռահաս աղջիկները» ծրագրի օրինակով: Գրքում ընդգրկված են նաև գործնական առաջարկներ նմանատիպ ֆորում ստեղծելու ու զարգացնելու վերաբերյալ:

«Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» Միջմարզային օնլայն ծրագիր
Փրոջեքթ Հարմոնիի (ՓՀ) հայկական գրասենյակը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Երեւանում իրականացրեց մի հրաշալի ծրագիր «Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» անվանումով: Այս օնլայն ծրագիրը, որն իրականանացվեց մարտի 29-ից մինչեւ հունիսի 4-ը, հնարավորություն տվեց 6-10րդ դասարանների միակողմանի ծնողազուրկ 19 երեխաներին կիսելու իրենց դժվարություններն ու հաջողությունները եւ իրենց հուզող հարցերի պատասխանները հոգեբարոյական աջակցության հետ մեկ տեղ ստանալ փորձագետից: Ծրագրի հեղինակն ու իրականացնողը Երեւանի մարզային կրտսեր կրթական կոորդինատոր (ՄԿԿԿ) Ալլա Սարգիսովան էր:

Մասնակից դպրոցներն էին`

Երեւան`
  • Երեւանի թիվ 106 «Վարդանանց Ասպետներ» կրթահամալիր
  • Երեւանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոց
  • Երեւանի Հ. Բժշկյանցի (այի) անվան թիվ 129 միջնակարգ դպրոց
  • Երեւանի թիվ 198 միջնակարգ դպրոց
  • Երեւանի թիվ 166 միջնակարգ դպրոց
  • Երեւանի թիվ 163 միջնակարգ դպրոց
  • Երեւանի թիվ 7 հատուկ դպրոց
  • Հանրապետական թիվ 1հատուկ կրթահամալիր
Շիրակ`
  • Գյումրու թիվ 4 գիշերօթիկ դպրոց
Օնլայն ֆորումին մասնակցում էին նաեւ օնլայն ծրագրերի համակարգող Երեւանի ՄԿԿԿ Նարինե Այվազյանը, երկու հոգեբան եւ ուսուցիչներ:
Ծրագրի ընթացքում աշակերտներին տրվեց ստեղծագործական առաջադրանք «Իմ երազանքների տունը» թեմայով:
Ֆորումի ավարտից հետո Երեւանի ՄԿԿԿ Արեւիկ Մուրադյանի ջանքերով ստեղծվեց ինտերնետային էջ, որը նվիրված էր ինչպես աշակերտներին, այնպես էլ նրանց ստեղծագործական աշխատանքների արդյունքների ներկայացմանը լայն հասարակությանը: Էջի շնորհանդեսը տեղի ունեցավ 2004թ.-ի հունիսի 4-ին Երեւանի Հ. Բժշկյանցի (Գայի) անվան թիվ 129 միջնակարգ դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնում (ԻՀԿ): Շնորհանդեսին ներկա էին ծրագրի մասնակից աշակերտները, ուսուցիչները, Փրոջեքթ Հարմոնի (ՓՀ) հայկական գրասենյակի փոխտնօրեն Ահարոն Ուելչը, Երեւանի ծրագրի կոորդինատոր Քրիստինե Ճգնավորյանը, Երեւանի եւ Գյումրու մարզային կրթական կոորդինատորները, Երեւանի համայնքային կապերի զարգացման կոորդինատոր Ռուբեն Շուխյանը եւ Երեւանի Նոր Նորք համայնքի կրթության եւ մշակույթի բաժնի աշխատակից Սեդա Վանյանը: Ինտերնետային էջի ներկայացմանը զուգահեռ ծրագրին մասնակից աշակերտները հանդիսատեսին ներկայացնում էին իրենց կենսագրությունը, իրենց ստեղծագործական աշխատանքները, երգեր, պարեր:
Շնորհանդեսը եզրափակվեց ներկաների ելույթներով եւ առաջարկվեց ինտերնետային էջը շարունակաբար թարմացնել աշակերտների մասին նորություններով: Նաեւ ստեղծել վիրտուալ ցուցահանդես-վաճարք, որտեղ կներկայացվեն աշակերտների ստեղծագործական աշխատանքները:
«Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» ծրագրի ինտերնետային էջի հասցեն է ՝ http://projects.ascp.am/family/, որը նպատակ ունի հովանավորներ գտնելու ծրագրի մասնակից աշակերտների համար:

Մայրեր եւ դուստրեր
Փրոջեքթ Հարմոնի (ՓՀ) հայկական գրասենյակը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Երեւանում իրականացրեց մի նոր հետաքրքիր օնլայն ծրագիր «Մայրեր եւ դուստրեր» անվանումով: Ծրագիրը, որն իրականանացվեց մարտի 9-ից մինչեւ ապրիլի 5-ը, նվիրված էր կանանց մեկամսյակին, որը Հայաստանում տոնում են մարտի 8-ից ապրիլի 7-ը: Այս առիթով էլ ծրագրի մասնակցության համար հրավիրվեցին ՀԴՓԾ-ի ցանցում ընդգրկված Երեւանյան 6 դպրոցների (3 հանրակրթական եւ 3 հատուկ) ակտիվ աշակերտուհիներ եւ նրանց մայրիկները`
  1. Վ. Դավթյանի անվան # 149 միջնակարգ դպրոց
  2. Վ. Պետրոսյանի անվան # 51 միջնակարգ դպրոց
  3. Վ. Սարոյանի անվան # 138 միջնակարգ դպրոց
  4. Հանրապետական # 1 հատուկ կրթահամալիր
  5. Որբ եւ ծնողական խնամքից զուրկ երեխաների թիվ 3 հատուկ դպրոց
  6. Լսողության խանդառում ունեցող երեխաների թիվ 9 հատուկ դպրոց
Այս հետաքրքիր թեմայի շուրջ օնլայն քննարկումների ինչպես նաեւ օֆլայն հանդիպումների միջոցով ծրագիրը նպատակ ուներ մտերմացնել հանրակրթական եւ հատուկ դպրոցների երեխաներին, ավելի բնական եւ փոխըմբռնելի դարձնելով միմյանց հետ շփումը: Օնլայն քննարկումների թեմաներն էին`
  • Մի փոքր մեր մասին
  • Երբ ես դառնամ մայրիկ
  • Զրուցում են մեր մայրիկները
  • Հայտնի կանայք մոր դերում
  • Շնորհավորում ենք մայրիկներին
Ծրագրի վերջում բոլոր մասնակիցները միմյանց հանդիպեցին ծրագրի մասնակից Երեւանի Վ. Դավթյանի անվան # 149 միջնակարգ դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնում (ԻՀԿ), որտեղ ծրագրի բոլոր մասնակից աղջիկները նվերներ ստացան Փրոջեքթ Հարմոնի Հայկական գրասենյակի կողմից, իսկ մասնակից մայրիկները` իրենց իսկ դուստրերի ձեռքերով պատրաստաված նվերներ:

Այս ծրագրի շնորհիվ աշակերտները բավականին տեղեկություն ստացան նաեւ հայտնի կանանց կյանքի մանրամասների մասին, փնտրելով հետեւյալ ինտերնոտային էջերը`

http://www.myhero.com/myhero/hero.asp?hero=famousMothers
http://www.sophialoren.com/about/bio8.htm

Մասնակցությունը օնլայն ֆորումին հնարավորություն տվեց հանրակրթկան դպրոցների աշակերտներին նոր ընկերներ ձեռք բերել հատուկ դպրոցներից, ինչպես նաեւ քննարկման նոր թեմաներ, միմյանց հետ փոխանակված կարծիքներ ոչ միայն օնլայն տարածքում, այլ նաեւ ամենօրյա կյանքում:

Մենք ուզում ենք ծառայել բանակում
2004 թ.-ի հունվարի 28-ին Հայաստանը տոնեց Հայկական բանակի օրը, իսկ մոտ մեկ ամիս անց` փետրվարի 23-ին, Վարդանանց տոնը:
Եվ այս տոների կապակցությանբ Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակը որոշեց իրականացնել մի ծրագիր հատուկ տղաների համար Երեւանի «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 կրթահամալիրի եւ Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի ընդհանուր թվով 20 տղա աշակերտի հետ: Ծրագրի նպատակն էր տղաներին, որոնք պատրաստվում են ապագա զինվոր դառնալ, տալ հնարավորին չափ սպառիչ տեղեկություններ հայկական, ինչպես նաեւ այլ երկրների բանակների մասին: Բացատրել բանակում ծառայելու կարեւորությունը երկրի համար, պատասխանել մասնակիցների բոլոր առաջացած հարցերին, որպեսզի հնարավորին չափ նախապատրաստել նրանց բանակային կյանք մուտք գործելուն եւ արթնացնել նրանց մեջ ծառայելու ցանկություն:

2004 թ.-ի մարտի 1-ին Երեւանի թիվ18 հատուկ դպրոցը ջերմ հյուրընկալություն ցուցաբերեց Երեւանի «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 կրթահամալիրի աշակերտներին: Power Point ծրագրով պատրաստված երկու պրեզենտացիա հայերեն լեզվով ցուցադրվեցին դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնում (ԻՀԿ): Միջոցառմանը ներկա էին երկու դպրոցների տնօրեններ` պ-ն Ժորա Մուրադյանը եւ պ-ն Յուրի Ջիլավյանը, երկու ԻՀԿ-ների աշխատակիցները, ծնողները, ՓՀ կազմակերպության ներկայացուցիչները եւ ռազմավարության ոլորտում փորձագետ պ-ն Քերոբյանը: Փորձագետը պատրաստակամորեն բարյացակամ պատասխանեց տղաների բոլոր հարցերին եւ ապագա համագործակցության մի առաջարկ արեց` հրավիրելով Երեւանի «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 կրթահամալիրի տղաներին մասնակցել պրակտիկ դասընթացների, որոնք կազմակերպվում են Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցում:

Երեւանի «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 կրթահամալիրի աշակերտների ներկայացրած նյութը նվիրված էր Վարդանանց օրվան, նրա նախապատմությանը. այն պատմեց ազգային հերոս եւ զորավար Վարդան Մամիկոնյանի մասին: Ելույթի վերջում տղաները պատմեցին նաեւ իրենց լավ բարեկամ ԱՄՆ-ում` «Վարդանանց Ասպետներ» բարեգործական կազմակերպության մասին, որի անւնն էլ կրում է իրենց կրթահամալիրը:
Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի սաները պատմեցին, թե ինչպես է տոնվում բանակի օրը Հայաստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Միջոցառումը գեղեցիկ ավարտեցին Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի տղաները` կատարելով ազգային մի երգ:

Ո՞վ է իմ Վալենտինը
Փրոջեքթ Հարմոնի Հայկական գրասենյակը բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում նվիրված տարբեր ազգային տոներին, որոնց շարքում իր ուրույն տեղը գրավեց Սուրբ Վալենտինի եւ Սուրբ Սարգսի օրերին նվիրված ծրագիրը:

Այս օնլայն ծրագրի նպատակն էր կազմակերպել հետաքրքիր եւ զարմանահրաշ մի միջոցառում նվիրված Սուրբ Վալենտինի եւ Սուրբ Սարգսի օրերին, որի մասնակիցներն էին սիրահարված զույգեր Երեւանի 6 դպրոցներից: Ընտրված զույգերը (22 աշակերտ) անանուն մասնակցեցին օնլայն ֆորումին (առանց նշելու իրենց անունները, տարիքը, դպրոցը եւ դասարանը): Նրանք պետք է փորձեին ճանաչել միմյանց օնլայն տարածքում` պատմելով իրենց մասին եւ հարցեր տալով իրենց դպրոցական կյանքի, գործունեության մասին, ինչպես նաեւ իրենց նախասիրությունների եւ հետաքրքրությունների մասին: Աշակերտները պետք է նշեին այնպիսի մի յուրահատկություն, որով իրենց զույգը կկարողանար իրենց ճանաչել: Եվ այն անձը, որը կգտներ իր զույգին, պետք է շնորհավորական բացիկ ուղարկեր նրան` գրելով բացիկում զույգի իրական անունը:
Իսկ ծրագրի վերջում բոլոր մասնակիցները միմյանց հանդիպեցին ծրագրի մասնակից Երեւանի Ռ. Միրոյանի անվան # 77 միջնակարգ դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնում (ԻՀԿ). առաջին երեք իրար ճանաչած զույգերը հաղթող ճանաչվեցին եւ նվերներ ստացան Փրոջեքթ Հարմոնի Հայկական գրասենյակի կողմից: Այդ օրը աշակերտները ներկայացրեցին նաեւ իրենց իսկ գրած մի շատ գեղեցիկ էքսպրոմտ նվիրված սիրո թեմային, որը տպվել էր հատուկ պատրաստված բացիկների վրա եւ բաժանվեց բոլոր մասնակցներին:
Այս ծրագրի շնորհիվ աշակերտները բավականին տեղեկություն ստացան Սուրբ Վալենտինի եւ Սուրբ Սարգսի օրերի նախապատմության եւ տոնելու ավանդույթների մասին` համեմատելով այդ երկու Սուրբերի մասին հյուսված լեգենդները, բացահայտեցին նրանց տարբերություններն ու նմանությունները:

Ի՞նչ են մտածում երիտասարդ կանայք
«Ի՞նչ են մտածում երիտասարդ կանայք» խորագիրը կրող կրթական ծրագիրը հնարավորություն է ընձեռում 36 8-10-րդ դասարանների աշակերտուհիներին դեռահասությանը վերաբերող խնդիրները քննարկել տարբեր մարզերում ապրող իրենց հասակակիցների հետ, ինչպես նաեւ այդ հարցերի առնչությամբ ճշգրիտ ինֆորմացիա ստանալ փորձագետներից: Փորձագիտական խմբի անդամներն են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մասնագետները, իտության, կրթության նախարարության աշխատակիցները, Խաղաղության կորպուսի առողջապահության հարցերով եւ Հայկական Կամավորական Կորպուսի կամավորներըը, երիտասարադ կանայք եւ ծնողներ: Ֆորումը կշարունակվի 2 շաբաթ, եւ այդ ընթացքում ստցված գիտելիքն ու հմտությունները մասնակիցները հնարավորություն կունենան մատուցել իրենց հասակակիցներին ինչես ինտերնետային էջի, այնպես էլ տեղեկատվական բուկլետի տեսքով:


Բժիշկները վերապատրաստվում են ԻՀ կենտրոններում
Երեւանի թիվ 8 պոլիկլինկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի 10 բժիշկներ, որոնք մասնակցում են ԱՄՆ Միջազագային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ Փրայմ II ծրագրի կողմից իրականացվող Ընտանեկան Բռնության դեմ պայքարի եւ վերարտադրողական առղջությանը բարձրացմանն ուղվված ծրագրերին, համակարգչային վերապատրաստում ստացան երկու Ինտերնետ Համակարգչային Կենտրոնում(ԻՀԿ): Երեւանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 եւ Հ. Օշականի անվան թիվ 172 դպրոցների ԻՀԿ-երը հանդիսանում են Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամանետի Կրթական եւ մշակութային կապերի բյուրոյի կողմից եւ իրականացվում է Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակի կոմից:
Բժիշկները, որոնք խորհրդատվություն են տրամադրում կանանց, սովորեցին աշխատել համաշխարհային ցանցում եւ հայտնաբերեցին տարբեր լրացուցիչ ռեսուրսներ` առավելագույնս հարստացնելով ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված իրենց գործունեությունը: Բժիշկների մեծ մասը նախքան վերապատրաստումը երբեք չէր աշխատել համակարգչով եւ ակնկալում է խորացնել ԻՀԿ-երում ձեռք բերած իրենց համակարգչային գիտելիքները:
Փրայմ II ծրագրի հայկական գրասենյակի տնօրեն տիկին Ռեբեկա Քոլերը եւ Փչոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակի տնօրեն պարոն Էրիկ Նանքերվիսը ավարտական վկայագրեր հանձնեցին բժիշկներին եւ նշեցին, որ ոչ միայն նրանք պետք է շարունակեն զարգացնել իրենց համակարգչային հմտությունները, այլ նաեւ երկու կազմակերպությունները պետք է շարունակեն իրենց բավականին արդյունավետ համագործակցությունը:






^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA