Կրթական
«Պատանի լրագրողներն օնլայն» ծրագիր
2005թ. մայիսի 30-ին Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Պատանի լրագրողներն օնլայն» ծրագրի ամփոփիչ հանդիպումը: Ծրագրի 16 հաղթող մասնակիցները, ծրագրի փորձագետները և այնպիսի հայտնի լրագրողներ, ինչպես Գայանե Փայտյանը «հ2» հեռուստաալիքից և Կարեն Մաթոսյանը «Արմենիա» հեռուստաընկերությունից, հանդիպեցին կլոր սեղանի շուրջ և քննարկեցին արդի լրագրողական խնդիրներ և ֆորումի ընթացքում բարձրացված հարցեր: Հյուրերը և փորձագետները պատասխանեցին աշակերտների հարցերին, իրենց կարծիքը արտահայտեցին օնլայն տարածքում երեխաների տեղադրված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև մի քանի խորհուրդ տվեցին այն աշակերտներին, որոնք ցանկություն հայտնեցին շարունակել իրենց ուսումը լրագրության բնագավառում:

Կլոր սեղանից հետո աշակերտները այցելեցին «Նովոյե վրեմյա» (Նոր Ժամանակ) թերթի խմբագրություն, որտեղ Աննա Սաթյանը, ծրագրի մասնակից խորհրդատուներից մեկը, նրանց համար կազմակերպեց ծանոթացում խմբագրության աշխատանքի հետ և մանրամասն ցույց տվեց, թե ինչ ճանապարհ է անցնում թերթը մինչ մեր ձեռքերում հայտնվելը: Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը, նույն ծրագրի շրջանակներում երկու հաղթող աշակերտներ` Սարգիս Խանդանյանը Գեղարքունիք մարզից և Անի Խաչատրյանը Երևանից, այցելեցին «Արմենիա» հեռուստաընկերություն և մասնակցեցին «Բարի լույս, հայեր» ծրագրին, որտեղ խոսեցին ծրագրում իրենց մասնակցության և ծրագրի ընթացքում իրենց ձեռքբերումների մասին: Հաղթող երկու այլ աշակերտներ` Անահիտ Բաբաջանյանը Երևանից և Արփինե Հովսեփյանը Շիրակ մարզից, հարցազրույց տվեցին Մաքս Լիբերթի ռադիոյի լրագրողին, կիսելով տպավորությունները ծրագրում իրենց մասնակցության մասին:

Այս ծրագիրը սկսվել էր ապրիլ ամսին և նախատեսված էր ժուրնալիստիկայի բնագավառում հետաքրքրված երիտասարդների համար: Այն բաց էր ՀԴՓԾ /Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիր/ ցանցի դպրոցների բոլոր մարզերի աշակերտների համար:
Ծրագրի նպատակն էր հնարավորություն տալ աշակերտներին լիովին օգտագործել իրենց ստեղծագործական ձիրքը և արտահայտել իրենց կարծիքները հոդվածներ գրելու միջոցով, ինչպես նաև զարգացնել իրենց քննադատական մտածողությունն ու հետազոտություններ կատարելու, հարցազրույցներ անցկացնելու և գրելու հմտությունները: Թեկնածուների կողմից լրացված դիմումների հիման վրա յուրաքանչյուր մարզից ընտրվել էր ծրագրին մասնակից աշակերտներ: Ծրագրի վերջում յուրաքանչյուր մասնակից աշակերտ ներկայացրեց մեկական հոդված, որոնցից խորհրդատուները ընտրեցին սահմանափակ թվով լավագույնները:
Ծրագրին մասնակցում էին նաև խորհրդատուի կարգավիճակով հանդես եկող, արդեն իսկ կայացած լրագրողներ, որոնք խորհուրդների միջոցով ծանոթացնում էին աշակերտներին հաջողակ լրագրության հիմնական սկզբունքներին:


Մոտ ապագայում, որպես ծրագրի վերջնական արդյունք մասնակից աշակերտների և խորհրդատուների կողմից կպատրաստվի «Ինչպես գրել հաջողված հոդված» հայալեզու օնլայն կրթական ուղեցույց, որը կպարունակի օնլայն քննարկումների ընթացքում հավաքված օգտակար տեղեկություններն ու նյութերը և կտեղադրվի մեր ինտերնետային էջում:


Հայոց Մայրաքաղաքներ
Հոկտեմբերի 6ին Արմավիրի մարզի թվով չորս միջնակարգ դպրոցների` Արամավիրի թիվ1, Արամավիրի թիվ5, Արամավիրի թիվ8, Արազափ գյուղի ԻՀԿ ներ դպրոցական համայնքներին ներկայացրեցին իրենց երկամսյա համատեղ աշխատանքի արդյունքը` ինտերնետային էջ, որը պատրաստվել է “Հայոց մայրաքաղաքներ” մարզային ծրագրի շրջանակներում:

Ծրագրի իրականացման ընթացքումչորս աշղատանքային խմբերը կազմված ոսուցիչներից, աշակերտներից և ԻՀԿ աշխատակիցներից հավաքեցին, համակարգեցին և խմբագրեցին տեղեկատվություն հաըոց 12 հնամյա քաղաքների վերաբերյալ: Հաջորդ փուլում այդ ամբողջ տեղեկատվությաւնը կազմակերպբեց ինտերնետային էջի տեսքով: Էջը պարունակում է ամբողջական տեղեկատվություն քաքների ստեղծման, պատմության, մաշկույթի, պատմական նշանակության մասին:

Հետագայում նաև նախատեսված է մշակել էջի անգլերեն տարբերակը, իսկ հաիերեն տարբերակը հասանելի է http://schools.ascp.am/armavir5/mayraqaxaqner/ հասցեով.


Աշակերտական խորհրդարան
Հաջողությամբ իրականացնելով «Աշակերտական խորհրդարան» կրթական ծրագիրը 2003 թվականի գարնանը` Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, 2004 թվականին նորարարական այս ծրագրի երկրորդ փուլն իր մասնակիցներին ներկայացավ ընդլայնված տարբերակով` վերածվելով համահայկական աշակերտական օրենսդիր մարմնի: Նպատակ ունենալով աշակերտներին ծանոթացնել օրենսդիր մարմնի գործունեությանը և օրենսդրական դաշտի գործարկման մեխանիզմներին` ծրագիրը Հայաստանի բոլոր 11 մարզերից հավաքագրված դպրոցների բարձր դասարանցիներին հնարավորություն է ընձեռում ընդլայնել իրենց պատկերացումները վերոհիշյալ թեմաների շուրջ` շնորհիվ քաղաքական գործընթացներին իրենց մասնակցության և հետագայում նաև պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու: Ընտրությունների արդյունքում ձևավորված Աշակերտական Խորհրդարանի Խորհրդատվական Մարմինը կազմված է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներից, մշտական հանձնաժողովների փորձագետներից և Երիտասարդական Խորհրդարանի անդամներից:

«Աշակերտական խորհրդարան» ծրագիրը բաղկացած է երեք փուլերից` 1) դպրոցներում կայացած տեղական ընտրություններ, 2) օնլայն խորհրդարանական և 3) ընդլայնված պլենար նիստեր/այցելություններ ՀՀ Ազգային Ժողով: մանրամասն...


Դասական երաժշտություն և անվանի կոմպոզիտորներ
Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակի Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) Արմավիր մարզի կրտսեր կրթական կոորդինատոր Լուսինե Ավանեսյանը իրականացրեց «Դասական երաժշտություն և անվանի կոմպոզիտորներ» կրթական ծրագիրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից գործող երգչախմբի ամենաակտիվ 10 աշակերտների հետ 2004 թվի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 4-ը: Ծրագիրը բաղկացած էր 2 փուլից` համակարգչանին դասընթաց և երաժշտական գրականության դասախոսություններ, իսկ վերջնարդյունքը` բովանդակալից շնորհանդես հայ կոմպոզիտորների մասին:

Հունիս և հուլիս ամիսներին երգչախմբի սաները համակարգչային դասընթաց անցան Էջմիածին թիվ 2 միջնակարգ դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնում (ԻՀԿ): ԻՀԿ-ի աշխատակից Կարինե Աղաջանյանը աշակերտներին ուսուցանեց MS Word, Internet և MS Power Point ծրագրերը:

Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին կազակերպվեցին երաժշտական գրականության դասախոսություններ շաբաթական մեկ անգամ հաճախությամբ: Դասախոսություններ կարդալու էին հրավիրված Կոմիտասի անվան պետ.Կոնսերվատորիայից և Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանից հրավիրված կամավոր ուսանողներ` Լուսինե Սարգսյանը և Աննա Կոշկարյանը: Երգչախմբի աշակերտները, որոնք նաև հաճախում են տարբեր երաժշտական դպրոցներ, ցավոք, հնարավորություն չունեն լսելու դասական երաժշտության նմուշներ իրենց երաժշտական գրականության դասերին: Սա իրենց համար բացառիկ հնարավորություն էր, օգտվելով օնլայն ռեսուրսներից և լսելով դասախոսությունները, ծանոթանալ կոմպոզիտորների կյանքին ու գործունեությանը ու լսել դասական երաժշտության գոհարներից:

Սեպտեմբեր ամսին ԻՀԿ-ի աշխատակից Քրիստինե Սարգսյանը և դասախոսող Աննա Կոշկարյանը մի քանի աշակերտների հետ միասին պատրաստեցին շնորհանդես հայկական դասական երաժշտության և հայ կոմպոզիտորների մասին` մոտ 40 սլայդերից կազմված:
Հոկտեմբերի 4-ին շնորհանդեսը ներկայացվեց և նվիրվեց ուսուցչի տոնին:


Պարույր Սևակ - 80
2004 թ.-ի ապրիլ և մայիս ամիսներին Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Էջմիածին քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացրեց «Պարույր Սևակ - 80» ծրագիրը` Արմավիրի կրտսեր մարզային կրթական կոորդինատոր (ԿՄԿԿ) Լուսինե Ավանեսյանի նախաձեռնությամբ: Ծրագիրը բաղկացած էր երկու մասից` տուն-թանգարանի միջոցառումից և 150 սլայդանի շնորհանդեսով բաց դասից:

Ապրիլի 17-ին բանաստեղծի հարազատ Զանգակատուն գյուղում` տուն-թանգարանում, փոքրիկ միջոցառմամբ էլ բացվեց ծրագիրը: Քառասուներկու 7-րդ և 9-րդ դասարանցիներ արտասանում, նվագում ու երգում էին ջութակի ձայնակցությամբ:

«Սևակի թանգարանի ներսում չի եղել նման ելույթ և երբեք չի հնչել Սևակի այնքան սիրած ջութակի ձայն»խոստովանեց թանգարանի տնօրենը: Այս ծրագրի երկրորդ մասը բաց դասն էր շնորհանդեսի հետ միասին, որը տեղի ունեցավ մայիսի 24-ին: Դասն այնպես էր կազմակերպված, որ աշակերտներն իրենք էին վարում այն: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արևիկ Եզիազարյանի, ԿՄԿԿ-ի, ԻՀԿ-ի աշխատակիցների և աշակերտների մեծ ջանքերով ծրագիրն իրականացավ: «Չափազանց հետաքրքիր այս դասը չունի նմանօրինակը դպրոցի պատմության մեջ» նշեց դպոցի տնօրեն Ռ. Սիմոնյանը:

«Պարույր Սևակ - 80» ծրագրի նպատակն էր աշակերտներին խորապես ծանոթացնել բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը` օգտվելով նաև օնլայն ռեսուրսներից:


«Երեք Հայաստանի Հանրապետությունները» ծրագիր
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Փրոջեքթ Հարմոնի hայկական գրասենյակը Երևանում իրականացրեց մի նոր ծրագիր «Երեք Հայաստանի Հանրապետությունները» խորագրով: Ծրագրի հեղինակր և իրականացնողն էր Երևանի մարզային կրտսեր կոորդինատոր Նարինե Այվազյանը: Ծրագրում ընդգրկված էին 9-րդ դասարանի աշակերտներ և պատմության ուսուցիչներ Երևանի 3 դպրոցներից՝
  • Հ. Բժշկյանցի անվան # 129 միջնակարգ դպրոց
  • Հ. Օշականի անվան # 172 միջնակարգ դպրոց
  • # 100 միջնակարգ դպրոց
Ծրագիրը սկսվեց 2004 թ.-ի սեպտեմբերի 20-ին, ավարտական հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Հ. Օշականի անվան # 172 միջնակարգ դպրոցի Ինտերնետ Համակարգչային կենտրոնում 2004թ.-ի հոկտեմբերի 20-ին:

Ծրագրի նպատակն էր արձագանքել սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության տոնին, աշակերտների մեջ սերմանել հետաքրքրություն դեպի հայրենի պատմությունը, խթանել նոր գիտելիքների ձեռքբերմանը և պատրաստել շնորհանդեսներ որպես կրթական ռեսուրսներ պատմության դասաժամերին:

Յուրաքանչյուր դպրոցի բարձր դասարանների աշակերտները և պատմության ուսուցիչը Ինտերնետ համակարգչային կենտրոնի աշխատակցների աջակցությամբ PowerPoint ծրագրով պատրաստեցին մեկական շնորհանդես նվիրված 20-րդ դարի երեք հայկական հանրապետությունների պատմությանը և գործիչներին: Հ. Բժշկյանցի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցը ներկայացրեց առաջին հանրապետությունը /1918-1920թթ/, թիվ 100 միջնակարգ դպրոցը՝ երկրորդ հանրապետությունը /1920-1991թթ/, իսկ Հ. Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցը՝ երրորդ հանրապետությունը /1991-ից մինչ այսօր/:

Արդյունքում երեք շնորհանդեսները միասին կտեղադրվեն դպրոցների ինտերնետային էջերում և հետագայում կարող են օգտագործվել որպես կրթական ռեսուրս պատմության դասերի դասապրոցեսում:

«Խաղաղություն մեր աշխարհին» ծրագիր
2004 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի շրջանակներում նախաձեռնվեց «Խաղաղություն մեր աշխարհին» խորագրով ծրագիրը, որի հեղինակն ու կազմակերպիչն էր Երևանի Կրտսեր Մարզային Կրթական Կոորդինատոր (ԿՄԿԿ) Վիկտորյա Բաղդասարյանը: Ծրագիրը նվիրված էր Խաղաղության Միջազգային Օրվան (21 սեպտեմբերի), ինչպես նաև նպատակ ուներ մեծարել Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), որն ամբողջ աշխարհով մեկ ճանաչված է իր բազմաթիվ խաղաղարար և խաղաղապահ գործողություններով:

Այս ծրագիրը նախաձեռնելիս նախ և առաջ ցանկացել ենք բարձրացնել երիտասարդ սերնդի իրազեկությունը այնպիսի երևույթների մասին, ինչպիսիք են խաղաղարարությունն ու խաղաղապահությունը, ինչպես նաև տարածել խաղաղության մասին և դրան նպաստող գաղափարներ: Բացի այդ, ծրագրի նպատակներից մեկն էր հանրությանը տեղյակ պահել Հայաստանի Խաղաղապահ Ուժերի գոյության, ինչպես նաև այն խաղաղապահ առաքելությունների մասին, որոնց իրենք մասնակցություն են ցուցաբերել: Այս հարցում մեզ սիրով աջակցեց Հայաստանի Խաղաղապահ Գումարտակի հրամանատարությունը, որի հետ կապ հաստատվեց անհրաժեշտ ինֆորմացիա և նկարներ ձեռք բերելու համար:

Երևանի 7 միջնակարգ դպրոցներից տարբեր տարիքային խմբերի երեխաներ էին ներգրավված ծրագրի մեջ: Մասնակից դպրոցներն էին`
  • Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց
  • Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց
  • Դ. Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոց
  • թիվ 105 միջնակարգ դպրոց
  • Հ. Կարապենցի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց
  • Լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոց
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ծրագրի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռնվել գործի դնել իրենց ողջ երևակայությունը և նկարների, շարադրությունների ու բանաստեղծությունների միջոցով արտահայտել խաղաղության ընկալումն իրենց աչքերով:

Որպես ծրագրի վերջնական արդյունք պատրաստվեց հայալեզու ինտերնետային էջ, որը պարունակում է տեղեկատվություն ՄԱԿ-ի, Խաղաղապահ Ուժերի վերաբերյալ, ինչպես նաև իր մեջ ներառում է երեխաների աշխատանքները:

Ծրագրի շրջանակներում պատրաստված ինտերնետային էջի շնորհանդեսը տեղի ունեցավ 2004թ. -ի հոկտեմբերի 28-ին Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Խաղաղապահ Գումարտակի հրամանատար մայոր Տոնոյանը, ավագ լեյտենանտ Թարոյանը, «Փրոջեքթ Հարմոնի» գրասենյակի ներկայացուցիչ` ծրագրի կոորդինատոր Քրիստինե Ճգնավորյանը, մի շարք կրթական կոորդինատորներ, մասնակից դպրոցները և մի քանի տնօրեններ:

«Հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի և նմանատիպ այլ հիասքանչ նախաձեռնությունների ծնունդ կտա»,- նշեց իր խոսքում մայոր Տոնոյանը: Ակնկալում ենք, որ մեր էջը կծառայի որպես օգտակար կրթական ռեսուրս մայրենի լեզվով, ինչպես նաև ըստ արժանվույն կներկայացնի այն հսկայական աշխատանքը, որը կատարվել է թե' տեղեկատվություն հայթհայթող և թե' ստեղծագործող աշակերտների կողմից: Մեր ինտերնետային էջում զետեղված ինֆորմացիային և աշխատանքներին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այն այցելել http://projects.ascp.am/peace/ հասցեով:

«ՈՒմ անունն է կրում իմ դպրոցը»
Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Երևանում իրականացրեց ծրագիր «ՈՒմ անունն է կրում իմ դպրոցը» անվանումով: Դրան մասնակցեցին այդ ծրագրի կազմակերպիչ և համակարգող Երևանի կրտսեր մարզային կրթական կոորդինատոր (ԿՄԿԿ) Սոնա Հակոբյանի 5 դպրոցները.

  • Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոց
  • Երևանի Ա. Սախարովի անվան թիվ 69 միջնակարգ դպրոց
  • Երևանի Հ. Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոց
  • Երևանի Ա. Լեոյի անվան թիվ 65 միջնակարգ դպրոց
  • Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոց
Ծրագրի առաջին փուլի ընթացքում մասնակից խմբերի կողմից ստեղծվեցին Power Point ծրագրով պատրաստված շնորհանդեսներ այն անձերի մասին, ում անուններն են կրում իրենց դպրոցները: Երկրորդ փուլում պատրաստված շնորհանդեսների հիման վրա ստեղծվեցին ինտերնետային էջեր ու տեղադրվեցին դպրոցների ինտերնետային էջերում, որը կհեշտացնի աշխարհի ցանկացած տեղից էջի այցելուներին ստանալ համապատասխան տեղեկություններ:

2004թ.-ի սեպտեմբերի 16-ին Երևանի Հ.Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «ՈՒմ անունն է կրում իմ դպրոցը» ծրագրի ավարտական շնորհանդեսը: Աշակերտները ներկայացրեցին իրենց աշխատանքները, պատմեցին ինչպես Ինտերնետ Համակարգչային Կենտրոնի (ԻՀԿ) աշխատակիցների օգնությամբ սովորեցին օգտվել տարբեր ծրագրերից, նաև զարգացրեցին ինտերնետից անհրաժեշտ ինֆորմացիա հայթհայթելու իրենց հմտությունները: Միջոցառման ավարտից հետո բոլորի կողմից նշվեց պատրաստված շնորհանդեսները իրենց դպրոցներում այդ անձանց տարելիցներին նվիրված միջոցառումների ժամանակ որպես օժանդակ նյութ կիրառելու մտադրության մասին, իսկ երկու դպրոցների աշակերտները որոշեցին շարունակել ծրագրի ընթացքում սկսված համագործակցությունը թանգարանների հետ .Երևանի Դ.Սախարովի անվան թիվ 69 միջնակարգ դպրոց - Մոսկվայի Ա. Սախարովի անվան թանգարան; Երևանի Դ. Դեմիճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոց - Երևանի Դ. Դեմիճյանի անվան թանգարան, որտեղից ստացած նյութերով կշարունակեն համալրել իրենց աշխատանքները:

Աշխարհը երեխաների աչքերով
2004 թ. -ի ապրիլի 6-ին Երևանի թիվ 105 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Աշխարհը երեխաների աչքերով» ծրագրի ավարտական շնորհանդեսը: Դրան մասնակցեցին այդ ծրագրի կազմակերպիչ և համակարգող Երևանի կրտսեր կրթական մարզային կոորդինատոր (ԿԿՄԿ) Վիկտորյա Բաղդասարյանի 7 դպրոցները.

Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց
Երևանի Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց
Երևանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոց
Երևանի թիվ 105 միջնակարգ դպրոց
Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոց
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոց
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծրագրի բուն տևողությունը 2 ամիս էր, և այն հետապնդում էր մի քանի նպատակ: Դպրոցներից յուրաքանչյուրը վիճակահանությամբ ընտրել էր մի երկիր, որ պետք է ներկայացներ Power Point ծրագրի օգնությամբ: Երկու ամսվա ընթացքում երեխաները Ինտերնետ Համակարգչային Կենտրոնի (ԻՀԿ) աշխատակիցների օգնությամբ սովորեցին օգտվել այդ ծրագրից, ինչպես նաև զարգացրեցին ինտերնետից անհրաժեշտ ինֆորմացիա հայթհայթելու իրենց հմտությունները: Իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում էլ պատրաստեցին երկրները ներկայացնող շնորհանդեսներն ու խորհրդանիշները, որոնք էլ յուրովի ներկայացրեցին հանդիսատեսին: Քանի որ ծրագիրը մրցույթային բնույթ էր կրում, վերջում հաղթող ճանաչվեցին Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոցի սաները, որոնք ներկայացնում էին Գերմանիան: Երկրորդ տեղը զբաղեցրին բոլորին հյուրընկալած — Ֆրանսիան ներկայացնող Երևանի թիվ 105 միջնակարգ դպրոցի աշակերտները: Իսկ երրորդ պատվավոր տեղը կիսեցին Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոցը և Երևանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը, որոնք ներկայացնում էին Հունաստանն ու Չինաստանը:

Միջոցառմանը ներկա էին «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նա— մի քանի մասնակից դպրոցների տնօրեններ:
Միջոցառման ավարտից հետո բոլորի կողմից նշվեց ծրագրի օգտակարությունն ու պատրաստված շնորհանդեսների կիրառելիությունը որպես օժանդակ ուսումնական նյութ:

“Հայկական Տոներ” Կրթական Ծրագիր
«Հայկական Տոներ և Հիշատակի Օրեր» խորագրով կրթական ծրագրի նպատակը տոներին նվիրված հայալեզու ինտերնետային էջերի ստեղծումն է, որն իրականացվեց Հայաստանի 6 մարզերի 21 դպրոցների աշակերտների ջանքերով: 7-ից 9-րդ դասարանների աշակերտները ստացան HTML և Վեբ դիզայնի գիտելիքներ՝ կիրառելով ստացված հմտությունները տոնի պատմությունը, զարգացումն ու ավանդույթները ներկայացնող ինտերնետային էջերի պատրաստման ընթացքում: Հայ մշակույթի գիտակներն ուսուցիչների հետ մեկտեղ իրենց մասնագիտական օգնությունն են տրամադրել աշակերտներին: Իրականացվեց նաև օնլայն ֆորում, որի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ներկայացնել տոները, որոնց վրա իրենք աշխատում էին, ինչպես նաև քննարկել տոների դերն ու նշանակությունը հայ և այլ մշակույթներում: Ներկայումս ինտերնետային էջերը օգտագործվում են տարբեր տարիքային խմբերի կողմից` կրոնի պատմության, գրականության, արվեստի պատմության, տնարարության ու կերպարվեստի դասաժամերին՝ որպես լրացուցիչ օնլայն ռեսուրսներ: http://projects.ascp.am/holidays/





^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA