Ծրագրի նկարագրությունը

Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը շնորհվեց Փրոջեքթ Հարմոնիի Հայաստանի գրասենյակին 2002թ. նոյեմբերին: Լինելով ԱՄՆ Պետդեպարտամնենտի կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիր` ՀԴՓԾ-ն հետապնդում էր ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստանի կրթական գործընթացի մեջ ներդնելու նպատակը: ՀԴՓԾ-ի հիմնական նպատակներից էր հայկական դպրոցներում հիմնել 330 Ինտերնետ համակարգչային կենտրոններ/ԻՀԿ/: Ներկայումս ՀԴՓԾ ցանցը ներառում է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած 330 Ինտերնետ համակարգչային կենտրոններ, որոնց տեխնիկական վերահսկողությունը ապահովվում է ընտրված աշխատակիցների կողմից, որոնցից յուրաքանչյուրը մասնակցում է բազային համակարգչային, ցանցային ադմինիստրացիայի և վեբ դիզայնի դասընթացներին: Բոլոր դպրոցները ընտրվել են բաց մրցակցության արդյունքում: Բացի այդ Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը հիմնել է նաւ Շարժական ինտերնետ համակարգչային կենտրոն, որը սպասարկում է երկրի հեռավոր շրջանները, որոնք նույնպես ընտրվում են մրցակցության հիմունքների վրա:

Ի լրումն հիմնական նպատակներին ՀԴՓԾ-ն տրամադրում է զանազան սեմինարներ, կոնֆերանսներ և դասընթանցներ դպրոցի աշխատակիցների և համայնքի ներկայացուցիչների համար հետևյալ թեմաներով` տեխնոլոգիայի ներմուծումը կրթական համակարգ, կենտրոնների ինքնաֆինանսավորում և հայալեզու ռեսուրսների ստեղծում:

ՀԴՓԾ-ի ձեռքբերումներից է նաև բազմազանության ստեղծումը Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում: Ներկայումս Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի ցանցում ընդգրկված են մի շարք հատուկ և մասնագիտացված դպրոցներ, որոնց ուսուցիչներն ու աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում և մասնակցում են ծրագրի շրջանակներում իրականացվող տարբեր օնլայն ծրագրերում: ՀԴՓԾ-ն իր ցանցի մեջ է ներառել այնպիսի դպրոցներ, որոնք մեծամասամբ կազմված են փախստականներից և էթնիկ փոքրամասնություններից, որոնք ներգրավվում են այդ խմբերի հետաքրքրություններին և կարիքներին վերաբերող տարբեր ծրագրերի մեջ:

ՀԴՓԾ-ի իրականացման օրվանից ի վեր Փրոջեքթ Հարմոնին ակտիվորեն աշխատում է ամրապնդել մարզային ներկայացուցչությունը և նրանց աջակցությունը: Ծրագրի սկզբում յուրաքանչյուր մարզային թիմը բաղկացած էր մարզային ծրագրային համակարգողից, մարզային տեխնիկական համակարգողից և համայնքային կապերը զարգացնող համակարգողից: Այժմ, երբ ծրագիրը գնում է դեպի իր ավարտը, մարզային աշխատակիցների թիվը և դերը կրճատվել է, որի հետևանքով ստեղծվել է մի նոր մարզային թիմ, որը կոչվում է Մարզային ծրագրային կոորդինատորներ: Այն աշխատանքային փորձառությունը, որը Մարզային կոորդինատորները ձեռք էին բերել ՀԴՓԾ ցանցի դպրոցներին տեղում օժանդակելու տարիների ընթացքում երաշխավորում է կոմպետենտ և անգնահատելի մարդկային ռեսուրսների գյությունը: Նախատեսվում է, որ այս խումբը կծառայի որպես ազգային ներուժ` Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը շարունակելու, ինչպես նաև դպրոցների փոխկապակցման համահայկական ծրագրերը իրականացնելու համար:

Սկսած 2003թ. Փրոջեքթ Հարմոնին և Ամերիկայի կառավարությունը բանակցում են Հայաստանի կառավարության հետ` Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը ԱՄՆ ֆինանսավորումից փոխանցելու տեղական ֆինանսավորմանը, օժանդակությանը և իրականացմանը: Դրդված բանակցությունների ժամանակ ներկայացված որոշ պայմաններից` ՀԴՓԾ-ի և դպրոցների համագործակցության պայմանները անհրաժեշտաբար փոփոխվել էին: Կրթության և գիտության նախարարության և մարզային կրթության վարչությունների պաշտոնյաների համապատասխան ներգրավվածությունը ծրագրի փոխանցման գործընթացում կապահովի ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ծրագրի վերջնական ընդունումը:

Ստորև նշված ծրագրի հիմնական բնագավառները ավելի մանրամասն ներկայացված են ինտերնետային էջի բաժիններում:

  • Ծրագրային ցանցի տեխնիկական ապահովում և ադմինիստրացիա
  • Հիմնական բովանդակային նախաձեռնություններ
  • Համայնքային գործունեություն

Ծրագրային ցանցի տեխնիկական ապահովում և ադմինիստրացիա
Փրոջեքթ Հարմոնին Հայաստանում միակ կազմակերպությունն է, որն ունի 330 դրպոցներից բաղկացած ցանց, որը պատկանում է Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրին: Այս հսկա և առանձնահատուկ տեխնիկական ենթակառուցվածքը ստեղծվել է և այժմ պահպանվում է «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի կողմից, որը գրանցվել է Հայաստանում 2005թ. հուլիսին և կազմված է ՀԴՓԾ-ի նախկին տեխնիկական բաժնի աշխատակիցներից: Այս կազմակերպությունը, հանդիսանալով ՀԴՓԾ-ի համաիրականացնող, այժմ ապահովում է ծրագրի տեխնիկական օժանդակությունը:

Փրոջեքթ Հարմոնին համագործակցել է զանազան մայրաքաղաքային և մարզային Ինտերնետ մատակարարողմերի հետ` Հայաստանում ՀԴՓԾ-ի փոխկապակցությունը ապահովելու համար: Յուրաքանչյուր մարզի տեխնիկական առանձնահատկությունները և ինտերնետ մատակարարներից յուրաքանչյուրի հնարավորությունները որոշում են դպրոցների բաշխվածությունը ինտերնետ մատակարարների միջև:
Ընդհանուր ՀՓ2000/ՀԴՓԾ ցանցը միացված է Արմենթելի ներհայաստանյան ցանցին օպտիկամանրաթելային կապով: Փրոջեքթ Հարմոնին առաջին կազմակերպությունն է, որն օգտագործում E1 օպտիկամանրաթելային կապուղիներ Հայաստանի բոլոր մարզերում: ՓՀ-ն օգտագործում է օպտիկամանրաթելային E1 G.703 (2մբ/վ) կապուղիներ` Հայաստանի դպրոցները փոխկապակցող կառուցվածք ստեղծելու համար: Այժմ E1 կապուղին սկսվում է Երևանում և միանում է յոթ մարզային քաղաքներին: Միջհայաստանյան ցանցի տարողունակությունը կազմում է 2048 կբ/վ: ՀԴՓԾ ցանցի դպրոցները ներկայումս օգտագործում են 512կբ/վ ստանալու և 2.5 մբ/վ ուղարկելու համար: Ցանցի միջին արտաքին տրաֆիկը կազմում է ամսեկան մոտ 80 ԳԲ, իսկ ներքին տրաֆիկը` ամսեկան մոտ 90 ԳԲ:

Հիմնական բովանդակային նախաձեռնություններ
Բովանդակության անընդհատ հարստացումը ունի բազմաթիվ կողմեր, և ամբողջ Հայաստանով մեկ ուսուցիչները դառնում են առաջնորդներ` հայալեզու օնլայն կրթական նյութերի ստեղծման գործում:
Պատմությունից մինչև Հայ գրականություն թեմաները պարունակող կրթական ռեսուրսներից բաղկացած մի հսկա գրադարան է առկա ՀԴՓԾ-ի ինտերնետային էջում: Բոլոր մարզերում անց են կացվում բաց դասեր` այսպիսի նյութերի գոյության մասին տեղեկացնելու և ուղիներ ցույց տալու նպատակով այն մասին, թե դասարանում ինչպես կարելի է արդյունավետորեն օգտագործել նշված միջոցները: Լրացուցիչ կերպով, բոլոր դպրոցները պետք է ստեղծեն դպրոցական ինտերնետային էջեր, որոնք օգնում են իրենց դպրոցներին և համայնքներին:

ՀԴՓԾ-ի շրջանակներում Փրոջեքթ Հարմոնին իրականացնում է ԱՄՆ - Հայաստան համագործակցության ծրագրերը, որոնք օնլայն ռեժիմում միավորում են երկու երկրների ուսուցիչներին և աշակերտներին` օգտագործելով մշակված ուսումնական ձեռնարկները: Բացի վիրտուալ փոխանակման հնարավորություններից ծրագիրը պարունակում է նաև ֆիզիկական փոխանակման կոմպոնենտներ, որից հետո ստեղծվում են օնլայն ֆորումներ, որոնք հնարավորություն են տալիս հայ և ամերիկացի ուսուցիչներին շփվել օնլայն տարածքում իրենց մասնագիտական բնագավառում, ինչպես նաև կազմակերպել զանազան օնլայն և օֆլայն ծրագրեր:
Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դպրոցների միջև համագործակցությունը հոյակապ հնարավորություն է ինֆորմացիայի փոխանակման, նորագույն կրթական գործունեության, տեխնիկական հմտությունների ձևավորման համար և ավելին: Ուսուցումներն անց են կացվում դրպոցի առաջատար ուսուցիչների համար` օնլայն համագործակցության ծրարգերի մշակման և իրականացման նպատակով:

Օնլայն ռեսուրսները ակտիվորեն օգտագործվում են օնլայն զրույցների կազմակերպման ժամանակ, որի ընթացքում հայ աշակերտները կարողանում են հաղորդակցվել իրենց հասակակիցների հետ թե Հայաստանում, և թե Հայաստանից դուրս:
Վերոնշյալ ծրագրերի հաջող իրականացման համար Փրոջեքթ Հարմոնին կազմակերպում է զանազան մասնագիտական զարգացման դասընթացներ. օրինակ` օնլայն ֆասիլիտացիա, դրամաշնորհին դիմելու հմտություններ, մասնագիտական զարգացում և այլն.

Համայնքային գործունեություն
Համայնքը հանդիսանում է ՀԴՓԾ-ի անբաժան մասնիկը: Հոգալով դրա կարիքները և ներգրավելով ԻՀԿ-ները տեղական համայնքների ամենօրյա կյանքի մեջ` ՀԴՓԾ-ն աշխատում է ամրապնդել Ինտերնետ կենտրոնների ֆինանսապես կայուն վիճակը: Այդ իսկ պատճառով ՀԴՓԾ ցանցի բոլոր դպրոցների համար կազմակերպվեցին ինքնաֆինանսավորման դասընթացներ: Հայտարարելով բաց դռների օր և կազմակերպելով զանազան միջոցառումներ` ԻՀԿ-ի աշխատակիցները փորձում են ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ հաճախորդը կկարողանա ստանալ մասնագիտակա օգնություն և պատասխան բոլոր իր հարցերին:
ՀԴՓԾ-ն ապահովում է ծրագրի բազմազանությունը` համագործակցելով բնակչության տարբեր զանգվածների հետ, ինչպիսիք են էթնիկ փոքրամասնությունները, փախստականները, հաշմանդամները, լրագրողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բժիշկները և այլն: Համագործակցելով Փրոջեքթ Հարմոնիի Հայաստանի գրասենյակի հետ` նրանք անըստգյուտ հնարավորություն են ստանում ճանաչվելու հասարակության կողմից` օգտագործելով զանազան միջոցներ. օրինակ` ստեղծել ինտերնետային էջեր, բուկլետներ և կապ հաստատել այլ կազմակերպությունների հետ:

Հայաստանում անց կացված համայնքային ծառայության մի շարք միջոցառումները մի ընդհանուր գաղափարի շուրջ էին հավաքել Հայաստանի պատանիներին: Մի տարվա ընթացքում ավելի քան 20 համայնքային ծառայության միջոցառումների կազմակերպվեցին Հայաստանի բոլոր մարզերում: Ծրագրի խթանման միամսյակի ընթացքում ավելի քան 50 միջոցառումներ կազմակերպվեցին Հայաստանի բոլոր մարզերում:

Ի լրումն համայնքի զարգացմանը ուղղված հատուկ ծրագրերի կազմակերպվում են նաև ծրագրի խթանմանը և լուսաբանմանը ուղղված տարբեր նախաձեռնություններ: Դրանք հնարավորություն են տալիս գովազդել և լուսաբանել ծրագիրը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, ինչպես նաև սերտ համագործակցություն հաստատել Հայատանում և Սփյուռքում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: Նման գովազդային ռեսուրսները, ինչպես ծրագրային լրատուն, մամլո հաղորդագրությունները, բուկլետները և այլ նմանատիպ նյութերը ծրագրին հնարավորություն են տալիս միշտ լինել նորությունների կիզակետում թե հեռուստատեսությամբ, և թե մամուլում:





^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA