Համաժողովներ

Ընթացիկ փոփոխություններն անգլերեն լեզվի դասավանդման բնագավառում / Անգլերեն լեզվի ուսուցիչների երկրորդ համաժողով

Դեկտեմբերի 9-11-ը միջնակարգ դպրոցում դասավանդող 44 ուսուցիչներ, դասախոսներ եւ զեկուցողներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Միացյալ Նահանգներից հավաքվել էին Թբիլիսիում` մասնակցելու անգլերեն լեզվի ուսուցիչների երկրորդ համաժողովին, որը հովանավորվում էր Փրոջեքթ Հարմոնիի եւ Բրիտանական Խորհրդի կողմից: Համաժողովի կարգախոսն էր «Ընթացիկ փոփոխություններն անգլերեն լեզվի դասավանդման բնագավառում» եւ պետք է նշել, որ համաժողովի ողջ ընթացքն ինքնին փոփոխությունների իրականացման վառ դրսեւորում էր: Փոփոխությունները սկսվել էին դեռ 2004 թ-ի փետրվարին, երբ Երեւանում երեսուն հայ եւ վրացի ուսուցիչներ մասնակցեցին Առաջին համաժողովին: Դեռ այն ժամանակ բոլոր մասնակիցները կարեւորեցին Կովկասում անգլերեն լեզվի ուսուցիչների միջեւ մասնագիտական կապերի հաստատման անհրաժեշտությունը, իսկ Թբիլիսիում կայացած համաժողովն այդ կապերի զարգացման ապացույցն էր:

Ուսուցիչները հնարավորություն ունեցան մասնակցել 22 սեմինարների եւ զեկույցների` նվիրված դասավանդման մեթոդաբանությանը եւ ուսուցիչների վերապատրաստման խնդիրներին:

Համաժողովի հաջողությունը պայմանավորված էր մի քանի կազմակերպությունների միջեւ արդյունավետ համագործակցությամբ, մասնավորապես Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում գործող Փրոջեքթ Հարմոնիի գրասենյակների, Վրաստանի եւ Ադրբեջանի անգլերեն ուսուցիչների միությունների եւ Հայաստանում Բրիտանական Խորհրդի: Կազմակերպիչների համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ ապահովել մասնակիցների ընտրության թափանցիկությունը, համաժողովի բովանդակության բազմազանությունը եւ միջոցառման հաջող իրականացումը: Մի շարք այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Խաղաղության Կորպուսը Հայաստանում եւ Ադրբեջանում, Վրաստանի Բրիտանական Խորհուրդը եւ Անգլերեն լեզվի ուսուցիչների միությունը Հայաստանում:

Համաժողովը պաշտոնապես բացվեց դեկտեմբերի 9-ին «Վերե Փելիս» հյուրանոցում կազմակերպված ընդունելությամբ, որոնց մասնակցեցին համաժողովի մասնակիցները եւ հյուրեր, որոնք ներկայացնում էին անգլերեն լեզվի ուսուցիչների միությունների տեղական եւ համազգային կառույցներ: Ընդունելությանը ներկա էին 60 մասնակիցներ եւ հյուրեր:

Հաջորդ օրը Փրոջեքթ Հարմոնիի երեք գրասենյակների տնօրենները բացեցին համաժողովը` ողջունելով բոլոր մասնակիցներին եւ ցանկանալով նրանց երկօրյա արդյունավետ աշխատանքներ: Համաժողովը շարունակվեց մինչ դեկտեմբերի 11-ի կեսօր:

նահատման արդյունքում համաժողովը որակավորվեց որպես հաջողված միջոցառում: Թե՛ մասնակիցները, թե՛ զեկուցողները նշեցին համաժողովի գերազանց կազմակերպման եւ բովանդակության նորարարության ու համապատասխանության մասին: Համաժողովի մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար կարող եք այցելել ներքոհիշյալ հղումները`




«Փոխանակում եւ զարգացում. Կովկասում
անգլերեն լեզվի ուսուցիչների փոխկապակցում»



Փետրվարի 12-ին եւ 13-ին «Փրոջեքթ Հարմոնիի» հայաստանյան գրասենյակը Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ համատեղ հյուրընկալեց անգլերենի որպես օտար լեզվի դասավանդմանը նվիրված առաջին համաժողովը: Վերջին մի քանի տարում սա նմանատիպ առաջին միջոցառումն էր Հայաստանում: Հայաստանի եւ Վրաստանի տարբեր շրջաններից 30 անգլերեն լեզվի ուսուցիչներ ժամանեցին Երեւան մասնակցելու «Փոխանակում եւ զարգացում. Կովկասում անգլերեն լեզվի ուսուցիչների փոխկապակցում» խորագիրը կրող համաժողովին: Քննարկվեցին հետեւյալ երեք հիմնահարցերը. անգլերենի որպես օտար լեզվի դասավադման մեթոդաբանություն, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը լեզվի դասավանդման մեջ եւ հմտությունների փոխանակում:

Համաժողովի երկու օրերի ընթացքում հնչեցին երեք ելույթներ եւ անց կացվեցին տասնհինգ սեմինարներ, որոնք ներկայացրեցին Հայաստանում եւ Վրաստանում անգլերեն լեզվի դասավադողների տարբեր միությունների անդամներ, համալսարանների դասախոսներ, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ, Հայաստանում Բրիտանական Խորհրդի եւ «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը կից անգլերեն լեզվի դասավանդման մասնագետներ:

Առաջին օրը ամփոփվեց Աստաֆյան հյուրանոցում հյուրընկալվող ընդունելությամբ, որտեղ Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Վիվիեն Ուոքերը, «Փրոջեքթ Հարմոնիի» հայաստնայան գրասենյակի տնօրեն Էրիկ Նանքերվիսը, Հայաստանում Բրիտանական Խորհրդի տնօրեն Ռոջեր Բադդը եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության բաժնի վարիչի տեղակալ պրն. Կուբանյանը ողջունեցին համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին` կարեւորելով ներկաների դերը քաղաքացիական հասարակության զարգացման գործում:

Համաժողովը շարունակվեց Էնդրյու Քիդուելի ուսուցիչների մասնագիտական կատարելագործման վերաբերյալ սեմինարով, որն ամփոփեց առաջին օրվա բոլոր ելույթները եւ սեմինարները: Համաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ եւ գրքեր Բրիտանական Խորհրդի կողմից: Օրվա վերջում մասնակիցները շրջայց կատարեցին Երեւանում եւ Էջմիածնում:

Ըստ մասնակիցների գնահատականների համաժողովը գերազանցեց նույնիսկ լավագույն ակնկալիքները: Մեծամասնությունը նշեց միջոցառման հնարավորինս լավագույն կազմակերպման, ինչպես նաեւ ելույթների եւ սեմինարների օգտակարության մասին:

Համաժողովի մասին ավելի մանրամասն զեկույցը ներկայումս պատրաստվում է, իսկ համաժողովի ընթացքը նկարագրող նկարները դիտելու համար կարող եք այցելել http://ascp.projectharmony.am/slide_shows/efl/:



«Համայնքների զարգացում... մարդկանց փոխկապակցում»
Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հայաստանյան
մասնաճյուղի Երկրորդ համացանցային համաժողով



Հուլիսի 9-11 Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը իրականացրեց Երկրորդ համացանցային համաժողովը` «Համայնքների զարգացում... մարդկանց փոխկապակցում» նշանաբանով: Համաժողովը, որն անցկացվեց Երեւանում, նպատակ ուներ քննարկել մի շարք հարցեր նվիրված տեխնոլոգիական, մանկավարժական, փոխկապակցման եւ համայնքի զարգացման հարցերում նոր մոտեցումների ձեւավորման անհրաժեշտությանը եւ գործնական քայլերի նախագծմանը: Համաժողովի հատուկ ուշադրության կենտրոնում էին նաեւ ուսումնառության մեջ նոր կրթական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ընձեռված մանկավարժական հնարավորությունները:

Համաժողովի առաջին օրվա աշխատանքներին մասնակցում էին կրթական համակարգի ավելի քան 500 աշխատակիցներ: Համաժողովը բացեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը, որը, ողջունելով մասնակիցներին, նշեց. «Ինտերնետը չի փոխարինում, համենայն դեպս ոչ հարյուր տոկոսով, կողք-կողքի աշխատող եւ իրենց նպատակներին հասնել ցանկացող մարդկանց փոխհարաբերությունները: ԱՄՆ կառավարության նպատակն է հնարավորինս ընդլայնել Ինտերնետի ներդրման գործընթացը Հայաստանի դպրոցներում»:

Պրն. դեսպանը կարեւորեց տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կրթության եւ հաղորդակցության բարելավմանը միտված ԱՄՆ եւ Հայաստանի կառավարությունների համատեղ ջանքերը: «Կարելի է ունենալ աշխարհի լավագույն համակարգիչը, ամենալավ եւ արագ կապը, սակայն այդ ամենը կարող է անօգուտ լինել, եթե աշակերտը ուղղակի նստում եւ նայում է էկրանին` առանց պատկերացնելու, թե ինչպես կարելի է այն օգտագործել: Կարծում եմ ձեր աշխատանքը եւ մեր հիմնախնդիրը Հայաստանի պայմաններում հայոց դպրոցում Ինտերնետը լավագույնս օգտագործելու ամենաարդյունավետ ճանապարհը գտնելն է, որը կնպաստի կրթության զարգացմանը », ավելացրեց պրն. դեսպանը:

Նա եզրափակեց իր ելույթը` խրախուսելով մասնակիցներին փնտրել համայնքների զարգացման նոր ճանապարհներ: «Ինտերնետի մեկ այլ կարեւոր գործառույթը փոխհարաբերությունների հաստատումն է. ոչ թե էլեկտրոնների միջեւ կապի հաստատումը, այլ մարդկանց: Եւ կարեւորն այն է, որ այս հարաբերությունները հաստատվում են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Կարծում եմ, սա մեկ այլ կարեւոր նպատակ է, որը պետք է քննարկվի այսօրվա օրակարգում»:

Համաժողովին ներկա էին նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Սերգեյ Երիցյանը, ինչպես նաեւ կրթական բնագավառի մի քանի այլ կարեւոր անձիք: Առաջին օրվա աշխատանքներին մասնակցում էին ԱՄՆ Պետդեպարտամենտի Կրթական եւ մշակութային կապերի բյուրոյի հովանավորությամբ գործող կազմակերպությունները, դրանց թվում Ամերիկյան խորհուրդները, Այրեքսը, Երիտասարդական Նվաճումները, ինչպես նաեւ ԱՄՆ Կրթական դեպարտամենտի կողմից հովանավորվող «Ժողովրդավարական Կրթության Փոխանակման Ծրագիրը» (DEEP).

Համաժողովի երկրորդ օրը մասնակիցների թիվը 800 էր: Նրանք ներկայացնում էին «Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրերի» համացանցի դպրոցները: Քննարկումները հիմնականում վերաբերվում էին աշխատանքային խնդիրներին, որոնց թվում վարչական, ծրագրային, տեխնիկական, համայնքային, ինքնաֆինանսավորման եւ բովանդակային հարցերը:

Համաժողովը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց խոսել ՀԴՓԾ ծրագրի հաջողությունների եւ ձեռք բերված փորձի մասին: Այն նաեւ հնարավորություն տվեց հայ մանկավարժներին կապեր հաստատել միմյանց հետ ամբողջ Հայաստանով մեկ: «Դպրոցի Տնօրենների Վերապատրաստման Նախաձեռնության» մասնակիցները, որոնք վերջերս մասնակցել էին ԱՄՆ Պետդեպարտամենտի Կրթական եւ մշակութային կապերի բյուրոյի փոխանակման ծրագրին, խոսեցին ՀԴՓԾ-ում տնօրենների առաջնորդության անհրաժեշտության մասին, մասնակիցների հետ կիսեցին իրենց փորձը եւ առաջարկեցին մտքեր, որոնք կարելի է կիրառել դպրոցում:

Հուլիսի 9-ին տեղի ունեցավ ընդունելություն ի պատիվ հայ մանկավարժների: Այս միջոցառումը եզակի հնարավորություն էր մանկավարժների եւ հյուրերի համար մասնագիտական կապերի ստեղծման, ինչպես նաեւ ՀԴՓԾ ծրագրի հաջողությւոնների եւ մանկավարժների ձեռքբերումների գնահատման համար:

Համաժողովի մասին ավելի մանրամասն զեկույցը ներկայումս պատրաստվում է, իսկ համաժողովի ընթացքը նկարագրող նկարները դիտելու համար կարող եք այցելել http://ascp.projectharmony.am/slide_shows/conf_2003/:




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA