Օնլայն Համայնքային Ծրագրեր

2004թ. նոյեմբեր ամսին «Լավագույն համայնքային ծրագիր» մրցույթ էր հայտարարվել Շիրակի մարզում, որը հնարավորություն է տալիս ԻՀԿ-ի աշխատակիցներին ուսումնասիրել համայնքը, ծանոթանալ նրա առջեւ ծառացած խնդիրներին ու կարիքներին եւ դրանց համապատասխան գործունեություն ծավալել: Բացի դրանից` ԻՀԿ աշխատակիցները ձեռք են բերում ծրագիր մշակելու եւ իրականացնելու, ինչպես նաեւ դրամական միջոցներ հայթայթելու փորձ: Մրցույթին մասնակցում են Շիրակի մարզի 32 դպրոցներ, որոնք ներկայացնում են բազմաբնույթ ծրագրեր` «Երաժշտական ձայնասկավառակների թողարկում — վաճառք», «Հավաքածուների վեբ էջերի պատաստում», «Դասախոսությունների տպում — վաճառք», «Արտադասարանական նյութերի հայթայթում ինտերնետից, բրոշյուրների կազմում — վաճառք» եւ այլն: Բոլոր մշակված ծրագրերը իրականացվելու են դպրոցներում 2005 թ. հունվար-փետրվար ամիսներին:
Իրականացված համայնքային ծրագրերը տեսնելու համար, այցելեք http://ascp.projectharmony.am/docs/comm_projects/:


«Կրթություն ընդդեմ աղքատության» օնլայն ֆորումը իրականացվում է «Հայկական Սահմանադրական Իրավապաշտպան Կենտրոն» Վանաձորյան գրասենյակի եւ Փրոջեքթ Հարմոնի-ի միացյալ ուժերով: Ծրագրի մասնակիցներն են Հայաստանի 6 մարզերից ընտրված «Իրավունք» առարկայաշարի 18 ուսուցիչ, որոնք «Համաշխարհային կրթական ակցիա» բրիտանական կազմակերպության կողմից կազմակերպված «Համաշխարհային մեծ դաս» ծրագրի մասնակիցներն են: Ծրագիրը նախատեսված է օնլայն հաղորդակցման միջոցով մշակել «լոբալ գործողությունների շաբաթ - 2005» ծրագրի համար գործողությունների մի փաթեթ եւ հետագայում իրականացնել այդ գործընթացները կրթությունը բարելավելու եւ մատչելի դարձնելու հասարակության յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից: Նոյեմբերի 1-ից մեկնարկած օնլայն հաղորդակցմանը կհաջորդեն բազմաթիվ հանդիպումներ եւ օֆլայն ակցիաներ Հայաստանի տարբեր մարզերում: Օնլայն հաղորդակցման արդյունքում ուսուցիչները մշակեցին գործողությունների մի փաթեթ եւ մշակվեց ծախսերի բյուջեն (թռուցիկներ, պլակատներ եւ այլն): Այդ բյուջեն ողարկվել է Լոնդոնի «Համաշխարհային կրթական ակցիա» գրասենյակ: Ակցիան, որը կկրի «Դեմքով դեպի դպրոց» կարգախոսը, ենթադրում է հասարակական ցույցեր աշակերտների եւ ուսուցիչների կողմից՝ թռուցիկներով եւ պաստառներով, հանդիպումներ տեղական կառավարման մարմինների հետ եւ այլն:


Մարզերի համայնքների կրթական արշավ
ՄԱԶԾ Տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգից օգտվելու վերաբերյալ:
Միավորված ազգերի զարգացման ծրագիրը եւ Հայաստանի կառավարությունը իրականացնում են ՄԱԶԾ Տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգ ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիական մասնակցությունը եւ ինտերնետային ցանցի էլ-կառավարման համակարգերի միջոցով տեղեկատվությունը ավելի հասանելի դարձնել մարզերում բնակվող բնակչության համար: Համայնքների կրթական մի արշավ սկսվել է սույն թվականի օգոստոսին, եւ մինչ— սեպտեմբեր ամիսը դասընթացներ են կազմակերպվել 4 մարզերում` Կոտայք, Շիրակ, Վայոց Ձոր, Սյունիք: Որպես ինտերնետ կապի կենտրոններ են օգտագործվել ՀԴՓԾ ցանցի դպրոցները: Դասընթացներին մասնակցել են ԻՀԿ աշխատակիցներ, Փրոջեքթ Հարմոնիի մարզային կոորդինատորներ, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակիցներ:


«Անվճար իրավաբանական խորհրդատվություն Արարատի եւ Վայոց Ձորի մարզերում»
Ծրագրի նպատակն էր օնլայն ռեժիմում տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն Արարատի եւ Վայոց Ձորի համայնքի անդամաներին եւ բարձրացնել հասարակության իրավական գիտակցությունը քաղաքացիական իրավունքի բնագավառում: Փրոջեքթ Հարմոնիի եւ Հայաստանյան երիտասարդ իրավաբանների միության նախաձեռնությամբ երեք իրավաբաններ իրավաբանական խորհուրդներ էին տալիս Արարատի եւ Վայոց Ձորի համայնքի անդամաներին: Հետագայում ծրագիրը կիրականացվի նաեւ Հայաստանի այլ մարզերում:


Փրոջեքթ Հարմոնին «Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ Կոտայքի եւ Լոռվա մարզի ՀԴՓԾ դպրոցներում համայնքի անդամների համար անցկացրեց «Համակարգչային օպերատոր, ռեֆերենտ» մասնագիտական զարգացմանը ուղղված դասընթաց: Եռամսյա դասընթացն անցկացվում էր ԻՀԿ աշխատակիցների կողմից:


«Գումարների հայթայթում» - Երկու առանձին դասընթացներ անցկացվեցին Արարատի մարզի համայնքային անդամների համար: Դասընթացն ընդգրկում էր հետ—յալ թեմաները` դրամաշնորհներ, համայնքային քննարկումներ, հասարակայնության հետ կապեր, տեղեկատվական ցանկ, ռազմավարական նախագծում, պրոֆեսիոնալ թղթակցություն եւ այլն:


«Մեծահասակների ուսուցանման առանձնահատկությունները» եւ « Power Point շնորհանդեսի պատրաստում» դասընթացն անցկացվեց Շիրակի ԻՀԿ աշխատակիցների համար, որպեսզի վերջիններս կարողանան ավելի լավ հասկանալ մեծահասակների մտածելակերպը եւ արդյունավետ աշխատեն ավելի շատ համայնքի ներկայացուցիչներ ներգրավել իրենց ԻՀԿ աշխտանքին: Այս դասընթացը կօգնի խրախուսել համայնքի անդամներին արդյունավետ օգտագործել ԻՀԿ-ների ծառայությունը իրենց կարիերայի համար:


Համակարգչային դասընթացներ հաշմանդամ երեխաների համար
2004 թվականի հուլիս եւ օգոստոս ամիսների ընթացքում Փրոջեքթ Հարմոնին, համագործակցելով «Փյունիկ» եւ «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունների հետ, իրականացրեց համակարգչային դասընթացներ հաշմանդամ երեխաների համար: Ծրագրի մասնակիցներն էին Արմավիր քաղաքից ( 8 հոգի) եւ Լոռու մարզի Վանաձոր (8 հոգի) եւ Սպիտակ (7 հոգի) քաղաքներից հաշմանդամ երեխաներ՝ ընդհանուր քանակով՝ 23 երեխա: Միամսյա համակարգչային դասընթացները իրականացվեցին Արմավիրի թիվ 4, Սպիտակի թիվ 1 միջնակարգ եւ Վանաձորի թիվ 3 հատուկ դպրոցների Ինտերնետ համակարգչային կենտրոններում: Արմավիրի 8 մասնակիցները ուսումնասիրեցին MS Windows, MS Word, MS Excel, MS PowerPoint, Internet Explorer համակարգչային ծրագրերը, իսկ Լոռու մարզի 15 երեխաները՝ MS Windows, MS Word, MS Excel, Internet Explorer ծրագրերը: Ծրագրի ավարտին մասնակից երեխաներին տրվեցին տեղեկանքներ՝ հավաստագրելով դասընթացի հաջող ավարտը:


«Ամառային ծրագիր աշակերտների եւ ծնողների համար»
Համայնքային այս ծրագիրն իրականացվեց 2004 թ. հունիս-հուլիս ամիսներին /մասնակիցների քանակը` 24/ ՀԴՓԾ ցանցի Երեւանի #129, #100, #78, #145 դպրոցներում: Ծրագրի նպատակն էր ամառային արձակուրդներին կազմակերպել համայնքի ցածր դասարանների աշակերտների այցելություններ ԻՀԿ-ներ` իրենց ծնողների հետ համատեղ: Մեկ ամսվա ընթացքում աշակերտները ծանոթացան համակարգչի եւ ինտերնետի հետ, իսկ ծնողները ստացան համակարգչային բազային գիտելիքներ եւ օգտվեցին ինտերնետից:


Ժողովրդավար դպրոց
«Գորիսի ուսուցիչների միություն» հասարակական կազմակերպությունը համագործակցելով ՓՀ-ի հետ «Համագործակցություն հանուն ապագայի, ժողովրդավար դպրոց» ծրագրի շրջանակներում իրականացրել է «Ժողովրդավար դպրոց» օնլայն ծրագիրը: Ծրագրի նպատակն էր խորացնել հանրակրթական դպրոցի ժողովրդավարական կառավարման (ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների մասնակցության առումով) հմտությունները եւ նպաստել աշակերտական խորհրդի կանոնադրության արդյունավետ կիրառմանը: «Ժողովրդավար դպրոց» օնլայն ֆորումն իրականացվում էր Սյունիքի մարզում՝ մասնակցությամբ ծրագրի աշխատակազմի 16 անդամների, խորհրդատուների (հոգեբան, մանկավարժ, սոցիոլոգ, իրավաբան), Սյունիքի մարզի ծրագրի հենակետային դպրոցների աշակերտների, ուսուցիչների եւ ծնողների, որոնք շահագրգռված են նպաստելու դպրոցների ժողովրդավարացմանը: Մասնակիցների հետ օնլայն քննարկումների համար հանդիպումները տեղի են ունեցել դպրոցների «Փրոջեքթ Հարմոնի»-ի կողմից ստեղծված Ինտերնետ Համակարգչային կենտրոններում: Որպես ծրագրի արդյունք քննարկումների արդյունքները ամփոփ ներկայացված են www.demschool.am ինտերնետային էջում:

Ծրագրի հաշվետվությունը` http://projects.ascp.am/community/dem_school/dem_sch_report_arm.doc


«Շիրակի մարզի ԻՀԿ-ների գովազդային պաստառների մրցույթ» ծրագիրը Շիրակի մարզի համայնքային կապերի զարգացման կոորդինատոր Նարինե Զաքյանի նախաձեռնությամբ սկիզբ առավ 2004 թվականի հունվարի 19-ին եւ ավարտվեց 2004 թվականի մարտի 3-ին: Շիրակի մարզի թվով 26 ԻՀԿ-ները պատրաստել են իրենց ԻՀԿ-ների պաստառները եւ ժյուրիի անդամների կողմից ընտրվել են լավագույն 10 պաստառները:

Հաղթող ԻՀԿ-ներն են`
  1. Առաջին գլխավոր մրցանակն ստացավ Վահրամաբերդի միջնակարգ դպրոցը:
  2. Երկրորդ մրցանակն ստացավ Արթիկի թիվ 3 դպրոցը:
  3. Երրորդ մրցանակը կիսեցին յումրի թիվ 15 — յումրի թիվ 4 դպրոցները:
Բացի վերոհիշյալ գլխավոր մրցանակների բաշխումը, հայտարարվեցին նաեւ հետեւյալ ԻՀԿ-ները:
  1. Ամենալավագույն պաստառ մրցանակին արժանացավ Արթիկի թիվ 3 դպրոցը:
  2. Ամենաինֆորմացված պաստառ մրցանակին արժանացավ Գյումրիի թիվ 20 դպրոցը:
  3. Ամենայուրօրինակ պաստառ մրցանակին արժանացավ Գյումրիի թիվ 26 դպրոցը:
Գովազդային պաստառներին ծանոթանալու համար, այցելեք հետեւյալ էջը. http://projects.ascp.am/shirak_ads/


«Համակարգիչն իմ ամենօրյա կյանքում» - 35 տարբեր տարիքի համակարգիչ օգտագործողներ, երիտասարդներ, հոգեբաններ եւ համակարգչի մասնագետներ Երեւան, Տավուշ, Արմավիր եւ Վայոց Ձոր մարզերից օնլայն ռեժիմում քննարկեցին իրենց ամենօրյա կյանքում համակարգչի տված առավելությունները: Ծրագրի հիմնական նպատակն էր պարզել համակարգչային տեխնոլոգիաների եւ ինտերնետային խաղերի դերը մարդկանց կյանքում, ինչպես նաեւ խորհրդատվություն տալ համակարգիչն օգտագործելու եւ նրա հետ աշխատելու վերաբերյալ:

Ծրագրի հաշվետվությունը` http://projects.ascp.am/community/daily/report_arm.doc
Գրքույկ` http://projects.ascp.am/community/daily/booklet_arm.doc


«Զրույց հոգեբանի հետ» - Շիրակի, Սյունիքի եւ Արարատ մարզերից երեք մասնագետ-հոգեբաններ համաձայնվել էին ծրագրի շրջանակներում անվճար օնլայն խորհրդատվություն տալ այս մարզերից 20 համայնքի ներկայացուցիչների: Որպես ծրագրի արդյունք, վերոհիշյալ մարզերում կազմակերպվեցին սեմինարներ, որոնց շնորհիվ հնարավորություն տրվեց տեղեկանալու, թե ինչպես պետք է ճիշտ ձեւով հոգալ հոգեբանական կարիքները:

Ծրագրի հաշվետվությունը` http://projects.ascp.am/community/psychologist/reports_am.doc


«Լրագրողական վարքականոն» - Ծրագրի շրջանակներում Կոտայք, Լոռի, Գեղարքունիք եւ Արագածոտն մարզերի 23 լրագրողներին ներկայացվեցին լրագրողական վարքականոնները «Լրագրողների ասպարեզ ակումբ»-ի եւ Երեւանի մամուլի ակումբի երկու փորձագետների կողմից: Օնլայն քննարկումներից եւ մասնակից լրագրողների փորձից ելնելով` մշակվեց լրագրողական վարքականոնների մի փաթեթ, որով մասնակիցները կառաջնորդվեն իրենց աշխատանքի ընթացքում: Հրատարակվել է նաեւ նույն թեմայով մի գրքույկ:

Ծրագրի հաշվետվությունը` http://projects.ascp.am/community/community/journalism/reports_am.doc
Գրքույկ` http://projects.ascp.am/community/journalism/etiquette.doc


«Հին եւ նոր սերունդներ» - Այս օնլայն քննարկումների 12 մասնակիցներն են երկու սերունդների ներկայացուցիչներ` երեւանյան բուհերի ուսանողներ եւ ուսանող զավակներ ունեցող միջին սերնդի մասնակիցներ: Փոխանակելով իրար հետ կարծիքներ ամենատարբեր թեմաների շուրջը, ֆորումը կօգնի ավելի մոտիկից հասկանալ միմյանց խնդիրներն ու պահանջները: Օնլայն ֆորումի նյութերի հիման վրա կստեղծվի բուկլետ, որպեսզի քննարկումների դրույթները մատչելի եւ հասու լինեն լայն լսարանի համար:

Ծրագրի հաշվետվությունը http://projects.ascp.am/community/generation/report_arm.doc
Գրքույկ http://projects.ascp.am/community/generation/booklet_arm.doc


«Ինչպես ընտրել մասնագիտություն» օնլայն ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 10 փորձագետներ /տարբեր մասնագիտությունների մասնագետներ եւ ԲՈՒՀ-երի դասախոսներ/ համաձայնվել են քննարկել մասնագիտական առանձնահատկությունները 15 մասնակիցների հետ /բուհերի ուսանողներ եւ ավարտական դասարանների աշակերտներ/: Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ելնելով մասնագիտական առանձնահատկություններից՝ ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

Ծրագրի հաշվետվությունը http://projects.ascp.am/community/prof/report_arm.doc
Ծրագրի վեբ էջը http://projects.ascp.am/community/prof/index.HTM


«Շրջակա միջավայրի պաշտպանություն» մարզային օնլայն ծրագիրը նպատակաուղղված է քննարկելու եւ ապա իրականացնելու միջոցառումներ` ուղղված երկիրն աղտոտումից փրկելուն (նմանատիպ միջոցառումներ, այնպիսին, ինչպիսին են շրջապատը աղբից մաքրելը, ծառատունկը եւ ինֆորմացիայի տարածումը տեսական սեմինարների կազմակերպման միջոցով ուսանողների եւ աշակերտների համար): Արարատի մարզի աշխարհագրության, ֆիզիկայի եւ կենսաբանության 10 ուսուցիչներ եւ այդ ոլորտն ուսումնասիրող 12 ուսանողներ օնլայն ռեժիմում խորհրդակցում են մարդկության ապագայի շուրջ` թե ինչպես փրկել շրջապատն աղտոտումից:

Ծրագրի հաշվետվությունը http://projects.ascp.am/community/enviro/report_eng.arm
Ծրագրի շնորհանդեսը http://projects.ascp.am/community/enviro/ppt.ppt
Գրքույկ 1 http://projects.ascp.am/community/enviro/booklet1.doc
Գրքույկ 2 http://projects.ascp.am/community/enviro/booklet1.doc


«Երիտասարդները եւ մարդու իրավունքները» ծրագիրը կոչված է համալրել Լոռու մարզի 5 քաղաքների՝ Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր եւ Ալավերդի, 20 երիտասարդների եւ տարբեր հասարակական կազմակերպություններից 5 փորձագետների՝ երիտասարդներին մարդու իրավունքներին վերաբերող հիմնական գիտելիքներ փոխանցելու նպատակով, որոնք կիրառելի են կյանքում: Այսպիսով՝ ծրագիրը փոքրիկ ներդրում կունենա քաղաքացիական հասարակության ստեղծման մեջ:

Ծրագրի հաշվետվությունը http://projects.ascp.am/community/yhr/report_arm.doc
Ծրագրի շնորհանդեսը hhttp://projects.ascp.am/community/yhr/ppt.ppt
Ծրագրի գրադարանըhttp://projects.ascp.am/community/yhr/library_arm.doc


«Իրավաբանական խորհրդատվություն» ծրագիր - Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 4 փաստաբաններ ու իրավաբաններ ինտերնետային ցանցի միջոցով Արմավիրի մարզի բնակչությանը կտրամադրեն անվճար իրավաբանական մասնագիտական խորհրդատվություն` նպաստելով իրավաբանական տեղեկատվության տարածմանը: Մասնակիցներին հնարավորություն կտրվի հղել իրենց հուզող հարցերը քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ եւ ստանալու պատասխաններ ՀՀ օրենքների համաձայն

Ծրագրի հաշվետվությունը՝ http://projects.ascp.am/community/legal/report_arm.doc:


«ՀԿ-ների Համագործակցություն» - Լոռու Մարզի 12 ակտիվ Հկ-ների ղեկավարներ եւ ակտիվ անդամներ օնլայն քննարկումների միջոցով նպաստում են տեղական Հկ-ների միջեւ ակտիվ երկխոսության կայացմանը, համագործակցության եզրեր են գտնում եւ աջակցում են նրանց միջեւ փորձի եւ ինֆորմացիայի փոխանակմանը օնլայն ռեսուրսների կիրառմամբ:

Ծրագրի շնորհանդեսը՝ http://projects.ascp.am/community/ngo/ppt.ppt
Ծրագրի հաշվետվությունը՝ http://projects.ascp.am/community/ngo/ngo_arm.doc


«Տուրիզմի զարգացումը Սյունիքի մարզում» ծրագրին իրենց մասնակցություն են ցուցաբերում տուրիզմի բնագավառում փորձ ունեցող 11 մասնագետները, ինչպես նաեւ այն մարդիկ, ովքեր մեծ հետաքրքրություն եւ ցանկություն ունեն ուսումնասիրել տուրիզմը: Ծրագրի նպատակն է խմբավորել տուրիզմով հետաքրքրված մարդկանց, տալ նրանց խորհրդատվության հնարավորություն, որի արդյունքում նրանք կստանան որոշակի գիտելիքներ, որն էլ կարող են կիրառել ի նպաստ տուրիզմի զարգացմանը իրենց իսկ բնօրրանում:

Ծրագրի էջը http://projects.ascp.am/community/tourism
Ծրագրի հաշվետվությունը http://projects.ascp.am/community/tourism/report_arm.doc


«Ծնողի Օնլայն Օրագիր» ծրագրի շրջանակներում Երեւանի թիվ 172 դպրոցի 6-րդ դասարանի 10 ծնողներ հաղորդակցման մեջ կլինեն իրենց երեխայի դասղեկի եւ իրար հետ, որի նպատակն է կիրառելով ինֆորմացիոն տեխնոլոգիայի միջոցները հնարավորություն տալ ծնողներին ցանկացած պահին տեղյակ լինել իրենց երեխայի դպրոցական կյանքին՝ ուսման առաջադիմությանը, վարքին, հաջողություններին եւ պրոբլեմներին:

Ծրագրի էջը http://projects.ascp.am/community/diary/
Ծրագրի հաշվետվությունը http://projects.ascp.am/community/diary/report_arm.doc


«Տավուշի երիտասարդներն ու մշակույթը» ծրագիրը Տավուշի մարզի 18 երիտասարդ արվեստագետներին համապատասխան բարձրագույն հաստատություններից, որոնք բնակվում են Դիլիջանում, Իջեվանում եւ Կողբում , հնարավորություն է տալիս ինտերնետի օգնությամբ քննարկել արվեստին վերաբերվող տեսակետներ, ներկայացնել իրենց քաղաքի մշակութային օջախները միմյանց, ներկայացնել հենց իրենց ստեղծագործությունները, ինչպես նաեւ ազատ մտքի փոխանակման ու հարցադրումների միջոցով համագործակցության եզրեր ստեղծել մարզում: Ծրագրին մասնակցում են նաեւ 4 պրոֆեսիոնալ արվեստագետներ, որոնք իրենց խորհուրդներն ու կարծիքներն են կիսում մասնակիցների հետ:

Ծրագրի հաշվետվությունը http://projects.ascp.am/community/culture/report_arm.doc
Ծրագրի վեբ էջը http:/ascp.projectharmony.am/docs/tyc/


«Կանայք եւ համայնքի զարգացում» ծրագրի նպատակն է ակտիվացնել Արագածոտն մարզի երեք հայանքների` Աշտարակի, Ապարանի եւ Թալինի 16 կանանց, համայնքային խնդիրների լուծման գործընթացում, նաեւ այդ համայնքներում նախաձեռնող կանանց կազմակերպությունների ցանցի ստեղծում: Օնլայն քննարկումների արդյունքում յուրաքանչյուր համայնքում կստեղծվի մեկական նախաձեռնող խումբ, որը կակտիվացնի աշխատանքները համայնքների խնդիրների լուծման գործում մարզպետարանի հետ:

Ծրագրի հաշվետվությունը http://projects.ascp.am/community/women/report_arm.doc
Գրքույկ http://projects.ascp.am/community/women/booklet_arm.doc


«Հայ եկեղեցու պատմություն» ծրագիր - Կոտայքի մարզի 5 հոգեւորականները եւ «Կիրակնօրյա» դպրոցի 15 ուսուցիչները` հավաքվելով միասին օնլայն տարածքում կքննարկեն այսօր եկեղեցու դերը առողջ համայնքների զարգացման եւ երեխաների հայեցի դաստիարակության գործում, ինչպես նաեւ կքննարկեն «Հայ եկեղեցու պատմության» դասագրքի առավելությունները եւ թերությունները:

Ծրագրի հաշվետվությունը http://projects.ascp.am/community/church/report_arm.doc
Ծրագրի էջը http://projects.ascp.am/community/church/


«Անգլերեն Ուսուցիչների Համագործակցություն» ծրագրի նպատակն է համայնքի անգլերեն ուցուցիչներին հնարավորություն տալ զարգացնել եւ ձեռք բերել նոր ուսուցման մեթոդներ փոխանակման ուսուցման մեթոդների միջոցով եւ օգտագործել դրանք դասապրոցեսի ընթացքում: Ծրագրին որպես փորձագետներ կմասնակցեն Խաղաղության Կորպուսի TEFL կամավորներ: Հայ եւ ամերիկացի ուսուցիչները կքննարկեն լավագույն ուսուցման ձեւեր, որոնք կօգտագործվեն մեր ուսուցման համակարգում: Օնլայն քննարկումների ավարտից հետո յուրաքանչյուր ուսուցիչ կկազմակերպի բաց դասը օգտագործելով ձեռք բերած նոր մեթոդները:

Ծրագրի հաշվետվությունը http://projects.ascp.am/community/english/report_arm.doc


«Խոսքի Ազատության Իրավունք» ծրագրի ընթացքում եղարքունիքի մարզի 12 լրագրողների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների եւ անձանց օգնությամբ կքննարկվեն մարզում տեղեկատվության պակասի պատճառները, կտրվի խնդրի բնորոշումը, կներկայացվեն դրանց լուծման ուղիները եւ կմշակվի միջոցառումների պլան՝ ուղղված բնակչության իրազեկության բարձրացմանը:

Ծրագրի հաշվետվությունը http://projects.ascp.am/community/ngo/report_arm.doc


Համայնքային Ծառայություններ - "Համայնքային ծառայությունները Հայաստանում" օնլայն ծրագրի առաջին փուլի ավարտից հետո, սեպտեմբերի վերջին սկսվեց ծրագրի երկրորդ փուլը: Այն բաղկացած էր 2 մասից` կոնկրետ միջոցառումների վերաբերող օնլայն քննարկումներից եւ Հայաստանի բոլոր մարզերում նախօրոք քննարկված միջոցառումների կազմակերպումից:

Ծրագրի երկրորդ փուլին մասնակցում էին 45 մասնակիցներ Հայաստանի 11 մարզերից` 15 հիմնական (առաջին փուլի) մասնակիցներ եւ 30 նոր մասնակիցներ: Նրանք ներկայացնում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, տեղական ՀԿ-ները, մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնցից են Ընտրական Համակարգերի Միջազգային Հաստատության (IFES) գլխավոր եւ մարզային գրասենյակները, Թուֆենկյան Հիմնադրամ-Մաքուր Երեւանը, Հայկական Կարմիր Խաչը, Պատանեկան Նվաճումները եւ այլն: Մասնակիցների մեջ կային նաեւ երիտասարդ կամավորներ, որոնք ձեռք բերեցին տեսական եւ գործնական փորձ համայնքային ծառայություններ կազմակերպելու բնագավառում:

Այս կամավորական խումբն արդեն նախաձեռնել եւ իրականացրել է 9 կամավորական միջոցառում հետեւյալ մարզերում` Լոռի, Արմավիր, եղարքունիք, Արարատ, Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ եւ Արագածոտն: Դրանք բավականին հետաքրքիր եւ յուրօրինակ միջոցառումներ էին, որում ներգրավված էին ավելի քան 140 համայնքային ներկայացուցիչներ: Կազակերպվեցին հանդիպումներ որբ մանուկների, հաշմանդամների հետ, պրեզենտացիաներ մի շարք ՀԿ-ների ղեկավարների հետ, իրականացվեցին վանքերի բարեկարգման աշխատանքներ, այցեր եւ բարեգործական ակցիաներ կարիքավոր ընտանիքների համար եւ այլն:

Նմանատիպ միջոցառումներ դեռեւս կկազմակերպվեն Շիրակի, Կոտայքի եւ Երեւանի մասնակիցների կողմից: Որպես այս ծրագրի հաջողություն պետք է համարել նաեւ այն փաստը, որ Կոտայքի մարզի հիմնական ֆորումակիցը` Կարինե Վարդանյանը, դարձավ Հայաստանի Քաղաքացիական կրթության ուսուցիչների փոխանակման հաղթողներից մեկը եւ հենց նոր վերադարձել է Միացյալ Նահանգներից:

Որպես այս օնլայն ծրագրի արդյունք, բացի մարզային միջոցառումների կազմակերպումից, պատրաստվում է նաեւ մի գրքույկ հայերեն եւ անգլերեն լեզուներով, որը հավանաբար կտպագրվի IFES-ի հետ համատեղ: Այն պարունակում է "Համայնքային Ծառայություններ" ծրագրի նկարագրությունը եւ ուղեցույց հաջողակ միջոցառումներ կազմակերպելու մասին:

Ծրագրի հաշվետվությունը՝ http://projects.ascp.am/community/community/report_arm2.doc
Նկարների ցուցադրում` http://projects.ascp.am/community/community/slideshow2.ppt


Համայնքային Ծառայություններ - Հայաստանի բազում տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ավելի քան 15 ակտիվ անդամներ եւ ղեկավարներ հավաքվել են` ստեղծելու առաջին օնլայն համայնքը, որը կքննարկի Համայնքային Ծառայությունները Հայաստանում: Որպես օնլայն քննարկումների վերջնական արդյունք, նրանք կնախաձեռնեն եւ կիրականացնեն 11 կամավորական միջոցառումներ Հայաստանի բոլոր մարզերում` երկրում հիմք դնելով համայնքային ծառայության զարգացմանը:

Ծրագրի հաշվետվությունը՝ http://projects.ascp.am/community/community/report_arm.doc
Նկարների ցուցադրում` http://projects.ascp.am/community/community/slideshow.ppt
Ծրագրի շնորհանդեսը՝ http://projects.ascp.am/community/community/ppt.ppt


Աշխատանքի շուկան Հայստանում ծրագիրը Երեւան, Տավուշ եւ Շիրակ մարզերից 18 մասնակիցների հնարավորություն է տալիս տեղեկանալ հայկական աշխատանքային շուկայի տենդենցներին, քննարկել պրոֆեսիոնալիզմի կարեւորությունը, ինչպես նաեւ ձեռք բերել գործնական հմտություններ, ինչպիսիք են` ռեզյումե պատրաստել, դիմում նամակ գրել, հաջողակ հարցազրույց անցնել եւ այլն: Այն մասնակիցները, որոնք փնտրում էին աշխատանք, օգուտ քաղեցին արդեն աշխատող մասնակիցների փորձից եւ պատմություններից եւ իրազեկ դարձան 6 մասնակից գործատուների ընդհանուր ակնկալիքներին:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք հետեւյալ ինտերնետային հասցեն՝
http://projects.ascp.am/community/job/
Ծրագրի հաշվետվությունը՝ http://projects.ascp.am/community/job/docs/report_arm.doc
Քննարկեք այս թեման ֆորումում http://forum.projectharmony.am/viewforum.php?f=11


"Առողջ ապրելակերպ" օնլայն ծրագիրը միավորում է Սյունիք, Արարատ եւ Լոռվա մարզերից 15 բժշիկների եւ 38 ծնողների` խթանելու ծնողների իրազեկությունը երեխաներին ավելի առողջ մեծացնելու եւ դաստիարակելու հնարավորությունների վերաբերյալ:

Ծրագրի շնորհանդեսը՝ http://projects.ascp.am/community/health/ppt.ppt
Ծրագրի հաշվետվությունը՝ http://projects.ascp.am/community/health/report_arm.doc


"Մարկետինգային Խորհրդատվություն" ծրագրի շրջանակներում DAI (Development Alternatives, Inc.) մասնավոր խորհրդատվական ձեռնարկության 4 փորձագետներ համաձայնվել են օնլայն խորհրդատվություն տալ 12 գյուղատնտեսական ձեռնարկությունների շուկայի հետազոտման, գովազդի, փաթեթավորման եւ արտահանման բնագավառում: Արմավիրի, Կոտայքի եւ եղարքունիքի ձեռնարկությունները կսովորեն իրնեց ապրանքն ավելի լավ գովազդել եւ շուկա հանել:

Ծրագրի շնորհանդեսը՝ http://projects.ascp.am/community/market/ppt.ppt
Նկարների ցուցադրում` http://projects.ascp.am/community/market/slideshow.ppt
Ծրագրի հաշվետվությունը՝ http://projects.ascp.am/community/market/report_arm.doc


"Ծնողի Աջակցությունը Դպրոցին" ֆորումը ներկայացնում է ծնողներից եւ ուսուցիչներից կազմված մի ֆոկուս խումբ, որը փորձում է բացահայտել ծնող-դպրոց փոխհարաբերությունը հայկական կրթական համակարգի մեջ: Լոռի, Երեւան եւ Արագածոտն մարզերից 12 ծնողներ կքննարկեն հայկական դպրոցի արդի խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները:

Ծրագրի հաշվետվությունը՝ http://projects.ascp.am/community/parents/report_arm.doc
Բուկլետ` http://projects.ascp.am/community/parents/booklet.doc


"Երիտասարդ Կամավորների Կորպուսը" ծրագրի շրջանակներում Արմավիրի եւ Վայոց Ձորի 4 տեղական կառավարական ներկայացուցիչներ եւ 10 կամավոր համայնքների առաջնորդներ/ղեկավարներ օնլայն հաղորդակցման միջոցով կիսում են իրենց փորձը 15 աշակերտների հետ: Այս օնլայն քննարկումները երիտասարդ մասնակիցներին հնարավորություն տվեցին կազմակերպել կամավորական միջոցառումներ:

Ծրագրի հաշվետվությունը՝ http://projects.ascp.am/community/youth/report_arm.doc
Նկարների ցուցադրում` http://projects.ascp.am/community/youth/slideshow/
Ծրագրի շնորհանդեսը՝ http://projects.ascp.am/community/youth/ppt_arm.ppt




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA