Համագործակցման ծրագրեր

Աշակերտների համար անգնահատելի եւ անմոռանալի կրթական փորձի հավաստիք կարող է հանդիսանալ հաղորդակցման հմտությունների եւ խորացված աշխարհայացքի ձեւավորման, ինչպես նաեւ մեկ այլ մշակույթի ճանաչման հնարավորությունների ընձեռնումը: Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության «Օնլայն Համագործակցության ծրագրեր» նախագիծը հենց նման հնարավարություն է ընձեռնում:

2002-2003 թթ.-ի Օնլայն Համագործակցության ծրագրերը, որոնց շրջանակներում ծանոթանում են հայ եւ ամերիկյան դպրոցների աշակերտները, սկսվել է 2002 թ.-ի աշնանը: Ծրագրերի բովանդակությունը եւ աշխատանքային պլանը մշակել է Նյու Յորքում գտնվող «Քընեքթիդ Մայնդզ» կազմակերպությունը, որի նպատակն է հարստացնել աշխարհի տարբեր երկրների մարդկանց կյանքը` տեղեկացնելով նրանց մշակույթների բազմազանության մասին, առաջարկելով նրանց նոր գիտելիքներ եւ մոտեցումներ: Այս ծրագրերի շրջանակներում ընդգրկված են հետեւյալ թեմաները` «Պատկերներ եւ ընկալումներ», (սեպտեմբեր, 2002), «Հակամարտություններ եւ հակամարտությունների լուծումներ» (նոյեմբեր, 2002), «Ծանոթացում եւ փոխկապակցվածություն» (փետրվար, 2003), «Սոցիալական արդարություն հանուն պայծառ ապագայի» (ապրիլ, 2003):

Եւ Միացյալ Նահանգներում, եւ Հայաստանում աշակերտները իրենց դպրոցներում ուսումնասիրում են միեւնույն դասապլանները, այնուհետեւ քննարկում են այնտեղ առաջարկված թեմաները Փրոջեքթ Հարմոնիի կողմից կազմակերպված ֆորումներում: Ֆորումների քննարկումներին հետեւում է օնլայն չաթ աշակերտների միջեւ: Նախկին Օնլայն Համագործակցության ծրագրերի թեմաների ցանկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են արվեստ եւ մշակույթ, աշխարհագրություն եւ տնտեսագիտություն, հայ եւ ամերիկյան ուսումնասիրություններ:

Փրոջեքթ Հարմոնին աշխատում է նաեւ հայ եւ ամերիկյան անհատ դպրոցների միջեւ համագործակցությունների հաստատման ուղղությամբ: Ներկայումս Երեւանի # 198 դպրոցը համագործակցում է Բոլդերի (Կոլորդո նահանգ) «Նյու Վիստա» ավագ դպրոցի հետ: Նրանք համատեղ ստեղծել են մի ֆոտո-օրագիր, որտեղ երկու երկրների աշակերտները համեմատում են իրենց ամենօրյա կյանքը: Այս համագործակցությունը հովանավորվում է DEEP ծրագրի կողմից: Եթե ցանկանում եք մանրամասներ իմանալ ծրագրի մասին եւ թե ինչպես է այն ընթանում կարող եք այցելել http://www.projectharmony.am/projects/CCSDindex.html.


Համագործակցություն Ֆորդ հիմնադրամի հետ.
Ջրի մաքրման ու էկոհամակարգի պահպանության ծրագիր

2005 թվի փետրվարի 7-ից մինչեւ մայիսի 12-ը Փրոջեքթ Հարմոնին Ֆորդ Հիմնադրամի «լոբալ կրթական նախաձեռնության» հետ համատեղ իրականացրեց «Ջրի մաքրման ու էկոհամակարգերի պահպանման» ծրագիրը:

Ծրագրում ընդգրկված էին 800 մասնակիցներ աշխարհի տարբեր մասերից՝ Տեխաս, Կոլորադո, Միսսուրի նահանգներից, Քեյփ Թաունից, Նիգերիայից, Հայաստանից ու Ադրբեջանից: Հայաստանը ներկայացված էր Երեւանի թիվ 67, 83, 129, 132 եւ 172 միջնակարգ դպրոցի պատանիներից ընտրված թիմով:

Հայ պատանիներն իրենց թիմն անվանեցին ՍԵՎԱՆ, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «Ապահով բնապահպանական հայացք հայկական բնությանը»: Պատանիները նաեւ ստեղծեցին իրենց կարգախոսը եւ նպատակի ձեւակերպումը: Կարգախոսն էր՝ մտածել մաքուր ու ուղղորդել առողջ ապրելակերպը չաղտոտված միջավայրում: Իսկ նպատակն էր՝ պահպանել Հայաստանի բնությունը աղտոտումից, սովորեցնելով պատանիներին, ծնողներին ու դպրոցական համայնքին խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին, հասկանալ աշխարհի բնական ռիթմը, ջրի ու էկոհամակարգերի փոխհարաբերությունները: Արդյունավետ հաղորդակցության համար ստեղծվել էր նաեւ խմբային էլեկտրոնային հասցե՝ gei@projectharmony.am :

«Ջրի մաքրման ու էկոհամակարգերի պահպանման» ծրագրի երեք ամիսների հետազոտական աշխատանքների, օնլայն հաղորդակցման, ջրի ստուգման թեսթերի իրականացման արդյունքում, Փրոջեքթ Հարմոնի- Հայաստան պատանեկան թիմը` ՍԵՎԱՆԸ, ամփոփեց իր աշխատանքները բիզնես պլանի մեջ, որի պրեզենտացիան ներկայացվեց միջազգային ժյուրիի դատին հեռահաղորդակցային կամուրջի միջոցով: Պրեզենտացիայից հետո ժյուրին տվեց իր հարցը՝
-Ո՞րն է այն միակ ու կարեւոր քայլը, որ պետք է իրականացնի անհատը իր շրջակա միջավայրը պահպանելու համար:

Պատասխանը հնչեց հետեւյալ կերպ՝
- Մենք ուզում ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել Սեւանի վրա, որպես Հայաստանի բնության ամենավտանգված էկոհամակարգի, որի կենսաբազմազանությունը վերջին տարիներին կտրուկ նվազել է: Այդ պատճառով առաջարկում ենք, որ ձկան ձվադրման ժամանակ խստիվ արգելվի ձկնորսությունը: Այս պատասխանի վերաբերում է կոնկրետ Սեւանին, հաշվի առնելով տեղական պայմաններն ու վտանգները:

Աշակերտները ծրագիրը հաջող իրականացնելու ու ավարտելու համար ստացան վկայականներ ու նվերներ՝ պայուսակ ծրագիրն իչականացնող կազմակերպությունների խորհրդանիշներով, էլեկտրոնային կազմակերպիչներ ու Փրոջեքթ Հարմոնիի հրատարակություններից:

Հունիսի կեսերին Միջազգային ժյուրին կհայտարարի իր վերջնական որոշումը ու մասնակից թիմերին ներկայացված նոմինացիաները:


Բժիշկները վերապատրաստվում են ԻՀ կենտրոններում
Երեւանի թիվ 8 պոլիկլինկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի 10 բժիշկներ, որոնք մասնակցում են ԱՄՆ Միջազագային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող եւ Փրայմ II ծրագրի կողմից իրականացվող Ընտանեկան Բռնության դեմ պայքարի եւ վերարտադրողական առղջությանը բարձրացմանն ուղվված ծրագրերին, համակարգչային վերապատրաստում ստացան երկու Ինտերնետ Համակարգչային Կենտրոնում(ԻՀԿ): Երեւանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 եւ Հ. Օշականի անվան թիվ 172 դպրոցների ԻՀԿ-երը հանդիսանում են Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամանետի Կրթական եւ մշակութային կապերի բյուրոյի կողմից եւ իրականացվում է Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակի կոմից:
Բժիշկները, որոնք խորհրդատվություն են տրամադրում կանանց, սովորեցին աշխատել համաշխարհային ցանցում եւ հայտնաբերեցին տարբեր լրացուցիչ ռեսուրսներ` առավելագույնս հարստացնելով ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված իրենց գործունեությունը: Բժիշկների մեծ մասը նախքան վերապատրաստումը երբեք չէր աշխատել համակարգչով եւ ակնկալում է խորացնել ԻՀԿ-երում ձեռք բերած իրենց համակարգչային գիտելիքները:
Փրայմ II ծրագրի հայկական գրասենյակի տնօրեն տիկին Ռեբեկա Քոլերը եւ Փչոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակի տնօրեն պարոն Էրիկ Նանքերվիսը ավարտական վկայագրեր հանձնեցին բժիշկներին եւ նշեցին, որ ոչ միայն նրանք պետք է շարունակեն զարգացնել իրենց համակարգչային հմտությունները, այլ նաեւ երկու կազմակերպությունները պետք է շարունակեն իրենց բավականին արդյունավետ համագործակցությունը:


Նամակագրական Համագործակցային Ծրագիր
Փրոջեքթ Հարմոնին կազմակերպում է նամակագրական համագործակցային ծրագիր ՀԴՓԾ-ի ցանցում ընդգրկված դպրոցների բարձր դասարանցիների եւ Կալիֆորնիայի նահանգի Բերկլեյի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիայի միջեւ: Աշակերտներին հնարավորություն կընձեռվի գտնել իրենց գրչընկերոջը եւ նրա հետ հաղորդակցվել իրենց մասնագիտական կողմնորոշման եւ փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում: Բացի էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ փոխանակելուց, որը հանդիսանում է մասնակիցների հաղորդակցման հիմնական ձեւը, կստեղծվի նաեւ ֆորում` գրանցվելու, ամսեկան կտրվածքով նորություններ եւ հայտարարություններ տեսադրելու նպատակով:

Այս նախաձեռնության միջոցով կմեծանա համագործակցությունների թիվը հայ եւ ամերիկացի աշակերտների եւ ուսանողների միջեւ եւ կբարձրացվի գիտելիքների մակարդակը ամերիկյան կրթական համակարգի եւ մշակույթի բնագավառում: Աշակերտները կկարողանան բացահայտել նոր հմտություններ, հետաքրքրություններ եւ արժեքներ, որոնք հետագայում կօգտագործեն իրենց ապագա մասնագիտությունն ընտրելիս:

Հայ աշակերտների ընտրության չափանիշները հետեւյալն են` անգլերենի լավ իմացություն, ծրագրին մասնակցելու ցանկություն, ծրագրի առաջընթացի մասին հաշվետվություններ ներկայացնելու պատրաստակամություն:


Ներկայիս Օնլայն Համագործակցության ծրագրերի մասին ավելի մանրամասն տեղեկութունների համար, ինչպես նաեւ ինքնուրույն համագործակցության ծրագրեր սկսելու հնարավորության մասին տեղեկանալու համար դիմել Համագործակցությունների կոորդինատոր Նունե Ամիրյանին հետեւյալ էլ. հասցեով` nune@projectharmony.am.




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA