Հիմնական տեղեկություններ

Տեխնիկական ամփոփ նկարագրություն
Երկրի լեռնային լանդշաֆտը եւ հաղորդակցման քայքայվող ինֆրաստրուկտուրան խոչընդոտ հանդիսացան կապի ստեղծման համար: Այսպիսի խնդիր առաջացավ հատկապես երբ առաջ եկավ ամբողջ երկրի հեռավոր գյուղերի եւ քաղաքների դպրոցների միջեւ ցանցի ստեղծման խնդիրը:
Հայաստանի ներսում ցանցի կապուղին կազմում է 2048 կիլոբաիտ` մտնող եւ դուրս եկող կապուղու համար: ՀԴՓԾ ցանցը կառուցված է 512 կբ մտնող եւ 1024 կբ դուրս եկող կապուղիների բարձրորակ ինտերնետ ալիքների վրա: Ցանցի միջին արտաքին շարժը կազմում է ամսեկան մոտավորապես 80 գեգաբայթ, իսկ ներքինը` ամսեկան մոտավորապես 90 գեգաբայթ:

Փրոջեքթ Հարմոնին աշխատում է մի շարք Ինտերնետ ծառայություն տրամադրող կազմակերպությունների հետ: Դրանց ընտրությունը պայմանավորված է տարածաշրջանում գոյություն ունեցող հատուկ տեխնիկական խնդիրների հետ: Հաշվի են առնվում նաեւ Ինտերնետ ծառայություն տրամադրող կազմակերպությունների կոնկրետ հանգուցային կապով ապահովելու հնարավորությունները: ՀԴՓԾ ամբողջ ցանցը միացված է Արմենտել փոխանակման կետին օպտիկական կապուղիով: Փրոջեքթ Հարմոնին առաջին կազմակերպությունն է, որը Հայաստանի տարածքում օգտագործել է E1 օպտիկական ալիքներ: ՓՀ-ն օգտագործում է այս օպտիկական ալիքները Հայաստանի դպրոցները միացնելիս հիմնական կապուղի ստեղծելու համար: Այսօր E1 հիմնական կապուղին սկիզբ է առնում Երեւանում` կապելով մարզային 7 քաղաքներ:

Կապի վերջնական ընտրությունը կախված է տեղական պայմաններից: Որտեղ որ հնարավոր է ՓՀ-ն օգտագործում է ռադիո մոդեմներ (11 մեգաբիթ), իսկ ռադիոծածկույթից դուրս տարածքներում ուղղված գծերի վրա օգտագործում է DSL տեխնոլոգիա` այսպիսով դրպոցին ապահովելով 2 մեգաբիթ հաճախականություն բաժանման կետից: Որոշ դեպքերում, երբ այլ միջոցները բացակայում են, ՓՀ-ը կարողացել է ապահովել միայն սովորական կապ` ուղղված գծով:


Զտիչ (Ֆիլտր)
ՓՀ-ն իր Ac2k սերվերի վրա ունի ինտերնետի բովանդակությունը ֆիլտրող ծրագրային փաթեթ, որն արգելում է անթույլատրելի բովանդակությամբ (լինի դա տեքստ, թե պատկեր) կայքեր մուտք գործել: Բացի դրանից ֆիքսում է այն համակարգչի անունը. որից որ փորձ է արվել մուտք գործել տվյալ կայք: Արգելված կայքերի ցուցակը պարբերաբար թարմացվում է:

Չնայած ծրագրային փաթեթը չափազանց արդյունավետ է, այն 100 %անոց արդյունք չի ապահովում: Այդ իսկ պատճառով, ֆիլտրի գոյությունը լրացվում է հմուտ եւ ուշադիր աշխատակիցներով, ովքեր պատասխանատու են լիարժեք սահմանափակմանը հետեւելու համար:




^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA