Աշակերտական խորհրդարան

Հաջողությամբ իրականացնելով «Աշակերտական խորհրդարան» կրթական ծրագիրը 2003 թվականի գարնանը` Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, 2004 թվականին նորարարական այս ծրագրի երկրորդ փուլն իր մասնակիցներին ներկայացավ ընդլայնված տարբերակով` վերածվելով համահայկական աշակերտական օրենսդիր մարմնի: Նպատակ ունենալով աշակերտներին ծանոթացնել օրենսդիր մարմնի գործունեությանը եւ օրենսդրական դաշտի գործարկման մեխանիզմներին` ծրագիրը Հայաստանի բոլոր 11 մարզերից հավաքագրված դպրոցների բարձր դասարանցիներին հնարավորություն է ընձեռում ընդլայնել իրենց պատկերացումները վերոհիշյալ թեմաների շուրջ` շնորհիվ քաղաքական գործընթացներին իրենց մասնակցության եւ հետագայում նաեւ պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու: Ընտրությունների արդյունքում ձեւավորված Աշակերտական Խորհրդարանի Խորհրդատվական Մարմինը կազմված է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներից, մշտական հանձնաժողովների փորձագետներից եւ Երիտասարդական Խորհրդարանի անդամներից:

«Աշակերտական խորհրդարան» ծրագիրը բաղկացած է երեք փուլերից` 1) դպրոցներում կայացած տեղական ընտրություններ, 2) օնլայն խորհրդարանական եւ 3) ընդլայնված պլենար նիստեր/այցելություններ ՀՀ Ազգային Ժողով:

Ընտրությունների արդյունքում Հայաստանի 6 մարզերը ներկայացնող առաջին գումարման Աշակերտական խորհրդարանն իր 36 պատգամավորներով եւ Հայաստանի բոլոր 11 մարզերը ներկայացնող երկրորդ գումարման Աշակերտական խորհրդարանն իր 60 անդամներով եւ 6 մշտական հանձնաժողովներով սկսում է գարնանային եւ աշնանային նստաշրջանները: Կանոնակարգով եւ հատուկ մշակված օրակարգով նիստերն ընթանում են ծրագրի մշակված օնլայն տարածքում, ուր աշակերտ պատգամավորները քննարկումներ են ծավալում երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների շուրջ, անդրադառնում դպրոցականների շրջանում մի շարք երեւույթների վերլուծությանը եւ մասնակցում ԱԽ մշտական հանձնաժողովների նախագահների օնլայն քվեարկությանը: Փրոջեքթ Հարմոնիի կողմից ստեղծված օնլայն տարածքը հնարավորություն է ընձեռում երիտասարդ պատգամավորներին քվեարկության հետ զուգահեռ քննարկումներ ծավալել հանձնաժողովներին հատկացված օրակարգային դրույթների եւ տվյալ հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում գտնվող հիմնահարցերի շուրջ` անդրադառնալով դպրոցում/համայնքում առկա խնդիրներին եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից մշակված օրինագծերին:

Հանձնաժողովների անդմաների անմիջական մասնակցությամբ քննարկված օրակարգային թեմաների շարքում են. Ծխելու խնդիրը անչափահասների շրջանում, Միջդպրոցական կապերի ուսումնասիրությունը. դրանց հաստատման եւ բարելավման համար անհրաժեշտ միջոցառումների քննարկումը, Մշակութային արժեքների պահպանման հնարավոր ուղիների ուսումնասիրությունը, Դպրոցի ներքին խնդիրների ուսումնասիրությունը եւ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մշակումը, Դպրոցից դուրս մնացած անչափահաս երեխաների խնդիրների ուսումնասիրությունը, Դպրոցի ներսում եւ նրա շրջակայքում հիգիենայի պահպանության ուսումնասիրությունը: ԱԺ եռօրյաների մեխանիզմով մշակված երեք շաբաթ տեւողությամբ ԱԽ քննարկումների արդյունքում ստեղծված առաջարկությունների փաթեթներըն իերնց վերջնական տեսքն են ստանում եւ դրվում քվեարկության պլենար նիստի ընթացքում:

Նստաշրջանների ամփոփիչ համաժողովը տեղի է ունենում գարնանը եւ աշնանը, որի շրջանակներում Աշակերտական խորհրդարանի պատգամավորները մասնակցում են իրենց աշխատանքային նիստերին, ՀՀ ԱԺ ներկայացուցիչների կողմից քննարկման դրված օրինագծերի ներկայացմանը եւ այցելում ՀՀ Ազգային Ժողով` հանդիպելու ՀՀ ԱԺ նախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների հետ:

Առաջին գումարման Աշակերտական խորհրդարան` Մարտ-Հունիս 2003 թ.
Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի եւ Երեւանի մարզերի 18 դպրոցներում կայացած ընտրությունների արդյունքում ներկայացվել են 36 աշակերտ-պատգամավորներ

Երկրորդ գումարման Աշակերտական խորհրդարան` Մարտ-Նոյեմբեր 2004 թ.
Հայաստանի բոլոր 11 մարզերի 30 դպրոցներում կայացած ընտրությունների արդյունքում ներկայացվել են 60 աշակերտ-պատգամավորներ

Ծրագրի փորձագիտական կազմը ներկայացնում են.

  • ՀՀ Ազգային Ժողովի նախագահի աշխատակազմը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները եւ վարչությունները
  • ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված Երիտասարդական խորհրդարանը
  • ՀԿ-ների ներկայացուցիչներ

2003թ.

  • Արմեն Խաչատրյան, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
  • Շավարշ Քոչարյան, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Արմինե Խառատյան, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ
  • Կարինե Հարությունյան, ԱԺ Իրավաբանական վարչության փորձագետ


2004թ.

  • Արթուր Բաղդասարյան, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
  • Հրանուշ Հակոբյան, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Հեղինե Բիշարյան, ԱԺ պատգամավոր
  • Վահագն Գեւորգյան, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով փորձագետ
  • Արմեն Առաքելյան, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով փորձագետ
  • Արմինե Խառատյան, Երիտասարդական Խորհրդարանի փորձագետ
  • Աստղիկ Մատինյան, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ
  • Ալիսա Սադայան, ԱԺ Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ
  • Կարեն Բադալյան, ԱԺ Օրինաց երկիր խմբակցության անդամ եւ այժմ Երիտասարդական խորհրդարանի նախագահ
  • Անի Բադալյան, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ





^ Դեպի վեր



Project Harmony ARMENIA ECA